Փետրվար
Կարդա Թումանյանի «Ահմադը» պատմվածքը
Մարտ
Թարգմանչական աշխատանք կներեք բայց այս դասի պառոլը չեմ հիշում
Ապրիլ
На Багамах находится самая большая в мире подводная скульптура
Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները
Մայիս
Փետրվար
Կարդա Թումանյանի «Ահմադը» պատմվածքը
Մարտ
Թարգմանչական աշխատանք կներեք բայց այս դասի պառոլը չեմ հիշում
Ապրիլ
На Багамах находится самая большая в мире подводная скульптура
Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները
Մայիս
Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն, 7-րդ
1.Ներքին և արտաքին ինչ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել բուն Հայաստանում Բագրատունյաց թագավորության և Կիլիկիայում հայկական պետության ստեղծման համար:
8-9 դարերում հայ ժողովրդի իրադրությունը շատ վատ էր։Մենք գտնվում էինք արաբական խալիֆայության ներքո։Նրանք 725 թվականին Հերթ ոստիկանի օրոք ծխնահարկը փոխարինվեց գլխահարկով։Արաբները շատ կեղտոտ քայլեր էին անում,որպեսզի մեզ թուլացնեին։Արտավազդ Մամիկոնյանը 774 թվականին որոշում է ապստամբություն կազմակերպել արաբների նկատմամբ։Նա ամենառաջինը պետք է լուծեր իր զորքի զպառազինությունը։Նա գնում է շատ խելացի քայլի,նա Դվին քաղաքի ոստիկանից խնդրում է զենքեր,պատճառաբանելով,որ գնալու է կռվի արաբների թշնամիների հետ։Նա վերցնում է զենքը և բաժանում իր զորքին դրանից հետո Արտավազդը շարժվում է դեպի հյուսիս և Կումայրի գյուղի մոտ հարձակվում արաբների գլխավոր հարկահանի վրա։ Արաբները չեն
կարողանում դիմադրություն ցույց տալ, և Արտավազդը
նրանցից խլում է հավաքված հարկը։Այս ամենի մասին իմանում է արաբ խալիֆը և 30 հազարանոց զորք է ուղարկում Հայաստան։Այս ամենի մասին իմանալով Աշոտ Բագրատունին նամակ է ուղարկում ապստամբներին,սակայն ապստամբները չեն հավատում Աշոտին և շարունակում են կռվել Կարինում։Ապստամբությանը միանում են իշխաններ,իրենց զորաջոկատով և գնում են,որպեսզի գրավեն մի ուրիշ քաղաք Արճեշը։Արճեշից եկած մարդիկ ասում են,որ այնտեղ կան մեծաթիվ արաբական զորքեր,բայց իշխան Համազասպ Արծրունին շարունակում է գնալ դեպի Արճեշ։Արաբ առաջնորդը իմանալով,որ Արճեշին մոտիկանում է հայկական զորք։Նա իր զորքին ասում է դարանակալել քաղաքը։Հայկական զորքը մտնում է Արճեշ և հանկարծակի լինելով պարտվում է։Իմանալով դրա մասին Կարինի զորքը գնում է ճակատագրական քայլի։Նրանք գնում են Արճեշ վճռական ճակատամարտ տալու համար և իրար քաջարելում էին այս խոսքերով ՝«Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների
և մեր Աստծո փառաբանման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը…»։Հայկական 5000-անոց զորքը և Արաբական զորքերը հանդիպում են Արածանի գետի ափին։Ցավոք հայերը պարտվում են այդ պատերազմում,բայց չեն կոտրվում։Այս ապստամբությունից հետո հայերի մեջ մտնում է մարտական ոգի։804 թվականին Խալիֆը հայոց իշխան է ճանաչում Աշոտ Մսակերին,իսկ դրանից հետո 825 թվականին հայոց իշխան է ճանաչվում Աշոտ Մսակերի որդին Բագարատը ում օրոք հարկերը իջացվում են։849 թվականին խալիֆը նոր ոստիկան է ուղարկում Հայաստան,որպեսզի վերացնի հայ նախարարների արտոնյալ վիճակը։850 թվականին եղավ հերթական ապստամբությունը։Այս ապստամբությունը շատ կազմակերպված էր,քանի որ չկար մի մարդ,ով դեմ լինի այս ապստամոբությունը։Հայերի կազմակերվածությունը ավելի վառ երևաց,երբ 852 թվականին Արյան լճի մոտ Գևորգ Արծրունի իշխանը,իր 900 քաջ զինվորներ հաղթեց(ծնկի բերեց) 15000 Բուղայի զորքին։Բագարատը այդ ապստամբության մեջ շատ մեծ գործ արեց,որովհետև նա սկսեց այս ապստամբությունը ցավոք Յուսուֆի կեղտոտ ձեռքով Բագարատը մահացավ։Այս ապստամբության ժամանակ ճիշտ է մենք պարտեցինք,բայց մենք նպաստավոր պայմաններ ստեղծեցինք,որպեսզի հետագայում կարողանանք անկախանանք։855 թվականին խալիֆը Բուղային և իր զորքին հետ է ուղարկում Արաբական Խալիֆայություն։855 թվականին Աշոտ Բագրատունին դառնում է Հայոց իշխան և սպարապետ,իսկ 862 թվականին Խալիֆի կողմից ճանաչվում է իշխանաց իշխան։876 թվականին Վասիլ 1-ը պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ և թագ է խնդրում Աշոտ Բագրատունուց։Վասիլ 1-ը հայ էր և նրա համար էր Աշոտ Բագրատունուց թագ խնդրում,որովհետև այն ժամանակ Բագրատունիներն էին թագակապ ասպետները և միայն նրանք իրավունք ունեին թագադրել թագավորին։Վերջապես 885 թվականին Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և ճանաչում հայոց թագավոր,իսկ նույն թվականի օգոստոսի 26-ին Շիրակ գավառի Բագարատ բերդաքաղաքում Աշոտ 1-ը(885-890) օծվում է հայոց թագավոր։
Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Բարձրբերդն էր, իսկ 1098 թվականից՝ Վահկա ամրոցը։ Դաշտային Կիլիկայի նվաճումից հետո մայրաքաղաքն է դառնում Սիսը, որը վարչաքաղաքական ու մշակութային դերը չի կորցնում նաև թագավորություն շրջանում (13-14–րդ դարեր)։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր սելջուկների իշխանության տակ, կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ իշխանապետությունը վերածվեց թագավորության։
2. ներկայացրեք և բնութագրեք հայ Բագրատունի նշանավոր արքաներին: Ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել նրանց օրոք:
963-964 թվականներին Աշոտ ողորմածը կառուցել է Անիի աշտարակներով պարիսպներով առաջին գիծը։
987 թվականին Սմբատ II-ը վերջ տվեց ամիրայության գոյությանը։
1001 թվականին Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկ I-ի դեմ։
998 թվականի Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան։
1001 թվականին ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի Կաթողիկեի կառուցումը։
Աշոտ III (953-977թթ)
Արտաքին քաղաքականություն
Երկրում եղավ մեծ ծավալի շինարարական աշխատանք, 961 թվականին մայրաքաղաք Կարսը տեղափոխեց Շիրակի Անի։Նա իր բարի գործերի շնորհիվ ստացավ Աշոտ Ողորմած անունը։
Ներքին քաղաքականություն
Վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։
Գագիկ I (990-1020)
Արտաքին քաղաքականություն
Նա ուներ շահնշահ հայոց պատվատիտղոսը,որի պատճառով ուներ գերադասելի դիրք մյուս հայկական բոլոր թագավորների նկատմամբ,նա կասեցնում է շատ արագ 1001 թվականի Դավիթի ապստամբությունը իր նկատմամբ, վերցնում Դավիթի հողերը և դրա համար պատմիչները վերջինիս հիշատակում են Դավիթ Անհողին անունով,998 թվականի Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան,բայց Հայ-Վրաց զորքերը փայլուն հաղթանակ տարան։
Ներքին քաղաքականություն
Երկրում եղավ մեծ ծավալի շինարարական աշխատանք,1001 թվականին ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի Կաթողիկեի կառուցումը:
3. Կիլիկյան Հայաստանի գահակալներից ով էձեզ դուր եկել. Տվեք նրա պատմական բնութագիրը:
Լևոն II-ի թագադրման հանդիսությունները տեղի ունեցան 1198թ հունվարի 6-ին Սուրբ ծննդյան օրը,Տարսոն քաղաքում, Արարողություններին ներկա էին օտար պետությունների դեսպանություններ,հայ, հույն ու ասորի բարձրաստիճան հոգևորականներ,անվանի իշխաններ, զորականներ ու բազմահազար ժողովուրդ։ Տոնախմբությունները մեկ շաբաթ շարունակ չէին դադարում։ Ժամանակակիցները հանձինս Ռուբինյանների տեսնում էին Անիի Բագրատունիների օրինական հաջորդներին։ Թագավորություն հիմնադրումով Կիլիկիայում ստեղծված Հայոց պետությանը թևակոխեց զարգացման ավելի բարձր փուլ։Այն դարձավ Միջերկրական ծովի ամբողջ արևելյան ափի զորեղ երկրներից մեկը։Այսպիսով Լևոն II իշխանը դարձավ Կիլիկյան Հայաստանի առաջին արքան,որը հայոց պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։
Լևոն II-ը 1187-1219թթ։Նա նախ հետ մղեց օտարների ասպատակությունները,ապա հոգ տարավ սահմանների ամրապնդման մասին։Լևոն II-ը գրավեց սահմանային ամրոցները,որոնք երկիր ներխուժելու բանալի էին։Դրանք ամրացվեցին և վերաշինվեցին։Ուժեղացվում էր ռազմավարական նշանակություն ունեցող լեռնանցքների ու կիրճերի պահպանությունը։
4.Ովքեր էին Զաքարյանները: Ներկայացրեք նրանց ստեղծած իշխանապետությունը:
Մինչև Զաքարյանների ի հայտ գալը մենք միշտ բոլոր ճակատամարտերում պարտվել ենք և նաև եղել են դեպքեր,երբ ոչ էլ պայքարել ենք մեր հողի համար,բայց հենց եկան Զաքարյանները նրանք օգտվեցին այն փաստից,որ քոչվորները արդեն սկսում էին թուլանալ։ԵՒ դրա համար սկսեցին նվաճողական քաղաքականություն։Նրանք 1196 թվականին ազատագրեցին Ամբորտ ամրոցը ու Արագածոտնը,1199 թվականին Անին ու Շիրակը,1203 թվականին Դվինն ու Արարատյան դաշտը,1205 թվականին Կարսն ու Վանանդը ապա Բագրևանդը։1207 Խլաթի անհաջող պաշարումից հետո նրանք դադարեցրին առաջխաղացումը դեպի Հայաստանի հարավ։
5. Ինչ հետևանքներ ունեցան մոնղոլների տիրապետությունը Հայաստանի համար:
Մոնղոլական ցեղերը որ նաև թաթար էին կոչվում ապրում էին Սիբիրի և Չինաստանի միջև ընկած տափաստաններում։Մոնղով ցեղապետներից Թեմուչինը 1206 թվականին միավորելով ցեղերը ստացավ նոր երկիր և իր անունն էլ դարձավ Չինգիզ Խան։Մոնղոլական զորքերը ամենուրեք սարսափ էին առաջացնում բոլորի մոտ։Նրանք գրավեցին Անին,Շամքորը,Լոռին,Կարսը,Դվինը Սուրբ Մարրին և այլ քաղաքներ։ Դրանից հետո նրանք գրավեցին Երզնկանը,Կարինը և նաև գրավեցին Հայաստանի հարավային շրջանները։Այդ նվաճումով ավարտվեց երկրի նվաճումները։
Հայերի դրությունը շատ վատ էր,քանի որ նախ Զաքարյանները չկարողացան լիակատար ազատագրել Հայաստանը,այլև իրենց տնօրինած տարածքներում պետության ստեղծել։Հայերը նաև չէին կարողանում վճռական պահերի իրար հետ գործել։Այսպիսով բոլոր զորեղ թշնամի կարող էր սպառնալ երկրի անվտանգությանը։
1206թթ-Թեմուչինը միավորել բոլոր ցեղախմբեր ստեղծեց երկիր և նա էլ ստացավ Չինգիզ խան պատվատիտղոսը։
1220թթ-Մոնղոլները 20 հազարանոց բանակը հետախուզական նպատակով ներխուժեց Այսրկովկաս
1222թթ-Մոնղոլները հաղթելով հայ-վրացական զորքին 1222 թվականին մեծ ավարով վերադարձան հայրենիք։
1231թթ-Մինչև 1231 թվականը մոնղոլական զորքերի կողմից ջախջախվելը ու սպանվելը Ջալալ ալ Դին ասպատակեց Հայաստանի տարբեր շրջաններ և Արևելյան Վրաստանը։
1236թթ-Մոնղոլական զորքերը 30 հազարանոց զորքով Չարմաղանի գլխավորությամբ ներխուժեց Հյուսիս-արեւելյան Հայաստան։
1236թթ-Ամառ-աշնանը ամբողջ Հյուսիսարևելյան Հայաստանը գրավվեց մոնղոլական զորքերի կողմից
1242թթ-Գարնանը մոնղոլական զորքերը Բաչուի գլխավորությամբ արշավեցին Իկոնիայի սելջուկյան սուլթանության իշխանության տակ գտնվող Հայաստանի արևմտյան գավառներ։
1244թթ-Մոնղոլները 1244 թվականին գրավեցին նաև Հայաստանի հարավային շրջանները։
Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն , 7-րդ դասարան, էջ 75-143
Բացատրել հասկացությունները:
Աթաբեկ-Թագավորահայր
Ամիրայություն -Ամիրայի իշխանություն
Ամիրսպասալար-հրամայող, իշխան + պահլավունի սպահ – զորք և սալարպետ
Աշխարհագիր-մարդահամար
Ավատատիրություն-ֆեոդալիզմ
Ասրուշան-կրակատուն
Բազիլիկ-Բազիլիկ, ձգված ուղղանկյուն հատակագծով կառույց
Գանձագին-հողատիրության ուրույն ձև Հին Հայաստանում
Գործակալություն-գործ արքունիքին կից պետական կառավարչական մարմին հին և Միջնադարյան Հայաստանում։
Գունդստաբլ-սպարապետ
Երդ-օջախ
Կանցլեր-շատ երկրների կառավարություններում օգտագործվող պաշտոն։
Հայրենական հողեր կամ հայրենիք-Հայրենիք» կամ «հայրենական» – ժառանգաբար հորից ավագ որդուն անցնող հողեր
Մամլուք-զինվորական դաս միջնադարյան Եգիպտոսում, որը ձևավորվում էր տարբեր ազգերից (հիմնականում թուրք, չերքեզ, վրացի) գերված պատանիներից, որոնց վաղ հասակից վարժեցնում էին ռազմական գործին։
Շահապ-քաղաքագլուխ
Պարգևականք- Պարգևականք» – պետական պաշտոնյաներին կամ զինվորականներին ծառայության դիմաց հանձնվող հողեր։
Պայլություն-Խնամակալություն, պայլություն, արքունի գործակալություն
Սենեսկալ-գործ արքունիքին կից պետական կառավարչական մարմին հին և Միջնադարյան Հայաստանում։
Սեպուհ-հայ աշխարհիկ ազնվականության մի խավի (սեպուհներ) ներկայացուցիչների տիտղոսը միջնադարյան նախարարական Հայաստանում։
Սպասալար-զորապետ, հրամանատար
Վարդապետարան-բարձր տիպի դպրոց միջնադարյան Հայաստանում
Լրացնել թվականները
301թ. Քրիստոնեություն
350-368թթ Արշակ Բ
354թ Աշտիշատի ժողով
363թ Մծբինի պայմանագիր
370-374թթ Պապ թագավոր
371թ Ձիրավիի ճակատամարտ
405 հայ գրերի գյուտ
451թ մայիսի 26 Ավարայրի ճակատամարտ
481-484թթ Վահանանց պատերազմ
484թ Նվարսակի պայմանագիր
591թ Հայաստանի երկրորդ բաժանում
639թ Թեոդորոս Ռշտունի
640թ Արաբական արշավանքներ
869թ Աշոտ Ա մեծ
885թ, օգոստոսի 26 Աշոտ Ա Բագրատունու (885-890) թագադրումը:
961թ Անի
1071թ Մանազկերտի ճակատամարտ
1187-1219թթ Լևոն մեծագործ
1254թ. Աշուն հայ-մոնղոլական պայմանագիր
Օգտվել Հայոց պատմություն , 7-րդ դասարան, էջ 169-171
Կաթնասունների նյութափոխանակության մեծ ինտենսիվությունը ապահովվում է նրանց շնչառության, արյան շրջանառության և այլ օրգանների կատարելությամբ: Մարմնի ջերմությունը պահպանվում է մազածածկույթի և ենթամաշկային ճարպաշերտի շնորհիվ: Մի շարք ստորակարգ կաթնասունների մարմնի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է՝ տատանվում է 26−34°𝐶, օրինակ՝ ձվածիններ, պարկավորներ:

Մարսողական համակարգը կազմված է հետևյալ հերթագայությունից՝
1. բերան,
2. կլան,
3. կերակրափող,
4. ստամոքս,
5. 12-մատնյա աղիք,
6. բարակ աղիք,
7. հաստ աղիք,
8. ուղիղ աղիք,
9. հետանցք

Հին հռոմեացիները կարծում էին, որ թիթեռները ծաղիկներ են, որոնց պոկել է քամին։ Նրանք նաև թիթեռներին անվանում էին «feralis»՝ վայրագ և հավատում էին, որ նրանք կարող են նախազգուշացնել պատերազմի մասին։ Հին հույները համարում էին, որ թիթեռը հոգու անմահության խորհրդանիշն է։
Չինաստանում թիթեռը անմահության, պտղաբերության, սիրահարվածության, ամռան մարմնավորումն է։ Սալորի հետ պատկերված թիթեռը խորհրդանշում էր մարդու երկարակեցությունն ու գեղեցկությունը, քրիզանթեմի հետ՝ գեղեցկությունը ծեր տարիքում, իսկ փետուրի հետ՝ երկարակեցությունը։ Թիթեռի կերպարը հաճախ է հանդիպում դաոսական առակներում։ Եվ այժմ էլ փեսացուն հարսանիքից առաջ հարսնացուին է նվիրում ողջ կամ նեֆրիտե թիթեռ՝ որպես իր սիրո նշան։
Աղեխորշավորների նյարդային համակարգը և բազմացումը
Նյարդային համակարգ
Միջավայրի հետ ակտիվ փոխազդեցությունը հանգեցրել է աղեխորշավորների մոտ առաջին անգամ նյարդային համակարգի ի հայտ գալուն: Այն ունի պարզ կառուցվածք, սակայն համարժեք է նյարդային համակարգի կառուցման սկզբունքին:
Նյարդային համակարգը բազմաբջիջ օրգանիզմներում կյանքի կազմավորման բարդացումը ապահովող կարևորագույն գործոն է:

Նյարդային համակարգը ապահովում է.

Աղեխորշավորների, ինչպես նաև բոլոր կենդանիների նյարդային բջիջն է նեյրոնը, որը ունակ է գրգռվել ազդակների ներգործությամբ և ազդակը փոխանցելով այլ բջիջների` առաջ բերել նրանց գործունեության դրդում:
Օրինակ
ստիպել, որպեսզի մաշկամկանային բջիջները կծկվեն և հիդրան շարժվի, կամ ստիպել խայթող բջիջներին գործարկվել և այլն:
Օրգանիզմի պատասխան ռեակցիան գրգռիչին, որը իրականանում է նյարդային համակարգի միջոցով, կոչվում է ռեֆլեքս:
Ռեֆլեքսը բազմաբջիջ կենդանիների կենսագործունեությունը ապահովող հիմնական աշխատանքային գործոնն է:
Նյարդային բջիջները աստղաձև են և ունեն ելուստներ, որոնց միջոցով միանում են իրար՝ կազմելով ցանցային նյարդային համակարգ: Այդ ցանցը ծածկում է կենդանու ամբողջ մարմինը և նյարդավորում է հիդրայի օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ: Նյարդային բջիջների քանակը հատկապես մեծ է բերանային անցքի շուրջ` շոշափուկներում և ներբանի վրա: Դա պայմանավորված է նրանով, որ դրանք արտաքին միջավայրին առնչվող հիմնական հատվածներն են:

Խայթող բջիջներ
Հիդրան գիշատիչ օրգանիզմ է, ուստի որս է կատարում, սակայն հիդրան ունի նաև պաշտպանության կարիք: Այդ պատճառով հիդրային բնորոշ են խայթող բջիջներ, որոնք էլ հանդիսանում են նրա «զինանոցը»: Խայթող բջիջների մեծ մասը կուտակված է շոշափուկների վրա, քանի որ նրանք անհրաժեշտ են որսի համար: Այս բջիջներն ունեն խայթող թել, որը գալարված է թույնով լի պատիճում: Խայթող բջջի վրա կա զգայուն մազիկ, որը գրգռվում է անհրաժեշտության դեպքում և ստացված գրգիռը ուղարկում է ցանցային նյարդային համակարգ: Նյարդային բջիջները վերլուծում են գրգիռը, մշակում են պատասխան և այն ազդակի տեսքով տալիս բջջին՝ ազատելու խայթող թելը:
Ազդակը ստանալուց հետո խայթող թելը դուրս է նետվում պատիճից և խրվում է զոհի մարմնի մեջ՝ ներարկելով թունավոր հեղուկը: Սա բերում է զոհի մահվան կամ անշարժացմանը, որից հետո շոշափուկները նրան մոտեցնում են բերանային անցքին և գցում մարսողական խոռոչ: Խայթող բջիջը նույնպես մահանում է, և նրա փոխարեն առաջանում է նոր բջիջ՝ մեզոգլեայում գտնվող բջիջներից:

Ռեգեներացիա
Նյարդային համակարգը անընդհատ վերահսկում է հիդրայի մարմնի ամբողջականությունը և անխափան աշխատանքը: Որևէ բջջի ոչնչացման կամ վնասման դեպքում այն հրաման է ուղարկում, որպեսզի մեզոգլեայում գտնվող միջանկյալ բջիջներից ձևավորվի համապատասխան բջիջ և լրացնի կորսված դաշտը:
Միջակա բջիջները կարող են զարգանալ, վերափոխվել՝ առաջացնելով հիդրայի մարմնի ցանկացած բջիջ: Նույնիսկ եթե հիդրային մասնատենք, նրա մասերը կվերականգնեն ամբողջականությունը միջակա բջիջների բազմացման և մասնագիտացման շնորհիվ:

Մարմնի վնասված մասերը վերականգնելու ունակությունը կոչվում է ռեգեներացիա:
Ռեգեներացիայի հատկությունը բնորոշ է գրեթե բոլոր կենդանի օրգանիզմներին և կյանքի բնորոշ հիմնական հատկություններից է:
Բազմացումը
Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:
Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ:

Բողբոջումը անսեռ բազմացման տեսակ է, որը խիստ յուրահատուկ է դրոժավոր սնկերին և աղեխորշավորներին:
