Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 3

1. Հաշվե՛ք՝ ա) 3^3 , բ) 8^2 , գ) 6^4 , դ) 1^2000:
2. Գրե՛ք ցուցչային տեսքով՝
ա) 2 ⋅ 2 ⋅ 2,
բ) 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5,
գ) 2^3 ⋅ 2 ⋅ 2:
3. Ստուգե՛ք, արդյո՞ք ճիշտ է գրված՝
ա) 10^3 = 1000,
բ) 10^5 = 100000,
գ) 10^42 = 1 00…0 /զրոների քանակը 42 հատ:
4. Գրե՛ք 10 աստիճանի  տեսքով՝
ա) հարյուր հազար,
բ) մեկ միլիոն,
գ) մեկ միլիարդ:
5. Հաշվե՛ք 10^3 և 6^2 թվերի արտադրյալը։
6. Համեմատե՛ք ա) 5^3 և 3^5 թվերը,
բ) (−2)^3 և (−3)^2 թվերը։
7. Ի՞նչ նշան ունի բացասական թվի
ա) 3-րդ աստիճանը,
բ) 4-րդ աստիճանը։
8. Համեմատե՛ք
ա) 2^30 և 2^31 թվերը,
բ) 7^10 և 9^10 թվերը։
9. Հաշվե՛ք 3 ⋅ 10^2 + 17 արտահայտության արժեքը:
10. Հաշվե՛ք թվային արտահայտության արժեքը.
ա) 6 ⋅ 7 + 5^2,
բ) (1 + 2 ⋅ 3)^2,
գ) (1 + 3^2)^4,
դ) (1 + 3^4 − 2) ։ 2^3:
11. Հաշվե՛ք արտահայտության արժեքը.
ա) 4^2 + 3^3 ,
բ) 1^10 + (−1)^10,
գ) ( 1/ 2 ) ^3 + ( 1/2 ) ^3 + ( 1/ 2 )^ 2
12. Աստղանիշը փոխարինե՛ք այնպիսի թվով, որպեսզի ստացվի հավասարություն.
ա) * ^4 = 16,
բ) * ^7 = −1,
գ) 11* = 14641,
դ) *^ 7 = 0,
ե) * ^5 = −32:
13. Ներկայացրե՛ք թվի քառակուսու կամ խորանարդի տեսքով. ա) 27,
բ) 49,
գ) 64,
դ) −64,
ե) 0.000001:
14. Հաշվե՛ք. ա) 3!, բ) 5!, գ) 6!:
հիշիր։
!-նույնպես թվաբանական գործողություն է՝ ֆակտորիալ։ Թվի ֆակտորիալն իրեն չգերազանցող բնական թվերի արտադրյալն է. 4!= 1 ⋅ 2 ⋅ 3 ⋅ 4 = 24:

Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 2

Բանավոր հաշվարիկ
Քննարկում ենք նախորդ պարապմունքի խնդիրները։

Օրվա աշխատանքը։
1. Լողացող ճամբարականներից վեցը գլխարկով են, տասը` ակնոցով: Նրանցից երեքը և՛ գլխարկով են, և՛ ակնոցով: Քանի՞ ճամբարական է լողում։

6=գլխարկով

10=ակնոցով

3=գլխարկով և ակնոցով

13

2. Արամը յուրաքանչյուր հինգ մետր լողալուց հետո հինգ վայրկյան հանգստանում է։ Բաբկենը յուրաքանչյուր վեց մետր լողալուց հետ վեց վայրկյան հանգստանում է: Երեսուն մետր լողալիս տղաներից ո՞վ է շատ հանգստանում:

հինգ մետր=հինգ վայրկյան

վեց մետր լողալուց=վեց վայրկյան

Պատ.` Բաբկենը 180 Վարկյան

3. Առաջին դասարացիների ֆուտբոլային մրցաշարում մասնակցում էր 9 թիմ։ Ամեն խաղից հետո պարտվող թիմը դուրս էր մնում մրցաշարից։ Քանի՞ խաղից հետո որոշվեց չեմպիոնը։

մրցաշարում մասնակցում էր 9 թիմ

Պատ.` 8

4. Դպրոցի շրջանաձև հեծանվաուղին Դավիթը հեծանվով անցնում է վեց րոպեում։ Նույն ճանապարհը Դավիթը վազելով անցնում է 10 րոպեում։ Քանի՞ րոպեում Դավիթը կանցնի այդ հեծանվաուղին, եթե ճանապարհի առաջին կեսը գնա հեծանիվով, իսկ երկրորդ կեսը՝ վազքով։

8

5. Գոհարի մոտ կա երեք գույնի ջրաներկ՝ կապույտ, կարմիր և դեղին։ Հայտնի է, որ ցանկացած երկու գույնը իրար հետ խառնելով կստացվի նոր գույն։ Երեք գույները իրար խառնելով կստացվի մի ուրիշ գույն։ Գոհարը իր նկարում ամենաշատը քանի՞ գույն կարող է օգտագործել։

9

6. Ընտանիքի 4 անդամների տարիքների գումարը 68 է, իսկ 4 տարի առաջ՝ 53։ Քանի՞ տարեկան է ընտանիքի ամենափոքր անդամը։

11

7. Քանի՞ ձևով կարելի է  1*2 եռանիշ թվի մեջ  աստղանիշի փոխարեն  գրել թվանշան այնպես, որպեսզի  ստացված թիվը լինի  12-ի բազմապատիկ:

2

 8. Տեղաշարժելով լուցկու մեկ հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն․Նշիր ճիշտ հավասարությունը։

Подпись отсутствует

29

9. Երկու սկյուռիկ  հերթով ընկույզ են ուտում։ Առաջին  սկյուռիկը  կերավ մեկ ընկույզ, 2-րդը՝ երկու, հետո 1-ինը  կերավ երեք, 2-րդը՝ չորս, 1-ինը  կերավ հինգ ,  2-րդը՝ վեց, և այսպես շարունակ: Երբ ընկույզները վերջացան,  պարզվեց, որ 1-ինը  կերել է 100  ընկույզ։ Այդ ընթացքում քանի՞ ընկույզ  է  կերել 2-րդը:

110

Рубрика: Հանրհաշիվ

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ 8

Քայլ 1.

Բլոգի հանրահաշիվ և երկրաչափություն բաժնում տեղադրիր ընթացիկ աշխատանքների համար անհրաժեշտ ռեսուրսները՝ դասագրքերի հղումները։

https://online.fliphtml5.com/fumf/qhcr/#p=1-Hanrahashiv 8

https://online.fliphtml5.com/fumf/qxfr/#p=1-erkrachaputyun 8

Քայլ 2.
Բլոգի հանրահաշիվ և երկրաչափություն բաժնում տեղադրել դասավանդողի բլոգի հղումը ։

Քայլ 3.
Հանրահաշիվ բաժնում տեղադրիր այս խնդիրները և փորձիր լուծել մինչև սեպտեմբերի 8-ը։

  1. Չորս հաջորդական թվերի գումարը 22 է։ Ո՞րն է այդ թվերից ամենամեծը: 7
  1. Քանի՞ անգամ է 75 և 15 թվերի քանորդը փոքր 75-ից: 15
  1. 6781253 թվից ո՞ր թվանշանը ջնջենք, որ ստանանք հնարավորինս մեծ թիվ, որը կբաժանվի 3-ի առանց մնացորդի։ 3
  1. Արմենը ամառային արձակուրդների առաջին շաբաթը կարդաց 120 էջանոց գրքի 3/5 մասը։ Որքա՞ն է կարդացած էջերի քանակի ու չկարդացած էջերի քանակի տարբերությունը։
  1. Գտնելով օրինաչափությունը շարունակիր գրել ևս մեկ թիվ։

4, 9, 19, 39, —

  1. Գտեք այն թիվը, որի 35%-ը 28 է։
  1. Արամը ավելի բարձրահասակ է, քան Անուշը, բայց ցածրահասակ է և՛ Մերիից, և՛ Դավիթից։ Մերին ավելի ցածրահասակ է, քան Դավիթը, իսկ Մարիամը ավելի  ցածրահասակ է, քան Անուշը։ Ո՞վ է ամենացածրահասակը։
  2. Զբոսաշրջիկը հաստատուն քայլերով 6կմ ճանապարհը անցնում է 12000 քայլ կատարելով։ Քանի՞ այդպիսի քայլ կկատարի  15կմ ճանապարհը անցնելու համար։
  3. Հերմինեն, Գարիկը և Ռոբերտը միշտ հերթով են մտնում հյուրասենյակ: Հերմինեն երբեք առաջինը չի մտնում, Գարիկը երբեք երկրորդը չէ, Ռոբերտը երբեք երրորդը չէ: Քանի՞ տարբեր եղանակով նրանք կարող էին մտնել այդ սենյակ:
  4.  120մ լայնություն ունեցող գետի վրա կառուցել են կամուրջ: Կամրջի մեկ քառորդ մասը գետի ձախ ափին է, մեկ քառորդն էլ գետի աջ ափին: Որքա՞ն է կամրջի երկարությունը:
  5. Ինքնաթիռում շարքերը համարակալված են 1-ից մինչև 25-ը, բայց 13 համարի շարք չկա: 15-րդ շարքում կա միայն չորս, իսկ բոլոր մնացած շարքերում` վեցական նստելատեղ: Քանի՞ նստելատեղ կա այդ ինքնաթիռում:
  1. 35 թիվը ունի այնպիսի հատկություն․ այն բաժանվում է իր միավորների կարգում գրված թվանշանի վրա: 38 թիվը չունի այդ հատկությունը։ 21-ից մեծ և 30-ից փոքր քանի՞ այդպիսի թիվ կա, որ ունեն այդ հատկությունը։
  2. 987654321 թվից ամենաշատը քանի՞ թվանաշան պետք է ջնջել, որպեսզի ստացված բնական թիվը բաժանվի 15-ի։
  3. Արամն ու Կարենը գնացել էին ձկնորսության։ Արամի մոտ ավելի լավ էր ստացվում ձուկ բռնելը, քան Կարենի մոտ։  Նրանք միասին քանի՞ ձուկ էին բռնել, եթե Կարենի բռնած ձկների քանակը 18-ով պակաս էր ընդհանուր բռնած ձկների քանակից և նրանցից մեկը մյուսից 14-ով քիչ ձուկ էր բռնել։
  4. Պատկերը կազմված է  8, 11 և 9, 7 կողմերով երկու ուղղանկյուններից և մեկ քառակուսուց, որի կողմը 2-ով փոքր է ուղղանկյան մի կողմից, տես նկարը։ Գտեք ամբողջ պատկերի մակերեսը։ 

Подпись отсутствует

Քայլ 4.
Ամառային արձակուրդների ժամանակ մաթ․ ինչ խնդիրներ ես լուծել, որ կայքերից, մաթեմատիկական որ ամսագրերից ես օգտվել, ինչ մաթեմատիկական խաղեր ես խաղացել, խնդրում եմ պատումով գրիր, կցիր համապատասխան հղումները։