Рубрика: Կենսաբանություն

Մայիսի 15-21

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Թռչունների ընդհանուր բնութագիրը: Արտաքին և ներքին կառուցվածքը, նրանց ձեռք բերած տարբեր հարմարությունները՝ կապված օդային կենակերպի հետ :Թռչնի սաղմնային զարգացումը: Կարող եք գտնել հետաքրքիր կարճամետրաժ տեսանյութեր թռչունների մասին, թարգմանել և նյութ պատրաստել:

Ներկայացնելու եմ նոր թեմ․

Կաթնասունների  ընդհանուր բնութագիրը:Արտաքին և ներքին կառուցվածքը, նրանց ձեռք բերած տարբեր հարմարությունները, առավելությունները՝ տարբեր արտաքին պայմաններին հարմարվելու, ապրելու համար:

Կարող եք գտնել հետաքրքիր կարճամետրաժ տեսանյութեր տարբեր կաթնասունների մասին, թարգմանել և նյութ պատրաստել:

Մուկը, չղջիկը, վագրը, արջը, մարդը կաթնասուններ են, որո՞նք են նրանց ընդհանուր հատկանիշները , որոնց պատճառով նրանք դասվում են կաթնասունների խմբին:

Рубрика: Աշխարագրոթյուն

Տնտեսության սպասարկման ոլորտ

Դասի հղումը 

  1. Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը: Տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերն են` բժշկությունը, կրթությունը, ծանր ու թեթև արդյունաբերությունը:
  2. Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև: Սպասարկման ոլորտի ճյուղերը թեև նյութական արտադրանք չեն տալիս, սակայն նպաս- տում են նյութական արտադրության արագ զարգացմանը:
  3. Ինչու՞ է տնտեսությամ մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը: Այն երկրները, որոնք ունեն զարգացած զբոսաշրջություն, այդ երկրների տնտեսության մեջ ավելի մեծ է սպասարկման ոլորտը: