Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:
Գյուղատնտեսության զարգացման նախադրյալներն են՝ կլիման, աշխարագրական դիրքը, ջրի ու ցամաքի համադրությունը:
Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ ճյուղերից:
Գյուղատնտեսության արտադրանքը (դրամական արտահայտությամբ) զիջում է աշխարհի արդյունաբերությանը, բայց ճյուղում զբաղվածների թվով (մոտ 2,5 մլրդ մարդ) զգալիորեն գերազանցում է արդյունաբերությանը: Ի տարբերություն արդյունաբերության, որի տեղաբաշխումը «կետային» է (արդյունաբերական ձեռնարկություն, հանքավայր կամ դրանց խումբ), գյուղատնտեսության տեղաբաշխումը համատարած է (դաշտեր, գոտիներ, տնկատափեր, արոտավայրեր և այլն): Եթե արդյունաբերության աշխատանքի գլխավոր միջոցը սարքավորումներն ու մեքենաներն են, ապա գյուղատնտեսությունում դա հողն է: Հողերի ամբողջությունն անվանում են հողային ֆոնդ, որի կազմում առանձնացվում են գյուղատնտեսական արտադրությունում օգտագործելիգյուղատնտեսական հողեր կամ հողահանդակներ վարելահողեր, այգիներ, արոտավայրեր, խոտհարքներ2 և գյուղատնտեսական արտադրությունում չօգտագործվող հողատարածքներանտառներ, ճահիճներ, լերկ ժայռեր, սառցադաշտեր, կառուցապատված տարածքներ, ամայի անապատներ: Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են աշխարհի հողային ֆոնդի 1/3-ը: Գյուղատնտեսական արտադրությունն արդյունաբերական արտադրությունից տարբերվում է նաև իր տարեկան ռիթմով, ավելի կոնկրետ արտադրության սեզոնային բնույթով: Երկրագնդի վրա կան նաև այնպիսի գոտիներ, որոնց կլիմայական պայմանները հնարավորություն են տալիս գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնել ամբողջ տարվա ընթացքում:
Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ ճյուղերի հետ, բերել օրինակներ:
Գյուղատնտեսությունը մեծ կապ ունի տնտեսության ուրիշ ճյուղերի հետ: Արդյունաբերության հետ կապված է նրանով, որ արդյունաբերությունը վերարտադրում է գյուղատնտեսության արտադրանքը: Օրինակ՝ գյուղատնտեսությունը արտադրում է փայտ, իսկ արդյունաբերությունը այդ փայտից պատրաստում է կահույք:
Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ:
Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման հին ուղղությունը էքստենսիվն է:
Էքստենսիվն է, երբ հողագործության արտադրանքի ծավալն աճում է ցանքատարածքների ավելացմանընդարձակման, իսկ անասնապահության արտադրանքի ծավալը կենդանիների գլխաքանակի ավելացման շնորհիվ։
Գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը ենթադրում է մշակվող հողի միավոր տարածքից մեկ հեկտարից ստացվող բերքի բերքատվության, ինչպես նաև գյուղատնտեսական մեկ գլուխ կենդանուց ստացվող մթերքի` մթերատվության ավելացում:
Ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նշանակության առանձնահատկությունները։
ՀՀ գյուղատնտեսությունն իր զարգացման ընթացքում կտրուկ փոփոխություններ է կրել հաճախակի կրկնվող սոցիալտնտեսական ցնցումների պատճառով: ՀՀ գյուղատնտեսթյան ﬔջ իրենց նշանակությամբ առանձնանում են ա) ճյուղերը, որոնք ունեն արտահանման նշանակություն և որոշում են հանրապետության արտադրական մասնագիտացումը: Դրանք են խաղողագործությունը, պտղաբուծությունը, հարավային բանջարաբուծությունը և ծխախոտագործությունը. բ) ճյուղերը, որոնք ունեն տեղական նշանակություն: Դրանք են հացահատիկի, կերաբույսերի և կարտոֆիլի մշակությունը, ինչպես նաև անասնապահությունը (չնայած այս ճյուղերի արտադրանքի որոշ տեսակներ սահմանափակ քանակությամբ արտահանվում են, օրինակ թռչունի ﬕս, ձու, կարտոֆիլ):