Նախագիծ․ Եռանկյուն, եռանկյան տեսակները
1.GEOGEBRA ծրագրով գծիր սուրանկյուն եռանկյուն, ինչ գիտես սուրանկյուն եռանկյան մասին։

Բոլոր անկյունները 90օ-ից փոքր են։
2.GEOGEBRA ծրագրով գծիր բութանկյուն եռանկյուն, ինչ գիտես բութանկյուն եռանկյան մասին։

Եռանկյունը կարող է ունենալ միայն 1 բութ անկյուն։
3.GEOGEBRA ծրագրով գծիր ուղղանկյուն եռանկյուն, ինչ գիտես ուղղանկյուն եռանկյան մասին։

Եռանկյունը, որի անկյուններից մեկն ուղղիղ է կոչվում է ուղղանկյուն եռանկյուն։
Ուղիղ անկյան դիմացի կողմը կոչվում է ներքնաձիգ, մյուս կողմերը էջեր։
4.GEOGEBRA ծրագրով գծիր հավասարակողմ եռանկյուն, ինչ գիտես հավասարակողմ եռանկյան մասին։

Եռանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են կոչվում է հավասարակողմ, նրա բոլոր անկյունները իրար հավասար են, 60o+60o+60o=180o։
5.GEOGEBRA ծրագրով գծիր հավասարասրուն եռանկյուն, ինչ գիտես հավասարասրուն եռանկյան մասին։

Հավասարասրուն եռանկյան 2 կողմերը իրար հավասար են և կոչվում են սրունքներ, իսկ 3-րդ կողմը հիմք։
Հիմքին առնթեր երկու անկյունները իրար հավասար են, եթե անկյուններից 1-ը 60o, ապա եռանկյունը հավասարակողմ է։
Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված բարձրությունը միջնաձիգ է և կիսորդ։
Խնդիրներ։
6. Գտեք հավասարասրուն եռանկյան անկյունները, եթե նրա անկյուններից մեկը հավասար է (դիտարկեք բոլոր հնարավոր դեպքերը)
ա) 40^0

1) <B=40o, <A+<C=180o-40o=140o, <A=<C=70o
2) <A=<C=40o, <B=100o
բ) 60^0
Բոլոր անկյունների գումարը=180o, բոլոր անկյունները 60o են։
գ)90^0

<A=90o
<A+<B+<C=180o
<C=<B=(180o-90o)/2=45o
դ) 100^0

<B=100o, <A=<C=(180o-100o)/2=40o
7. AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է AD կիսորդը։ Գտեք <ADC -ն, եթե <C=50^0։

<A=<C=50o, <A/2=<1=25o, 25o+50o+<ADC=180o, <ADC=105o