Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 54

1.640մ3 ծավալով ավազանը հավասարաչափ հոսող ջրով լցվում է 8 ժամում։ Քանի՞ խորանարդ մետր ջուր կլինի ավազանում, եթե խողովակը բաց լինի 5ժ։

8/5=640/x
8x=640/x
x=400

2. 10 հա մակերեսով վարելահողը ցանելու համար պահանջվում է 1750կգ ցորեն։ Քանի՞ կիլոգրամ ցորեն կպահանջվի 15հա մակերեսով վարելահողը ցանելու համար։

15/10=1,5
1750*1,5=2625

3.Համաձուլվածքը կազմված է պղնձից և անագից։ Նրանց զանգվածների հարաբերությունը համաձուլվածքում 3 ։ 5 է։ Պահանջվում է պատրաստել այդ համաձուլվածքի մի կտոր, որը կպարունակի 240գ անագ։ Որքա՞ն պղինձ է պահանջվում համաձուլվածքի այդ կտորը պատրաստելու համար։

պղինձ -3
անագ-5
240։5=48
48×3=144

4. 500կգ հանքաքարից ստացել են 77կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ կստացվի 300կգ հանքաքարից։

300×77:500=46.2կգ

5. 160գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն է պարունակում 56գ աղ։

56×160:8=1120

Рубрика: Մաթեմ ա․ բ․

Ապրիլի 25-28

Խնդիր 1: 90 և 100 թվերը բաժանեցին որևէ բնական թվի վրա: Առաջին դեպքում ստացվեց 18 մնացորդ, իսկ երկրորդ դեպքում՝ 4: Գտնել, թե ո՞ր թվի վրա էին բաժանել:

90 — 18մն = 72
100 — 4մն = 96
72,96 = 24

Խնդիր 2: Հնարավո՞ր է արդյոք 1,2,…,9 թվերը շարել շրջանապես, որ չգտնվեն իրար կողք գրված երկու թվեր, որոնց գումարը բաժանվի 3-ի, 5-ի կամ 7-ի:

Ոչ հնարավոր չէ

Խնդիր 3: Թիվը 2-ի, 4-ի, 5-ի և 8-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը հավասար է 15-ի։ Գտնել այս հատկությամբ օժտված ամենափոքր բնական թիվը։

39

Խնդիր 4։ Նոր տարվա նվերներ պատրաստելու համար ունենք 64 հատ կոնֆետ և 72 հատ թխվածքաբլիթ։Ամենաշատը քանի՞ երեխայի համար կարելի է  միանման նվերներ պատրաստել,որ յուրաքանչյուրին հասնի հնարավորինս շատ կոնֆետ և թխվածքաբլիթ։

72-64=8 (երեխա)

Рубрика: Աշխարագրոթյուն

Տրանսպորտ և կապ


Դասի հղումը։

  1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար: Տրանսպորտի միջոցով իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների հումքի փոխադրումը: Նաև պատրաստի արտադրանքը սպառողին հասցնելը: Կապն իր հերթին ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև որոշակի հեռավորության վրա տեղեկատվության փոխանցումը տարբեր տեխնիկական միջոցներով:
  2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն: Բեռնաշրջանառությունը դա Ուղևորաշրջանառություն ավտոմոբիլով փոխադրված ուղևորների թվաքանակն է։
  3. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։ ՀՀ-ում տարածված է օդային, խողովակային և ավտոճանապարհային  տրանսպորտային միջոցները, քանի որ մարդիկ արտ երկիր կամ ուրիշ մի վայր գնալու համար օգտվում օդային և ավտոճանարապհային տրանսպորտից, իսկ խողովակատարային ճանապարհով մենք ներմուծում ենք այն բնական գործերը, որոնք չկան մեր երկրում:
Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն, բայի եղանակը

Կարդա՛՝  բայի եղանակը․․․

Առաջադրանքներ

1. Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:

Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու:
Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք:
Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ  կգնանք:
Փորձելով ամեն ինչ  պիտի պարզեն, ու պիտի  առաջ  գնանք, ուրիշ ելք չունենք:
Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք:
 

2. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը, ընդգծե՛ք ):

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը

3. Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրեց :(ստույգ,հաստատ կատարված)Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը: (Հրաման)
Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալծովածոց, ու նորից զգացվել լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը: (Իղձ, ցանկություն)
Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել: (Ենթադրաբար,պայմանով կատարելի)
Դու հետևել նրանց և պարզել տեսակները: (Անհրաժեշտություն, հարկադրանք)



4. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

 Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես (ելնում են, պետք է ելնեն): Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ (ապահովում են, պիտի ապահովեն), որպեսզի լողունակությունը չկորցնեն:
 Մարդիկ ավելի խոր (քնում են, կքնեն), քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ (սուզվում են, կսուզվեն), կամ (չեն շնչում, չեն շնչի) ու (խեղդվում են, կխեղդվեն):

5. Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու են, կանդրադարձնեն) Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն (տալու են, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քառ. կմ հայելի:

6. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:

Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:
Բ. Գնաս,գնայիր
Գ. Կգնաս, կգնայիր:
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:
Ե. Գնա՛, մի՛ գնա:

7. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞  մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի… է կոչվում դիմավոր4 բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:

8. Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան  բայերով:

Գոնե մի օր կարգին եղանակ … որ …մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ…:
Գոնե մինչև ծովափ… , դրանից հետո ինքներս կգնանք:
Երանի թե մի քիչ երկար… ուղևորությունը:
Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին … , մի քանի օր էլ ընկերություն … հետը:
Եթե քամին… ու փորձառու նվագները … ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ ձկների վտառ է լողում:

Рубрика: Երկրաչափություն

Պարապմունք 48

Ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները
Խնդիրներ




Ըստ ուղղանկյուն եռանկյունների հավասարության 1 հայտանիշի, եթե էջերը իրար հավասար են, ապա այդ ուղղանկյուն եռանկյունները իրար հավասար են, հետևաբար նրանց համապատասխանաբար անկյունները նույնպես իրար հավասար են։ <CDE=<CAB

Քանի որ եռանկյան անկյունների գումարը 180o է, ապա <D=<B:

Рубрика: Մայրենի, Գրականություն

Ապրիլ ամսվա ամփոփում

Ապրիլ ամսվա ամփոփում

Գործնական քերականությունԳործնական քերականություն

Գործնական քերականությունԳործնական քերականություն

Գործնական քերականություն

Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ստեղծագործության վերլուծություն ✅

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները-անծանոթ բառերի բացատրություն, գրավոր վերլուծություն ❌

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները-ձայնագրություն ✅

Կուրտ Վոնեգուտ «Հարիսոն Բենջերոն»— գրավոր վերլուծություն

Զատկական նախագծի հղումը 

Մասնակցել ես ֆլեշմոբին՝ այո/ոչ

Ստեղծագործական աշխատանք ❌

Թարգմանչական աշխատանք-На Багамах находится самая большая в мире подводная скульптура

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

1․Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր, թանձր, խոր: ընկեր-ընկերանալ թանձր-թանձրանալ խոր-խորանալ

Բ. Վախ, կամ, մոտ: Վախ-վախենալ կամ-կամենալ մոտենալ

Գ. Հաս, անց, հագ: Հաս-հասցնել– անց-անցնել հագ-հագնել

Դ-. Թիռ, սառ, կիպ: թիռ-թռչել սառ-սառչել կիպ-կպչել

2.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել, հեռացնել, զգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:

3․Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացնել) այդ վանդակը: ամրացրիք


Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածեցնել):
Արածեցրիր


 Նա իր ձիուն (մեծացնել) չամչով ու գարիով:

մեծացրեց


Ես հավանաբար (ձանձրացնել) ունկնդիրներին:

ձանձրացրի


Մենք անզգուշորեն (թռցնել) արևկող անող թռչուններին:

թռցրինք

Լրացուցիչ աշխատանք

Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանքներ:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել

Բարձրացնել-բարձրանալ
Պնդեց-պնդել
Շփոթված-շփոթել
Թոթվեցին-թոթվել
Մտածել
Մեծանում է -մեծանալ
Հեռանում են-հեռանալ
Բարձրացնում են-բարձրացնել
Գոռում է-գոռալ
Խոսում են-խոսել
Ջնջվում է-ջնջել
Իշխում են-իշխել
Շշնջում են-շշնջալ


2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-Կանխագուշակել
պնդել-հաստատել
իշխել-տիրապետել
արտաբերել-ասել
թոթվել-շարժել
ջնջել-մաքրել
շշնջալ-փսփսալ
ստիպել-դրդել
գոռալ-աղմկել
վիճել-պայքարել
շփոթվել-մոլորվել
3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ, խիտ, խոր, նոսր, մահ, կույր, բազում, ուրախ, ծեր, գեղեցիկ, վախ, կամ, մոտ, հաս, անց, հագ, թիռ, սառ, կիպ, տես:

Առաջանալ,խտանալ,խորանալ,նոսրանալ,մահանալ,կուրանալ,բազմանալ,ուրախանալ,ծերանալ,

գեղեցկանալ,վախենալ,կամենալ,մոտենալ,հասնելանցնել,հագնել,թռչել,սառչել,կպնել,տեսնել

Рубрика: Մաթեմ ա․ բ․

Մաթեմ ա․ բ․

Խնդիր 1: Չորս վերնաշապիկը մեկ տաբատից 10%-ով էժան են: Քանի՞ տոկոսով է հինգ հատ վերնաշապիկը թանկ մեկ տաբատից:

12,5%

Խնդիր 2: 2 տուփ կոնֆետը 3 հոգու բավարարում է 12 օր: Քանի՞ օրում կուտեն կվերջացնեն 6 տուփ կոնֆետը 4 հոգին միասին:

Рубрика: Պատմություն

3 փաստ Բաթու խանի մասին 

1, Место рождения – Бурятия?

Бату-хан родился в 1209 году. Скорее всего, это произошло на территории Бурятии или Алтая. Его отцом был старший сын Чингисхана Джучи (который родился в плену, и есть мнение, что он не сын Чингисхана), а матерью — Уки-хатун, состоявшая в родстве со старшей женой Чингисхана. Таким образом, Бату был внуком Чингисхана и внучатым племянником его жены. Джучи владел самым большим уделом чингизидов. Он был убит, возможно, по указанию Чингисхана, когда Бату было 18 лет. По легенде, Джучи похоронен в мавзолее, который находится на территории Казахстана в 50 километрах к северо-востоку от города Жезказгана. Историки считают, что мавзолей мог быть построен над могилой хана много лет спустя.

1 Ծննդավայր — Բուրյաթիա?

Բաթու Խանը ծնվել է 1209 թ. Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել Բուրյաթիայի կամ Ալթայի տարածքում։ Նրա հայրը Չինգիզ խան Ջոչիի (որը ծնվել է գերության մեջ, և կարծիք կա, որ նա Չինգիզ խանի որդին չէ) ավագ որդին էր, իսկ մայրը՝ Ուկի-Խաթունը, ով ազգական էր Չինգիզ Խանի ավագ կնոջ հետ։ Այսպիսով, Բաթուն Չինգիզ խանի թոռն էր և նրա կնոջ ծոռը։ Ջոչին պատկանում էր Չինգիզիդների ամենամեծ մասը: Նա սպանվել է, հնարավոր է, Չինգիզ Խանի հրամանով, երբ Բաթուն 18 տարեկան էր։ Ըստ լեգենդի՝ Ջոչին թաղված է դամբարանում, որը գտնվում է Ղազախստանում՝ Ժեզկազգան քաղաքից 50 կիլոմետր հյուսիս-արևելք: Պատմաբանները կարծում են, որ դամբարանը կարող էր կառուցվել խանի գերեզմանի վրա շատ տարիներ անց։

2 Окаянный и справедливый

Имя Бату означает «крепкий», «сильный». При жизни он получил прозвище Саин-хан, что по-монгольски означало «благородный», «щедрый» и даже «справедливый». Единственные летописцы, которые отзывались о Батые лестно, были персами. Европейцы писали, что хан внушает сильный страх, но держит себя «ласково», умеет скрыть эмоции и подчеркивает свою принадлежность к семье чингизидов. В нашу историю он вошел, как погубитель — «злочестивый», «окаянный» и «поганый».

