ԹԵՄԱ՝
Գլուխ II. Դինամիկա: Ներածություն:
§ 8. Նյուտոնի առաջին օրենք:
§ 9. Նյուտոնի երկրորդ օրենք:
Քննարկվող հարցեր՝
1․ Ի՞նչ է ուսումնասիրում դինամիկան։
Դինամիկա մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։
2.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:
Մարմինաը պահպանում է իր դադարի կամ ուղագիծ հավասարաչափ շարժման վիճակը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են։
3.Բերել Նյուտոնի առաջին օրենքը հաստատող օրինակներ:
Դադարի վիճակում գնդակի վրա ազդող ծանրության և արքիմեդյան ուժերը համազորը զրո է։
4.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:
Ուղղագիծ հավասարաչափ շարժման ժամանակ մարմնի հետագիծն ուղիղգիծ է, մարմինը միշտ շարժվում է նույն ուղղությամբ։
5.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:
Մարմինաը գտնվում է դադարի վիճակում։
6․Բերեք օրինակ, որն ապացուցում է, որ Նյուտոնի առաջին օրենքը հաշվարկման ոչ բոլոր համակարգերում է ճիշտ:
Ծազիկի աճումը,մարդիք
7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Շարժվող մարմինն իր արագությունը չի փոխում այնքան ժամանակ քանի դեռ նրա վրա այլ մարմիններ չեն ազդել:
8.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին:
a=F/m,F=ma
9.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
Մարմինը շարժվում է արագացմամբ եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում:
10. Ո՞ր պնդումն է ճիշտ.
— մարմնի արագացումը կախված է նրա վրա ազդող ուժից,
— մարմնի վրա ազդող ուժը կախված է նրա արագացումից:
Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ՝ 23-30-ը:
Լրացուցիչ առաջադրանք.
Պատրաստեք տեսանյութ՝ ձեր շրջապատում,առօրյայում հանդիպած հավասարաչափ,անհավասարաչափ,շրջանագծային,հավասարաչափ արագացող շարժումների վերաբերյալ:
Տեսանյութում լինի մեկնաբանություն և եզրակացություն,այն տեղադրեք ձեր բլոգներում ,հղումն ուղարկեք ինձ: