Рубрика: Գրականություն

Վահան Թոթովենց: Մայրս

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։
Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։
Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

Ասում էին, որ մեզանից մեկ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպես անուշ, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։ Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ:

Նոճի-Նոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար ծառ:

Ճիգ-Ջանք

Ջինջ-Պարզ

Բերկրանք-Ուրախություն

Քնար-Հին լարավոր երաժշտական գործիք

Լիրիկա- Լիրիկական բանաստեղծություններ գրող

Թախիծ-Տխրություն

Թշվառ-Ողորմելի

Կոծ-Բարձրաձայն լաց

Հողմ- Ուժեղ քամի


2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը:

Նա իմ կարծիքով շատ գնահատող զավակ է, որովհետև տեքստում այնպես է փառաբանում իր մորը, որ կարելի է նույնիսկ արտասվել: Միշտ գնահատեք և սիրեք ձեր մայրերին ինչպես սիրում և գնահատում էր այս տղան:


3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութագրիր մայրիկիդ:

Մայրս ինձ համար յուրահատուկ աշխարհ է՝ օժտված մարդկային հատկանիշներով։ Մայրիկի մասին կարելի հավերժ խոսել: Մայրս ինձ անսահման քնքշություն ու սեր է տվել։ Նա միշտ իմ կողքին է եղել դժվար պահերին: Միշտ աջակցել է ինձ, մայրական խորհուրդներ տվել և օգնել, երբ օգնության կարիք եմ ունեցել։ Մի խոսքով, նա ամեն ինչ արել է, որ ես ոչ մի բանի կարիք չունենամ, և ես ունենամ անհոգ մանկություն։ Շնորհակալություն ամեն ինչի համար մայրիկ: Ես քեզ շատ-շատ եմ սիրում:

Рубрика: Ռուսերեն

Человек в социальной сети

Социальные сети стали неотъемлемой частью жизни каждого современного человека. Почти не осталось в мире людей, которые не проводят свое совбодное время в интернете и не имеют аккаунта в соц. сетях. Таковыми являются разве что уже слишком пожилые люди, которые не умеют пользоватся телефоном и даже не хотят. Социальные сети открывают перед человеком много новых возможностей, которые позволяют ему развиватся и узнавать новое, но также наносят ему немало вреда. Плюсами социальных сетей являются, к примеру то, что с помощью них можно узнать ответы абсолютно на все свои вопросы, лишь вводя нужный в интернет. Тогда интернет предоставит вашему вниманию множество источников, из которых человек сможет выбрать наиболее подходящий себе. Также социальные сети являются отличным местом для знакомств, так как в социальных сетях проводят время очень много людей из разных городов и стран. Найдя человека, который вас заинтересовал, можно ему написать и тем самым начать с ним общение. Такие знакомства помогают находить друзей с похожими интересами и даже приводят к созданию семьи в реальной жизни.

Однако, помимо плюсов, соц. сети имеют и минусы. Так как они являются открытыми для всех людей, в интернете можно наткнуться и на мошенников, которые с помощью фальшивых аккаунтов могут сначала познакомиться и подружиться с человеком, а потом угрожать и заработать деньги на том, что тот оказался слишком доверчив. А еще, интернет вызывает зависимость у многих людей и они вовсе забывают о своей реальной жизни, полностью погружаясь в этот огромный мир, созданный из тысячи возможностей.

Я считаю, что несмотря на важность социальных сетей в людской жизни, нужно все же больше времени проводить в реальности и не забывать про нее.

Вопросы для обсуждения после прочтения текста։

  1. Какие плюсы и минусы социальных сетей вы можете перечислить?
  2. Как думаете, почему многие люди выбирают интернет, а не реальную жизнь? Что не хватает им в реальности?
  3. Каким образом можно уменьшить зависимость людей от интернета?
  4. Какими способами можно защищить себя от мошенников в интернете?
  5. Много времени вы проводите в интернете? Что это вам дает?
  6. Что нужно знать человеку, который впервые знакомится с интернетом и соц. сетями?

Прокомментируйте данные высказывания։

  1. Все теперь торчат в этих социальных сетях круглые сутки. Сходили бы лучше в парк погулять, что ли!
  2. В наши дни дружба – это нечто дешевое, легко заменяемое. Войдите в Интернет – и вы сможете обзавестись хоть тысячью «друзей».
  3. Нынче вся наша культура построена на популярности, или на погоне за популярностью. У нас теперь всё напоказ. Если тебя нет в твиттере, на ютубе, в инстаграме, если тебя не лайкают, то ты не существуешь.
  4. Социальные сети упрощают множество задач, ничего не требуя взамен. Во всяком случае, сначала мы думаем именно так․․․
  5. Пока одни меняют красивые статусы в социальных сетях, другие добиваются реального статуса в жизни…

Задания для выполнения։

  1. Поставьте данные слова во множественное число: брат, соседка, дом, рюкзак, конь, подруга, солнце, ваза․ Брат — братья
    Соседка — соседи
    Дом — дома
    Рюкзак — рюкзаки
    Конь — кони
    Подруга — подруги
    Солнце — Солнца
    Ваза — вазы
  2. Подберите слова-антонимы и синонимы к слову «безопасность». Безопасность (антонимы) — небезопасность, опасность 
    Безопасность (синонимы) — защита
  3. Составьте предложение, в котором будут данные слова: радость, воспоминание, цветы, ребёнок, бабушка, собака, урок, семья.
Рубрика: Կենսաբանություն

Մայիսի 2-7

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

Ես ներկայացնելու եմ նոր դաս․

Երկկենցաղներ, դրանց դերը բնության մեջ, թունավոր , վառ գունավորում ունեցող երկկենցաղներ ,պատրաստեք տեսադաս, աշխատանքը դրեք ձեր  բլոգներում :Կարող եք ընտրել կոնկրետ որևէ  երկկենցաղ, որը ձեզ ավելի է հետաքրքրում և պատրաստել նյութ հենց նրա վերաբերյալ:

Рубрика: Աշխարագրոթյուն

Տրանսպորտ և կապ

Դասի հղումը։

  1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար: Տրանսպորտի միջոցով իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների հումքի փոխադրումը: Նաև պատրաստի արտադրանքը սպառողին հասցնելը: Կապն իր հերթին ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև որոշակի հեռավորության վրա տեղեկատվության փոխանցումը տարբեր տեխնիկական միջոցներով:
  2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն: Բեռնաշրջանառությունը դա տրանսպորտով փոխադրվող բեռների քանակն է որոշ ժամանակում: Ուղևորաշրջանառություն ավտոմոբիլով փոխադրված ուղևորների թվաքանակն է։
  3. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։ Ավտոմեքենաներ, ավտոբուսներ, բեռնատարներ և ինքնաթիռներ։ Դրանք կարևոր են, որովհետև միայն այս տեսակներ կարող են օգտագործվել Հայաստանում։
Рубрика: Երկրաչափություն

Պարապմունք 50

Հարցեր կրկնողության համար։
Լրացրու նախադասությունը․


1.Հավասարասրուն եռանկյան կողմերին անվանում են ————
2.Ուղղանկյուն եռանկյան կողմերին անվանում են —————
3.Ուղղանկյուն եռանկյան ամենամեծ կողմը դա ——————
4.Զուգահեռ ուղիղները դրանք այն ուղիղներն են, որ ———
5. Կից անկյունների գումարը հավասար Է ———
6. Անկյուն ասելով հասկանում ենք ———
7. Բութ անկյան աստիճանային չափն է ———
8. Ուղղանկյուն եռանկյան բոլոր անկյունների աստիճանային չափերի  գումարը հավասար է ———
9. Եռանկյան մի կողմը փոքր է մյուս երկու կողմերի ———
10. Երկու եռանկյուններ  հավասար են, եթե մի եռանկյան  երկու կողմը և —————————————։


Խնդիրներ կրկնողության համար։

1. Ուղղանկյան եռանկյան սուր անկյուններից մեկը 29 աստիճան է: Գտեք մյուս սուր անկյունը:
180o-90o-29o=61o

2. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը չորս անգամ մեծ է մյուսից: Գտեք այդ եռանկյան բոլոր  անկյունները:

x+4x+90=180
5x=180-90
5x=90
x=90:5
x=18

18×4=72

18,72,90

3. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունները հարաբերում են ինչպես 4:5: Գտեք այդ եռանկյան բոլոր  անկյունները:

4x+5x+90=180
9x=180-90
9x=90
x=90:9
x=10

10×4=40
10×5=50
40,50,90

4. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 45 աստիճան է, էջերից մեկը՝ 20: Գտեք մյուս էջը:

180-90-45=45

Քանի որ երկու անկյունները հավասար են, ապա այդ անկյուններին առընթեր կողմերը նույնպես հավասար են, հետևաբար մյուս էջը ևս 20 է։

