Рубрика: Գրականություն

Փարվանա

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Առաջադրանքներ

1 Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատր՛ր։

Բարձրագահ-Բարձր գահ ունեցող

Վեհափառ-Վեհ ու փառավոր

Սեգ-հպարտ

2 Ըստ ստեղծագործության՝ նկարագրի՛ր այն ուրիշ աշխարհը, ուր իշխում էր Փարվանա արքան:

Փարվանա արքայի ամրոցը գտնվում էր սեգ սարերի պաշտպանության տակ, վերևում կապույտ երկինքն էր, կարծես դրախտավայր լիներ։

3 Նկարագրի՛ր և բնութագրի՛ր արքայադստերը:

Շատ գեղեցիկ էր արքայադուստրը: Նման էր եղնիկի: Բնավորությամբ շատ աշխույժ էր:

Рубрика: Գրականություն

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում

Մեր Չալակը իր թևից.

Գընում է մութ անտառում,

Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր

Էն անտառում կուսական.

Ես կանչում եմ նորից նոր,

Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.

Էն զիլ ձեներն են մենակ

Իմ ականջում մընացել…

Թմկաբերդի առումը

Рубрика: Կենսաբանություն

փետրվարի 13-19

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

Ներկայացնելու եմ նոր թեմա․

Рубрика: Պատմություն

Դասարանական

1. Բացատրել բառերը

Հավիտյանս հավիտենից – Կեղծուրացություն – Մոգ – Ատրուշան – Աշխարհագիր անցկացնել –

Հավիտյանս հավիտենից-անվերջորեն,

Կեղծուրացություն-1․ կեղծ 2․ ուրացություն

Մոգ-զրադաշտական կրոնի hոգևոր պաշտոնյա

Ատրուշան-կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը

Աշխարհագիր անցկացնել-1․աշխարհ 2․հրեղեն տառեր

2.Նկարագրել Արշակունյաց արքայատոհմի անկումից հետո ինչ իրավիճակ էր Հայաստանում:

3. Ներկայացնել Հազկերտ Երկրորդի վարած քաղաքականությունը հայերի նկատմամբ:

4. Փորձիր արդարացնել Վասակ Սյունու դիրքորքշումը:

5.Ավարայրի ճակատամարտի արդյունքները:

Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց։ Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն։ Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում։ Այդ կռիվներին սկսեցին մասնակցել անգամ այն գավառների բնակիչները, որոնք մինչ այդ չէին մասնակցել ապստամբությանը։ Պարսիկներին ծանր հարված հասցրին նաև հոները։

Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։ Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին։ Առաջինները մահապատժի ենթարկվեցին, իսկ երկրորդներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը։ Ավելի ուշ նրանց թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին։ Որպես ապստամբության առաջնորդներից մեկի՝ պարսից արքունիքը բանտ նետեց Վասակ Սյունուն, որը մահացավ ծանր հալածանքներից։ Հայրենիք վերադարձավ նաև հայոց այրուձին։ Պարսից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն։

6. V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը ինչ քաղաքականություն էր վարում:

7. Ներկայացրու Ակոռիի, Ներսեհապատի, Ճարմանայի ճակատամարտերի արդյունքները:/Կարող ես նաև գծապատկերի միջոցով:/

8. Ներկայացրու Նվարսակի պայմանագրի արդյունքները:

9.Մի քանի նախադասությամբ ամփոփիր 5-րդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունները:

Рубрика: Գրականություն

Գործնական Քերականություն

1. Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):

Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:

Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով։

Իմ որսն իր ոտքով եկավ:

Որսս իր ոտքով եկավ:

Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:

Ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:

Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:

Մեր ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս:

Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:

Ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:

Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:

Մեր շնորհալի տղաներդ ձեր խոսքը դեռ չեք ասել:

Քո սիրտը քա՛ր է, քար:

Սիրտդ քա՛ր է, քար:

Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա:

Ձեռքդ ընկնողին պրծում չկա։

2. Կետադրի՛ր:
Ընկերս, զվարթ ու կատակաբան շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վաղորդյան մարգարիտներով վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր՝ ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին, ծովը շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:

3. Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:
Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը):—նկարչի կենսագրությունը։
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (ի՞նչը):—եղանակը։
Լավան մոտենում էր (ինչի՞ն):—գյուղին։
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (ո՞ւմ):—փրկարարները։
Լեռները դղրդում էին (ինչի՞ց):—երկրաշարժից։
ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:—պարանով

Рубрика: Մաթեմ ա․ բ․

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  #3

ՓԵՏՐՎԱՐ

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  #3

Խաղ-մրցույթ

Խաբուսիկ խնդիրներ

Kahoot   !!!

1.Տյառնընդառաջի տոնի համար երեխաները հավաքեցին չորացած ճյուղեր և մի գերան, որպեսզի խարույկ վառեն:  Գերանը 12 մասի կտրելու համար քանի° տեղից է պետք սղոցել:

11

2.Գայանեն Երևանից մեկնեց Գյումրի: Գնացքը կազմված էր 10 վագոնից:Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում:Սկզբից հաշված որերորդ վագոնում է գտնվում Գայանեն:

7-րդ վագոնը

3.Հասմիկը սկսեց դասավորել գաթաները ափսեի մեջ սկսած 7-րդ գաթայից: Քանի°գաթա տեղավորեց նա ափսեի մեջ, եթե վերջին գաթան 27-ն էր:

20

4.Քանի՞ թիվ կա,որ մեծ է 46-ից և փոքր է 66-ից:

19

5. Սաստիկ ցրտերից ու սառնամանիքից Արան հիվանդացավ: Բժիշկը նրան նշանակում է  10 սրսկում՝ 2 օր ընդմիջումով:Ո°րքան ժամանակ  է պետք սրսկումը ավարտելու համար:

28 օր

Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 37

 (երկուշաբթի օրավա համար)
Թեմա՝ Մեկ անհայտով գծային հավասարումներ
Առաջադրանքներ
1. Լուծիր հավասարումը
ա) 0 · x = 3 Պատասխան չկա
բ) 0 · x = −2 Պատասխան չկա
գ) 0 · x = 0 x= 0
դ) 3x − 3x = 0
ե) 3x + (2x − 15) =10, x=5
զ) 5x − (3x − 1) =3, x=2
է) (3x − 2) − (x − 4) =40, x=19

2. Կազմիր մեկ անհայտով այնպիսի գծային հավասարում (չորս հատ), որ լուծումը լինի՝
ա) 0, -3+x=0, x=3
բ) -10, -26-39+x=-10, x=55
գ) 2/5,
դ) -6.1/7
Լուծիր խնդիրները:
3. Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89,  կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

Արամի մտապահած թիվը 73։

 4. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

Նարեի մտապահած թիվը 112

5. Ո՞ր թիվն է մտապահել Գագիկը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո  2018-ով, ապա կստանանք 2019։

x*2=x-1-2018=2019

  1. -(1+2018)=2019
  2. x-2019=2019
  3. x=2019+2019
  4. x=4038

6. Գրադարակից հանեցին նախ 8 գիրք, ապա՝ 16 գիրք: Երբ դրանից հետո եղած գրքերին ավելացրին ևս 15 գիրք, գրքերի քանակը դարձավ 43: Սկզբում քանի՞ գիրք կար գրադարակում:

Պատ․՝ 52 գիրք

Рубрика: Կենսաբանություն

Հողաթափիկ

Ներկայացնելու եմ նոր թեմա․

Համեմատել միաբջիջ կենդանիների կառուցվածքը և կենսակերպը:Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ,դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը:

Բազմաբջիջ օրգանիզմները միաբջիջներից տարբերվում են նրանով, որ դրանց մարմինը կազմված է բազմաթիվ բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների բոլոր բջիջների կառուցվածքի ընդհանուր գծերով նման են միաբջիջներին, կազմաված են թաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից: Բազմաբջից օրգանիզմներում առանձին բջիջները, հյուսվածքները և օրգանները փոխկապակցված են: Ենթադրվում է, որ միաբջիջներից բազմաբջիջների ծագումն ընթացել է վոլվոքսանման գաղությաին ձևերի բջիջների մասնագիտացումով։

Հիդրա, հիդրայի կառուցվածքը, բազմացումը

Հիդրայի մարմնի արտաքին՝ էկտոդերմային շերտում կան մաշկամկանային, նյարդային, խայթող և միջակա բջիջներ: Մաշկային բջիջները կազմում են հիդրայի ծածկույթը և միաժամանակ կատարում տեղաշարժման դեր: Հիդրան տեղաշարժվում է մերթ ներբանով, մերթ շոշափուկներով՝ հենվելով ստորջրյա առարկաներին:

Հիդրայի մարմնի արտաքին՝ էկոդերմային շերտում կան մաշկամկանային, նյարդային, խայթող և միջակա բջիջներ: Մաշկամկանային բջիջները կազմում են հիդրայի ծածկույթը և միաժամանակ կատարում տեղաշարժման դեր: Հիդրան տեղաշարժվում է մերթ ներբանով, մերթ շոշափուկներով՝ հենվելով ստորջրյա առարկաներին: Խայթող բջիջները նույնպես գտնվում են հիդրայի մարմնի արտաքին շերտում, հատկապես շոշափուկների վրա: Եթե հիդրայի մարմինը վնասվում է, ապա միջակա բջիջների բազմացման շնորհիվ այն ընդունում է իր նախկին տեսքը: Մարմնի վնասված մասը վերականգնելու հատկությունը կոչվում է ռեգեներացիա: Հիդրայի մարմնի ներքին շերտում գտնվում են գեղձային բջիջներ, որոնք մարսողական հյութ են արտադրում, որն էլ քայքայում է մարմնի խոռոչ մտած սննդանյութերը: Ներքին շերտի որոշ բջիջներ ունեն մտրակներ: Դրանք առաջացնում են ամեոբանման կեղծ ոտիկներ: Հիդրայի, ինչպես նաև բոլոր աղեխորշավորների մարսողությունը մասամբ ներբջջային է, ինչպես դա տեղի է ունենում նախակենդանիների օրգանիզմում, մասամբ էլ՝ արտաբջջային: Հիդրան շնչում է ջրում լուծված թթվածինը մարմնի ամբողջ մակերեսով, և նույն մակերեսով էլ հեռացվում է ածխաթթու գազը:

Բազմացումը- Բարենպաստ պայմաններում հիդրայի մարմնի արտաքին և ներքին շերտերն արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն աստիճանաբար մեծանում է, իսկ նրա ազատ ծայրին առաջանում է բերանայի անցք՝ շրջապատված շոշափուկներով: Այդ բողբոջը,աճում, մեծանում, անջատվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կենսակերպ: Սա բազմացում է բողբոջներով և համարվում է անսեռ բազմացման ձևերից մեկը: Հիդրիան մյուս աղեխորշավորների նման, բազմանում է սեռական եղանակով: Այդ դեպքում նրա մարմնի վրա առաջանում են փոքրիկ թմբիկներ, որոնց մի մասում զարգանում են արական սեռական բջիջներ՝ սպերմատոզոիդներ, իսկ մյուսներում՝ իգական սեռական բջիջներ՝ ձվաբջիջներ: Այսպիսի կենդանիները հերմաֆրոդիտ են, որովհետև միաժամանակ ունեն երկու սեռի հատկանիշներ: Արական և իգական սեռական բջիջների հասունացումը միաժամանակ չի կատարվում, որպեսզի կանխի ինքնաբեղմնավորումը: Սպերմատոզոիդները հասունանալով դուրս են գալիս ջրային միջավայր և իրենց մտրակներով շարժվում, թափանցում են մեկ այլ հիդրայի մեջ, միանում նրա ձվաբջջին: Տեղի է ունենում բեղմնավորում: Բեղմնավորված բջիջը պատվում է ամուր պատյանով, ընկնում է ջրի հատակ և ձմեռում: Աշնանը մայր հիդրան մահանում է, իսկ գարնանը նպաստավոր պայմաններում սաղմի զարգացումը շարունակվում է, թաղանթը լուծվում, վերանում է, և փոքրիկ հիդրան դուրս է գալիս արտաքին միջավայր:

Рубрика: Կենսաբանություն

Փետրվարի 6-12

Ընկերներ ջան, այս շաբաթ դասարանում ներկայացնելու եք․

Ես ներկայացնելու եմ նոր թեմա․