2 Անիծված և արդար

Բաթու անունը նշանակում է «ուժեղ», «ուժեղ»։ Իր կենդանության օրոք նա ստացել է Սաին Խան մականունը, որը մոնղոլերեն նշանակում է «ազնվական», «առատաձեռն» և նույնիսկ «արդար»։ Միակ մատենագիրները, որոնք շողոքորթությամբ էին խոսում Բաթուի մասին, պարսիկներն էին։ Եվրոպացիները գրում էին, որ խանը մեծ վախ է ներշնչում, բայց իրեն «նրբորեն» է պահում, գիտի ինչպես թաքցնել զգացմունքները և ընդգծում է իր պատկանելությունը Չինգիզիդների ընտանիքին։ Նա մեր պատմության մեջ մտավ որպես կործանիչ՝ «չար», «անիծված» և «կեղտոտ»։

3 Праздник, ставший поминками

Кроме Бату, у Джучи было 13 сыновей. Есть легенда о том, что все они уступали друг другу место отца и просили деда разрешить спор. Чингисхан выбрал Бату и дал ему в наставники полководца Субедея. По сути, власти Бату не получил, земли был вынужден раздать братьям, а сам выполнял представительские функции. Даже войско отца возглавил старший брат Орду-Ичен. По легенде, праздник, который молодой хан устроил, вернувшись домой, превратился в поминки: гонец принес весть о кончине Чингисхана. Ставший Великим ханом Удэгей недолюбливал Джучи, но в 1229 году подтвердил титул Бату. Безземельному Бату пришлось сопровождать дядю в китайском походе. Поход на Русь, который монголы начали готовить в 1235 году, стал для Бату шансом обрести владения.

3 Տոն, որը դարձել է հիշատակի

Բացի Բաթուից, Ջոչին ուներ 13 որդի։ Լեգենդ կա, որ նրանք բոլորը միմյանց տվել են իրենց հոր տեղը և խնդրել են պապիկին լուծել վեճը։ Չինգիզ խանը ընտրեց Բաթուն և որպես դաստիարակ նրան տվեց հրամանատար Սուբեդեյին: Փաստորեն, Բաթուն իշխանություն չստացավ, նա ստիպված եղավ հողը բաժանել իր եղբայրներին, իսկ ինքը կատարել էր ներկայացուցչական գործառույթներ։ Նույնիսկ հայրական բանակը գլխավորում էր ավագ եղբայր Հորդ-Իչենը։ Ըստ լեգենդի, տոնը, որը կազմակերպել էր երիտասարդ խանը տուն վերադառնալով, վերածվեց հիշատակի. սուրհանդակը բերեց Չինգիզ խանի մահվան լուրը: Ուդեգեյը, ով դարձավ Մեծ խան, չէր սիրում Ջոչին, բայց 1229 թվականին նա հաստատեց Բաթուի տիտղոսը։ Հողազուրկ Բաթուն ստիպված էր ուղեկցել հորեղբորը չինական արշավի ժամանակ։ Ռուսաստանի դեմ արշավը, որը մոնղոլները սկսեցին նախապատրաստել 1235 թվականին, Բաթուի համար դարձավ տիրապետելու հնարավորություն։

Рубрика: Գրականություն

Հարիսոն Բերջերոն։ Կուրտ Վոնեգուտ

2081 թիվն էր, երբ վերջապես բոլոր մարդիկ հավասար դարձան։ Մարդիկ հավասար էին ոչ միայն Աստծո առաջ, օրենքի առաջ, այլև հավասար էին ամեն առումով։ Ոչ ոք ավելի խելոք չէր, քան մյուսները, ոչ ոք ավելի գեղեցիկ չէր, քան մյուսները։ Բոլոր մարդիկ նույնքան ուժեղ էին։ Այս հավասարությունը հաստատվեց Սահմանադրության մեջ կատարված 211֊րդ, 212֊րդ և 213֊րդ փոփոխությունների և ԱՄՆ Գլխավոր Զսպողի աչալուրջ աշխատակիցների շնորհիվ։ Ինչևէ դեռ կային բաներ, որ իդեալական չէին։ Օրինակ ապրիլ ամիսը շարունակում էր փոփոխական լինել և մարդկանց շփոթեցնել՝ գարուն է, թե՝ ոչ։ Այդ ամիսն էր, երբ Գլխավոր Զսպողի մարդիկ տարան Ջորջ և Հազել Բերջերոնների 14֊ամյա որդուն՝ Հարիսոնին։ Ինչ խոսք, դժբախտություն էր, բայց Ջորջը և Հազելը չէին կարող դրա մասին խորը մտածել։ Հազելը միջին ինտելեկտի տեր էր, իսկ Ջորջը, թեև նորմալից շատ ավելի խելոք էր, ականջին կրում էր ուղեղի աշխատանքը զսպող սարք։ Օրենքն էր պարտադրում, որ այդ սարքը նա կրի միշտ։ Սարքը հաղորդիչ էր, որ կապ էր տալիս կառավարությանը։ 20 վայրկյանը մեկ հաղորդիչը սուր ձայն էր արձակում, որ Ջորջի պես խելոք մարդկանց թույլ չտար առիթից օգտվել և իրենց ուղեղները օգտագործել մտածելու համար։ Ջորջը և Հազելը հեռուստացույց էին նայում։ Հազելը լաց էր լինում, բայց հասցրել էր մոռանալ՝ ինչից էր հուզվել։ Հեռուստատեսությամբ բալետ էին ցույց տալիս։ Ջորջի ականջի մեջ նորից խշշաց։ Նրա մտքերը ցրվեցին։

— Շատ սիրուն պարեցին, հենց նոր,— ասաց Հազելը։

— Հ՞ն,— ասաց Ջորջը։

— Ասում եմ, պարը վատը չէր,— ասաց Հազելը։

— Ճիշտ ես,— ասաց Ջորջը։

Նա փորձեց մտածել բալետի պարուհիների մասին։ Նրանք իրոք լավն էին, համենայն դեպս, ուրիշներից ավելի լավը չէին։ Նրանց մեջքերին զսպիչի սարքի պարկերն էին կապած, դեմքերը՝ փակված էր, որ ոչ մեկը գեղեցիկ ժեստով չտարվեր։ Ջորջին սկսեց տանջել միտքը, որ գուցե պարուհիների ուղեղներին զսպիչներ չպետք է հագցնել։ Բայց Ջորջը չհասցրեց խորանալ, քանի որ նորից նրա ականջի ռադիոն խշշաց։ Ջորջի դեմքը խոժոռվեց, պարուհիներից երկուսինն էլ։ Հազելը մտավոր աշխատանքի զսպիչ չուներ, դրա համար հարցրեց Ջորջին՝ ինչ ձայն ստիպեց խոժոռվել։

— Կարծում եմ հետաքրքիր կլիներ տարբեր ձայներ լսելը,— ասաց Հազելը՝ մի քիչ նյարդայնացած։

— Ես լավ Գլխավոր Զսպող կաշխատեի։

— Նույնքան լավ, որքան բոլորը։

— Ո՞վ ինձնից ավելի լավ գիտի՝ որն է միջակությունը։

— Ճիշտ ես,— ասաց Ջորջը։ Նա սկսեց մտածել իր ոչ միջակ որդու մասին, ով հիմա բանտում էր, բայց էլի ականջում ձայնը խշշաց։ Այս անգամ հաղորդիչի ձայնն այնքան ուժեղ էր, որ Ջորջը սփրթնեց և սկսեց դողալ, աչքերն էլ արյուն լցվեց։ Բալետ պարողներն էլ այդ պահին գետնին ընկան։

— Դու հոգնած տեսք ունես, ինչու չես պառկում, քո զսպիչի պարկը ծանր է, կհենես բարձին, մեջքդ չի հոգնի։ Գնա հանգստացի, լուրջ, ես դեմ չեմ, որ մի քանի րոպե ինձ հավասար չլինես։ Ջորջը ձեռքով բռնեց իրեն կապված կապոցը։

— Մի անհանգստացի, ես սովորել եմ արդեն, պարկը իմ մի մասն է դարձել։

— Այնքան հոգնած տեսք ունես, եթե կարողանայինք ծակ բացել ու մի քիչ թեթևացնել այդ պարկը։

— Ահա, ու երկու տարի բանտ նստել ու 2000 դոլար տույժ մուծել։ Չէ, գոհ ու շնորհակալ եմ։ Եթե ես սրանից ազատվելու ձև մտածեմ, դա կանեն նաև ուրիշներ ու մենք կրկին կհայտնվենք քարե դարում, երբ բոլորը մրցում էին իրար հետ։ Դու հո դա չե՞ս ուզում։

— Իհարկե, ոչ։

— Կարծում ես՝ ի՞նչ է կատարվում հասարակության հետ, եթե մարդիկ օրենքները շրջանցելու փորձ անեին։

— Երևի այն կկործանվեր,— ասաց Հազելը։

Հեռուստահաղորդումը հանկարծ ընդհատվեց, լուրերի ժամն էր։ Սկզբից հասկանալի չէր՝ ինչի մասին է, քանի որ հաղորդավարը, ինչպես բոլոր հաղորդավարները, լուրջ լեզվական խնդիրներ ուներ։ Մոտ կես րոպե նա փորձում էր ասել՝ տիկնայք և պարոնայք։ Չստացվեց։ Նա խոսքը փոխանցեց բալետի պարուհուն։

— Բայց հաղորդավարը փորձում էր խոսել, թեև հեշտ չէր։ Դա ամենակարևորն է։ Կարելի է նրան պարգևատրել փորձելու համար,— ասաց Հազելը։

— Տիկնայք և պարոնայք,— ասաց բալետի պարուհին։ Պետք է,որ նա շատ սիրուն լիներ, քանի որ այն դիմակը, որը կրում էր, ուղղակի սարսափելի էր։ Եվ ակնհայտ էր նաև, որ նա բոլոր պարուհիներից ամենաճկունն է, քանի որ նրան կապված ծանրոցների չափի ծանրոցներ միայն հարյուր կիլոգրամ կշռող մարդկանց վրա են կապում։

— Հարիսոն Բերջերոնը, 14 տարեկան հենց նոր փախել է բանտից, որտեղ նա հայտնվել էր, քանի որ մեղադրվում էր իշխանափոխություն ծրագրելու մեջ։ Նա հանճար է և ճկուն, ուստի վտանգավոր է։

Այդ խոսքերի հետ Հարիսոն Բերջերոնի նկարը հայտվեց հեռուստացույցի էկրանին։ Մի փոքրիկ սարքի փոխարեն մեծ ականջակալներ էին գլխին դրված, իսկ աչքերին հաստ ապակիներով ակնոց էր։ Դրանք ոչ միայն նրան կիսակույր դարձնելու համար էին, այլև գլխացավեր առաջացնելու։ Նրա մարմնին մետաղյա վահաններ էր հագցված։ Հաղթանդամ մարդկանց վրա այդ զսպիչները մի քիչ այլ տեսք էին ունենում, բայց Հարիսոնի վրա դրանք անիմաստ իրերի կույտ էին հիշեցնում։

Տեսքը ավելի վատացնելու համար՝ նրան պարտադրում էին կրել կարմիր ռետին՝ քթի վրա, ունքերը միշտ սափրած պահել, և կրել սև ռետիններ՝ սպիտակ ատամներին։

— Եթե դուք այս տղային տեսել եք,— ասաց բալետի պարուհին,— մի փորձեք, կրկնում եմ, մի փորձեք խոսել նրա հետ։

Ադ պահին դուռը սկսեցին քաշքշել, իսկ հեռուստացույցից լսվեցին սարսափահար գոռգռոցներ։ Հարիսոն Բերջերոնի լուսանկարը սկսեց թռվռալ՝ կարծես երկրաշարժի ձայնի տակ պարեր։

Ջորջ Բերջերոնը ճանաչեց երկրաշարժը։

— Աստված իմ,— ասաց Ջորջը,— պետք է որ սա Հարիսոնը լինի։

Բայց ուղեղը զսպող սարքի ձայնը նորից վերացրեց մտքերը։ Երբ Ջորջը կարողացավ նորից բացել աչքերը, Հարիսոնի նկարը վերացել էր էկրանից։ Իսկական Հարիսոնն էր էկրանի մոտ։ Ծաղրածու տեսքով՝ հաղթանդամ Հարիսոնը սենյակի մեջտեղում էր։ Դռան բռնակը դեռ Հարիսոնի ձեռքում էր։ Բալետի պարողները, տեխնիկները, երաժիշտները, հաղորդավարները ծնկի էին իջել նրա առաջ, սպասելով մահվան։

— Ես կայսրն եմ,— գոռաց Հարիսոնը,— լսու՞մ եք։ Ես կայսրն եմ։ Բոլորդ պետք է անեք՝ ինչ ես կասեմ,— ոտքով խփեց գետնին։

