Թեմա՝ Ուղիղ համեմատության ֆունկցիա և նրա գրաֆիկը
y=kx տեսքի ֆունկցիան, որտեղ k−ն զրոյից տարբեր տրված թիվ է, անվանում են ուղիղ համեմատական կախում: k թիվը կոչվում է ուղիղ համեմատականության գործակից:
y=kx ֆունկցիան իմաստ ունի ցանկացած x-ի համար: Ունենալով x-ի ցանկացած արժեք՝ բանաձևի օգնությամբ կարելի է հաշվել y-ի համապատասխան արժեքը: Սա նշանակում է, որ y=kx ֆունկցիայի որոշման տիրույթը բոլոր իրական թվերի բազմությունն է:
Օրինակ: Կառուցենք y=0,5x ֆունկցիայի գրաֆիկը:
Բանաձևից ստանում ենք, որ՝ եթե
x=0, ապա
y=0:
Սա նշանակում է, որ ուղիղ համեմատականության գրաֆիկը անցնում է կոորդինատների սկզբնակետով, եթե
x=2, ապա y=1, եթե
x=4, ապա y=2,եթե
x=6, ապա y=3 և այլն:
Այսպիսով, գրաֆիկը անցնում է
(0;0),(2;1),(4;2),(6;3) կետերով:
Ստանում ենք հետևյալ ուղիղը, որն էլ հենց հանդիսանում է
y=0,5x ֆունկցիայի գրաֆիկը:
k-ն անվանում են y=kx ուղղի անկյունային գործակից:
Ծանոթացեք նաև այս գրաֆիկներին՝
Առաջադրանքներ գրքից՝ 453, 454, 455, էջ՝ 141
453. ա)

բ)y = 6y =10y = -6y = -8
գ)y = 4y =2y = 1y =0,5
454.y1 = 3y2 = -6
455.ա) k = 2բ) k = 5գ) k = -4դ) k = -4