День: 21 марта 2023
Աշոտ Երկաթ
Защищено: Թարգմանչական աշխատանք
Դիմավոր և անդեմ բայեր
Բայի տեսակները
Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ: Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։
Դերբայներ
Արդի արևելահայ գրական լեզվում դերբայներն ութն են՝
- Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
- Ենթակայական — ող, ացող
- Համակատար — ելիս, ալիս
- Հարակատար — ած, ացած
- Անկատար — ում
- Վաղակատար — ել, ալ
- Ապակատար — ելու, ալու
- Ժխտական — ի, ա
Առաջին չորս դերբայները կոչվում են անկախ դերբայներ, քանի որ խոսքում կարող են գործածվել առանց օժանդակ բայի։
Վերջին չորս դերբայները կոչվում են կախյալ դերբայներ, քանի որ առանց օժանդակ բայի չեն կարող գործածվել։
Առաջադրանքներ
- Կազմի՛ր կարդալ, խաղալ, վազել, լողալ բայերի դերբայական համակարգերը։
Կարդացող, վազող, խաղացող, լողացող
Կարդալիս, խաղալիս, վազելիս, լողալիս
Կարդացած, խաղացած, վազած, լողացած
Կարդում է, խաղում է, վազում է, լողում է
Կարդալ, խաղալ, վազել, լողալ
Կարդալու է, խաղալու է, վազելու է, լողալու է
Կարդա, խաղա, վազի, լողա։
2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:
4. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը— վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձել անձրևը-անձրևը, որ դարձել է վտանգավոր ցանքերրի համար, մառախուղով պատվել էին լեռնագագաթները-լեռնագագաթները, որ մառախուղով էին պատվել, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ-ճանապարհորդ, որ նկարագրում է ջրվեժը, դժվարին կացության մեջ ընկել էր մարդը-մարդը, որ դժվարին կացության մեջ էր ընկել, գիշերները մեր այգին այցելեց չորքոտանին-չորքոտանին, որ գիշերները այցելել էր մեր այգին, անտառից սկիզբ առնող վտակ-վտակ, որ սկիզբ է առնում անտառից։
5. Ընդգծված ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ Հերքվող վարկած— վարկած, որ հերքվում էր:
Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի-չորքոտանի, որ այցելում էր մեր այգի գիշերները-անկատար, անտառից սկիզբ առնող վտակ-վտակ, որ սկիզբ է առնում անտառից-անկատար, դժվարին կացության մեջ գտնվող մարդ-մարդ, որ գտնվում է դժվարին կացության մեջ-անկատար, ցանքերի համար վտանգավոր դարձող անձրև-անձրև, որ ցանքերի համար վտանգավոր է դարձել-վաղակատառ մառախուղով պատվող լեռնագագաթներ-լեռնագագաթներ, որ պատված են մառախուղով-հարակատար, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ-ճանապարհորդ, որ նկարագրում է ջրվեժը-անկատար:
6. Ընդգծված անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:
Օրինակ`Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:
Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով: Խնդրեց նամակը հասցնելու մասին: Մի քանի վարկյան շահելու համար վազեց: Սպասեց հոսանքների բերելուն: Մի քանի քայլ հեռանալով` հանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ: Ջրի պակասելու մասին խոսեցին:
7.Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:
ա) Անհյուրընկալ-հյուր ընդունել չցանկացող, զրուցընկեր-զրուցակից, դյուրընկալ-հեշտ ընկալող, գահընկեց-Գահից ընկած՝ տապալված, անընդհատ-անդադար, համընթաց-Միասին ընթացող՝ շարժվող, զուգընթաց:
բ) Միջօրե-կեսօր, հանապազօրյա-ամեն օրվա, ոսկեզօծ-ոսկով օծված, ապօրինի-օրենքի սահմանից դուրս, առօրյա-ամենօրյա, առօրեական-ամեն օր տեղի ունեցող, բացօթյա-բաց երկնքի տակ, բարօրություն-բարի արարք, զօրուգիշեր-գիշեր-ցերեկ:
գ) Մանրէ-մանրադիտակով տեսանելի, վայրէջք-վայր իջնելը, հնէաբան-ՀնԷաբանության մասնագետ, որևէ-Հնարավոր, երբևէ-Երբ էլ լինի։