— Նույնիսկ էս տեսքով՝ թուլացված, խեղճացված ու հաշմանդամ դարձած ես ավելի ուժեղ եմ քան որևէ մեկ։Ապա նայեք և կտեսնեք՝ ես ինչ եմ դառնում։ Հարիսոնը քանդեց իր զսպիչի թելերը, զսպիչը ընկավ գետնին և ջարդվեց։ Հարիսոնը պատերին շպրտեց նաև իր ականջակալները և ակնոցը։ Այս ամենը թոթափելուց հետո նա ամպրոպի աստծու տեսք ստացավ։

— Հիմա ես կընտրեմ իր կայսրուհուն,— ասաց նա՝ նայելով մարդկանց։

— Թող առաջին կինը, ով ռիսկ կանի կանգնել դառնա իմ կինը և ստանա գահը։

Մի րոպեից բալետ պարողներից մեկը ոտքի կանգնեց՝ օրորվելով։ Հարիսոնը ամենայն հոգատարությամբ հանեց զսպիչը նրա ականջից, այլ կաշկանդիչ գործիքները, իսկ վերջում հանեց նաև դիմակը։

Նա կուրացնող գեղեցկություն ուներ։ — Հիմա,— ասաց Հարիսոնը՝ նրա ձեռքը բռնելով,— ցույց տանք մարդկանց, թե ինչին են ասում պար։ Երաժշտությու՛ն։

Երաժիշտները իրենց տեղերը վերադարձան, և Հարիսոնը զսպիչներից նրանց էլ ազատեց։

— Լավ նվագեք և ես ձեզ բարոններ և դուքսեր կդարձնեմ։

Երաժշտությունը սկսվեց։ Հարիսոնը և իր կայսրուհին պարզապես լսում էին, ուշադիր, կարծես իրենց սրտի աշխատանքը երաժշտությանը հարմարեցնելու համար։ Հետո նրանք թաթերի վրա կանգնեցին։ Հարիսոնը իր մեծ ձեռքը դրեց աղջկա բարակ մեջքին, որ վերջինս իրեն թեթև զգա։

Հետո, երջանկություն և նրբագեղություն տարածելով՝ նրանք օդ թռան՝ խախտվեց գրավիտացիայի օրենքը, շարժման օրենքը։ Սենյակի բարձրությունը 30 մետր էր, բայց ամեն հաջորդ ցատկը նրանց ավելի էր առաստաղին մոտեցնում։ Նրանք առաստաղը համբուրեցին, հետո իրար և այդ համբույրը երկար տևեց։

Այդ պահին էր, երբ Դիանա Մուն Գլամփերսը՝ Գլխավոր Զսպողը, ներս մտավ՝ հրացանը ձեռքին։ Նա երկու անգամ կրակեց, կայսրը և կայսրուհին արդեն չկային, երբ նրանց մարմինները գետնին ընկան։ Դիանա Մուն Գլամփերսը զենքը դարձրեց երաժիշտների կողմ և 10 վայրկյան ժամանակ տվեց զսպիչները հետ հագնելու համար։

Այդ պահին Բերջերոնների հեռուստացույցը անջատվեց, Հազելը պտտվեց Ջորջին դիմելու, բայց նա գնացել էր խոհանոց՝ գարեջրի հետևից։ Ջորջը հետ եկավ՝ գարեջուրը ձեռքին, կանգ առավ, քանի որ զսպիչը ցնցեց նրան։ Հետո նա նստեց։

— Դու լաց էիր լինում,— դիմեց նա Հազելին։

— Հա,— պատասխանեց նա։

— Ինչի՞,— հարցրեց։

— Չեմ հիշում, բայց ինչ որ տխուր բան էին ցույց տալիս հեռուստացույցով։

— Մոռացիր տխուր բաները,— ասաց Ջորջը։

— Ես ամեն ինչ եմ մոռանաում,— ասաց Հազելը։

— Ապրես, իմ աղջիկ,— ասաց Ջորջը․ Նա նորից ցնցվեց։

— Ջորջ, էս մեկը շատ ուժեղ էր, չէ՞,— հարցրեց Հազելը։

— Կարող ես կրկնել։

— Ես զգում եմ, որ էս մեկը ուժեղ էր։