Բողբոջման ընթացքում հիդրայի մաշկամկանային պարկի արտաքին և ներքին շերտերը արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն մեծանում է և սկսում է զարգանալ. ազատ ծայրին առաջանում են բերանային անցքը և շոշափուկները: Վերջ ի վերջո ձևավորվում է ամբողջական, երիտասարդ հիդրա, որը պոկվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կյանք: Հիդրայի վրա կարող է առաջանալ մի քանի բողբոջ միաժամանակ:


Անբարենպաստ պայմաններում, օրինակ՝ աշնանը հիդրան բազմանում է սեռական եղանակով: Հիդրայի միջակա բջիջներից են առաջանում նաև նրա արական և իգական սեռական բջիջները:
Նրա մարմնի վրա առաջանում են թմբիկներ, որոնցում հասունանում են սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջ:
Հիդրաները հերմաֆրոդիտ են, այսինքն՝ և՛ արական, և՛ իգական գամետները առաջանում են նույն կենդանու մոտ:
Ինքնաբեղմնավորումից խուսափելու համար արական և իգական գամետները միաժամանակ չեն հասունանում: Հասունացած սպերմատոզոիդները դուրս են գալիս ջրի մեջ և մտրակների օգնությամբ շարժվում դեպի մեկ այլ հիդրայի մարմինը, թափանցում նրա մեջ և միաձուլվում ձվաբջջին: Բեղմնավորված բջիջը պատվում է ամուր պատյանով և ընկնում ջրավազանի հատակին, իսկ մայրական օրգանիզմը աշնանը մահանում է: Գարնանը սաղմի զարգացումը շարունակվում է՝ բջիջները սկսում են արագ տրոհվել, որից հետո կազմավորում է երկշերտ օրգանիզմ, և երիտասարդ հիդրան դուրս է գալիս արտաքին միջավայր:

Հարցեր կրկնողության համար․
1. Կատարիր գործողությունը․
ա) 0,5 + 0,345=0.845
բ) 1,3 + 0,416=1.716
գ) 4,2 + 1,304=5.504
դ) 12,4 + 0,012=12.432
ե) 1,47 − 0,84=0.63
զ) 5,12 − 2,0904=3,0296
2. Կատարիր գործողությունը․
ա) 8,5 · 10=84
բ) 0,68 · 10=6.8
գ) 0,9 · 1000=900
դ) 1,8 · 1000=1800
3. Հավասաև են արդյո՞ք միանդամները.
ա ) 3ab · (−2)a և 6a2(-b) ոչ
բ) ax^2 · 3a^2 xy և 3а^3 x3 y ոչ
4. Կատարեք նման անդամների միացում.
ա) 3a + 8a − a
բ) 2x − 7x^5 + 3x+8x^5
գ) 5y − 15y − 8y
դ) −2a − 3a^2 + 8a
զ) b − 7b + 3b − 5b − 2b
5.Պարզեցրեք արտահայտությունը.
ա) (x − 1)(x + 1)
բ) (x − 1)(x-1)
գ) (x − 1)(x^2 + x + 1)
դ) (x + 1)(x^2 — x + 1)
6. Վերլուծեք արտադրիչների.
ա) 4x^2 − 9
բ) x^4 − 1
գ) 16x^2 − 25
դ) 4/9 x^2 − 100
7. Գտեք արտահայտության արժեքը, а-ի նշված արժեքի դեպքում․
ա) (5a + 3)(5a − 3), երբ a = 2
բ) (a − 2)(a + 3) − (5 − a)(4 − a), երբ a = −2
8. Լուծեք հավասարումը.
ա) 2x + (3x + 1) = 4
բ) (2x + 5) + (3x − 8) = 7
գ) 2x − (x − 1) = 3
դ) (2x − 3) − (x + 1) = 1:
9. Լուծիր խնդիրը.
ա) Երկու գյուղերի միջև եղած հեռավորությունը 18 կմ է։ Ճանապարհորդն անցավ 5 անգամ ավելի, քան մնաց անցնելու։ Քանի՞ կմ նա անցավ։
բ) Սովորողը հաշվեց, որ օրվա անցած մասը 2 անգամ քիչ է մնացած մասից։ Ինչքա՞ն ժամանակ է անցել օրվա սկզբից։
գ) Եղբայրը և քույրը հավաքում են բացիկներ։ Եղբոր մոտ 2 անգամ ավելի բացիկներ կան, քան քրոջ մոտ, իսկ ընդամենը նրանք ունեն 60 բացիկ։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ բացիկ ունի։
դ)Երկու թվերի գումարը 201 է, իսկ տարբերությունը՝ 99։ Գտեք այդ թվերը։