5. BK-ն ABC եռանկյան բարձրությունն է: Գտեք <ABK-ն, եթե <A=27 աստիճան է:

90+27=117

180-117=63

<ABK=63

6. ABC ուղղանկյուն եռանկյան  <A=30 աստիճան է, իսկ BC=14: Գտեք AB ներքնաձիգը:

14*2=28

7. ABC ուղղանկյուն եռանկյան մեջ <A=60 աստիճան է, AC=8: Գտեք AB ներքնաձիգը:

8*2=16

8. ABC ուղղանկյուն եռանկյան AB ներքնաձիգն երկու անգամ մեծ է AC էջից: Գտեք <B-ն:

Քանի որ, AC էջը կազմում է ներքնաձգի կեսը, հետևաբար դրա դիմացի անկյունը հավասար է 30o-ի:

<B=30o

Рубрика: Երկրաչափություն

Պարապմունք 49

Հարցեր կրկնողության համար։ Իմանալ անգիր։

1.Նշիր ուղղանկյուն եռանկյան երեք հատկությունները։
2. Գրիր եռանկյան անհավասարության թեորեմը։
3. Գրիր ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները։


Խառը խնդիրներ։
1.Կարո՞ղ է գոյություն ունենալ եռանկյուն 1սմ, 2սմ, 3սմ կողմերով։

Ոչ, չի կարող
2.Ուղղանկյուն եռանկյան 30 աստիճանի դիմացի էջը հավասար է 4սմ։ Գտիր ներքնաձիգի երկարությունը։

4*4=8

3.Հավասարասրուն եռանկյան կողմերից մեկը 25սմ է, իսկ մյուսը՝ 10սմ։ Դրանցից ո՞րն է հիմքը։

Եռանկյան հիմքը 10-ն է, քանի որ եռանկյան երկու կողմերի գումարը, պետք է մեծ լինի 3-րդ կողմից։

4. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60 աստիճան է, իսկ ներքնաձիգի և փոքր  էջի գումարը 24 է։ Գտեք եռանկյան ներքնաձիգը։

Քանի որ 30o-ի դիմացի կողմը հավասար է ներքնաձիգի կեսին, ապա կարող ենք կատարել հետևյալ նշանակումը։ AB=x, BC=2x
x+2x=24 BC=2x=2×8=16
x=8

5. AC հիմքով  ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է  AF կիսորդը և  AH բարձրությունը։ Գտեք   AHF  եռանկյան անկյունները, եթե  <B=112 աստիճան է։

<B=112o, <A+<C=180o-112o=66o
<A=<C=34o
<BAF=<CAF=17o
<AFB=51o, <H=90o
<FAH=90o-51o=39o

Рубрика: Մայրենի

Դասարանական աշխատանք

  1. Անկեղծ չենք
  2. Ո՞վ է մեղավոր
  3. Հետաքրքիր է իմանալ
  4. Վերնագիր՝ քո ընտրությամբ
  • Թարգմանչական աշխատանք

Необычные факты обо всем на свете 

35 интересных фактов обо всем на свете

  • Существует ядовитое растение… (Oenanthe crocata), которое в момент смерти вызывает у его жертвы улыбку на лице-Գոյություն ունի թունավոր… (Oenanthe crocata), որը մահվան ժամանակ ժպիտ է առաջացնում իր զոհի դեմքին:
  • Самый популярный напиток в мире — кофе. Ежегодно люди употребляют около 400 млрд. чашек-Աշխարհի ամենահայտնի ըմպելիքը սուրճն է։ Ամեն տարի մարդիկ խմում են մոտ 400 միլիարդ բաժակ
  • Самая большая ночная бабочка в мире — Совка Агриппина. Размах крыльев 28 см-Աշխարհի ամենամեծ ցեցը Agrippina Scoop-ն է: Թևերի բացվածքը՝ 28 սմ։
  • В природе существуют попугаи, которые охотятся на овец. Название у этих хищников – Кеа-Բնության մեջ կան ոչխարներ որսացող թութակներ։ Այս գիշատիչների անունը Կեա է։
  • А вы Знали что Сникерс назвали в честь любимой лошади, принадлежавшей семье кондитера Фрэнка Марса?-Գիտեի՞ք, որ Սնիկերսն անվանվել է սիրելի ձիու անունով, որը պատկանում էր հրուշակագործ Ֆրենկ Մարսի ընտանիքին:
  • Самая длинная медуза, измеренная человеком, составляла в длину почти 50 метров — половину длины футбольного поля-Մարդու կողմից չափված ամենաերկար մեդուզան ուներ գրեթե 50 մետր երկարություն՝ ֆուտբոլի դաշտի երկարության կեսը: