Рубрика: Գրականություն

Փարվանա

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Առաջադրանքներ

1 Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատր՛ր։

Բարձրագահ-Բարձր գահ ունեցող

Վեհափառ-Վեհ ու փառավոր

Սեգ-հպարտ

2 Ըստ ստեղծագործության՝ նկարագրի՛ր այն ուրիշ աշխարհը, ուր իշխում էր Փարվանա արքան:

Փարվանա արքայի ամրոցը գտնվում էր սեգ սարերի պաշտպանության տակ, վերևում կապույտ երկինքն էր, կարծես դրախտավայր լիներ։

3 Նկարագրի՛ր և բնութագրի՛ր արքայադստերը:

Շատ գեղեցիկ էր արքայադուստրը: Նման էր եղնիկի: Բնավորությամբ շատ աշխույժ էր:

Рубрика: Գրականություն

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում

Մեր Չալակը իր թևից.

Գընում է մութ անտառում,

Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր

Էն անտառում կուսական.

Ես կանչում եմ նորից նոր,

Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.

Էն զիլ ձեներն են մենակ

Իմ ականջում մընացել…

Թմկաբերդի առումը

Рубрика: Կենսաբանություն

փետրվարի 13-19

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

Ներկայացնելու եմ նոր թեմա․