1․Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`
տես — տեսնել, բարձր — բարձրանալ:
Ա. Ընկեր, թանձր, խոր: ընկեր-ընկերանալ թանձր-թանձրանալ խոր-խորանալ
Բ. Վախ, կամ, մոտ: Վախ-վախենալ կամ-կամենալ մոտենալ
Գ. Հաս, անց, հագ: Հաս-հասցնել– անց-անցնել հագ-հագնել
Դ-. Թիռ, սառ, կիպ: թիռ-թռչել սառ-սառչել կիպ-կպչել
2.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:
Մեծացնել, հեռացնել, զգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:
3․Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:
Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացնել) այդ վանդակը: ամրացրիք
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածեցնել):
Արածեցրիր
Նա իր ձիուն (մեծացնել) չամչով ու գարիով:
մեծացրեց
Ես հավանաբար (ձանձրացնել) ունկնդիրներին:
ձանձրացրի
Մենք անզգուշորեն (թռցնել) արևկող անող թռչուններին:
թռցրինք
Լրացուցիչ աշխատանք
Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։
Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը
Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.
– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:
– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:
– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:
Առաջադրանքներ:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել
Բարձրացնել-բարձրանալ
Պնդեց-պնդել
Շփոթված-շփոթել
Թոթվեցին-թոթվել
Մտածել
Մեծանում է -մեծանալ
Հեռանում են-հեռանալ
Բարձրացնում են-բարձրացնել
Գոռում է-գոռալ
Խոսում են-խոսել
Ջնջվում է-ջնջել
Իշխում են-իշխել
Շշնջում են-շշնջալ
2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-Կանխագուշակել
պնդել-հաստատել
իշխել-տիրապետել
արտաբերել-ասել
թոթվել-շարժել
ջնջել-մաքրել
շշնջալ-փսփսալ
ստիպել-դրդել
գոռալ-աղմկել
վիճել-պայքարել
շփոթվել-մոլորվել
3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ, խիտ, խոր, նոսր, մահ, կույր, բազում, ուրախ, ծեր, գեղեցիկ, վախ, կամ, մոտ, հաս, անց, հագ, թիռ, սառ, կիպ, տես:
Առաջանալ,խտանալ,խորանալ,նոսրանալ,մահանալ,կուրանալ,բազմանալ,ուրախանալ,ծերանալ,
գեղեցկանալ,վախենալ,կամենալ,մոտենալ,հասնելանցնել,հագնել,թռչել,սառչել,կպնել,տեսնել