Рубрика: Հանրհաշիվ

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ 8

Քայլ 1.

Բլոգի հանրահաշիվ և երկրաչափություն բաժնում տեղադրիր ընթացիկ աշխատանքների համար անհրաժեշտ ռեսուրսները՝ դասագրքերի հղումները։

https://online.fliphtml5.com/fumf/qhcr/#p=1-Hanrahashiv 8

https://online.fliphtml5.com/fumf/qxfr/#p=1-erkrachaputyun 8

Քայլ 2.
Բլոգի հանրահաշիվ և երկրաչափություն բաժնում տեղադրել դասավանդողի բլոգի հղումը ։

Քայլ 3.
Հանրահաշիվ բաժնում տեղադրիր այս խնդիրները և փորձիր լուծել մինչև սեպտեմբերի 8-ը։

  1. Չորս հաջորդական թվերի գումարը 22 է։ Ո՞րն է այդ թվերից ամենամեծը: 7
  1. Քանի՞ անգամ է 75 և 15 թվերի քանորդը փոքր 75-ից: 15
  1. 6781253 թվից ո՞ր թվանշանը ջնջենք, որ ստանանք հնարավորինս մեծ թիվ, որը կբաժանվի 3-ի առանց մնացորդի։ 3
  1. Արմենը ամառային արձակուրդների առաջին շաբաթը կարդաց 120 էջանոց գրքի 3/5 մասը։ Որքա՞ն է կարդացած էջերի քանակի ու չկարդացած էջերի քանակի տարբերությունը։
  1. Գտնելով օրինաչափությունը շարունակիր գրել ևս մեկ թիվ։

4, 9, 19, 39, —

  1. Գտեք այն թիվը, որի 35%-ը 28 է։
  1. Արամը ավելի բարձրահասակ է, քան Անուշը, բայց ցածրահասակ է և՛ Մերիից, և՛ Դավիթից։ Մերին ավելի ցածրահասակ է, քան Դավիթը, իսկ Մարիամը ավելի  ցածրահասակ է, քան Անուշը։ Ո՞վ է ամենացածրահասակը։
  2. Զբոսաշրջիկը հաստատուն քայլերով 6կմ ճանապարհը անցնում է 12000 քայլ կատարելով։ Քանի՞ այդպիսի քայլ կկատարի  15կմ ճանապարհը անցնելու համար։
  3. Հերմինեն, Գարիկը և Ռոբերտը միշտ հերթով են մտնում հյուրասենյակ: Հերմինեն երբեք առաջինը չի մտնում, Գարիկը երբեք երկրորդը չէ, Ռոբերտը երբեք երրորդը չէ: Քանի՞ տարբեր եղանակով նրանք կարող էին մտնել այդ սենյակ:
  4.  120մ լայնություն ունեցող գետի վրա կառուցել են կամուրջ: Կամրջի մեկ քառորդ մասը գետի ձախ ափին է, մեկ քառորդն էլ գետի աջ ափին: Որքա՞ն է կամրջի երկարությունը:
  5. Ինքնաթիռում շարքերը համարակալված են 1-ից մինչև 25-ը, բայց 13 համարի շարք չկա: 15-րդ շարքում կա միայն չորս, իսկ բոլոր մնացած շարքերում` վեցական նստելատեղ: Քանի՞ նստելատեղ կա այդ ինքնաթիռում:
  1. 35 թիվը ունի այնպիսի հատկություն․ այն բաժանվում է իր միավորների կարգում գրված թվանշանի վրա: 38 թիվը չունի այդ հատկությունը։ 21-ից մեծ և 30-ից փոքր քանի՞ այդպիսի թիվ կա, որ ունեն այդ հատկությունը։
  2. 987654321 թվից ամենաշատը քանի՞ թվանաշան պետք է ջնջել, որպեսզի ստացված բնական թիվը բաժանվի 15-ի։
  3. Արամն ու Կարենը գնացել էին ձկնորսության։ Արամի մոտ ավելի լավ էր ստացվում ձուկ բռնելը, քան Կարենի մոտ։  Նրանք միասին քանի՞ ձուկ էին բռնել, եթե Կարենի բռնած ձկների քանակը 18-ով պակաս էր ընդհանուր բռնած ձկների քանակից և նրանցից մեկը մյուսից 14-ով քիչ ձուկ էր բռնել։
  4. Պատկերը կազմված է  8, 11 և 9, 7 կողմերով երկու ուղղանկյուններից և մեկ քառակուսուց, որի կողմը 2-ով փոքր է ուղղանկյան մի կողմից, տես նկարը։ Գտեք ամբողջ պատկերի մակերեսը։ 

Подпись отсутствует

Քայլ 4.
Ամառային արձակուրդների ժամանակ մաթ․ ինչ խնդիրներ ես լուծել, որ կայքերից, մաթեմատիկական որ ամսագրերից ես օգտվել, ինչ մաթեմատիկական խաղեր ես խաղացել, խնդրում եմ պատումով գրիր, կցիր համապատասխան հղումները։