1.Տյառնընդառաջի տոնի համար երեխաները հավաքեցին չորացած ճյուղեր և մի գերան, որպեսզի խարույկ վառեն: Գերանը 12 մասի կտրելու համար քանի° տեղից է պետք սղոցել:
11
2.Գայանեն Երևանից մեկնեց Գյումրի: Գնացքը կազմված էր 10 վագոնից:Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում:Սկզբից հաշված որերորդ վագոնում է գտնվում Գայանեն:
7-րդ վագոնը
3.Հասմիկը սկսեց դասավորել գաթաները ափսեի մեջ սկսած 7-րդ գաթայից: Քանի°գաթա տեղավորեց նա ափսեի մեջ, եթե վերջին գաթան 27-ն էր:
20
4.Քանի՞ թիվ կա,որ մեծ է 46-ից և փոքր է 66-ից:
19
5. Սաստիկ ցրտերից ու սառնամանիքից Արան հիվանդացավ: Բժիշկը նրան նշանակում է 10 սրսկում՝ 2 օր ընդմիջումով:Ո°րքան ժամանակ է պետք սրսկումը ավարտելու համար:
2. Կազմիր մեկ անհայտով այնպիսի գծային հավասարում (չորս հատ), որ լուծումը լինի՝ ա) 0, -3+x=0, x=3 բ) -10, -26-39+x=-10, x=55 գ) 2/5, դ) -6.1/7 Լուծիր խնդիրները: 3. Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք 89, կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
Արամի մտապահած թիվը 73։
4. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք Նարեի մտապահված թիվը։
Նարեի մտապահած թիվը 112
5. Ո՞ր թիվն է մտապահել Գագիկը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո 2018-ով, ապա կստանանք 2019։
x*2=x-1-2018=2019
-(1+2018)=2019
x-2019=2019
x=2019+2019
x=4038
6. Գրադարակից հանեցին նախ 8 գիրք, ապա՝ 16 գիրք: Երբ դրանից հետո եղած գրքերին ավելացրին ևս 15 գիրք, գրքերի քանակը դարձավ 43: Սկզբում քանի՞ գիրք կար գրադարակում:
Համեմատել միաբջիջ կենդանիների կառուցվածքը և կենսակերպը:Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ,դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը:
Բազմաբջիջ օրգանիզմները միաբջիջներից տարբերվում են նրանով, որ դրանց մարմինը կազմված է բազմաթիվ բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների բոլոր բջիջների կառուցվածքի ընդհանուր գծերով նման են միաբջիջներին, կազմաված են թաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից: Բազմաբջից օրգանիզմներում առանձին բջիջները, հյուսվածքները և օրգանները փոխկապակցված են: Ենթադրվում է, որ միաբջիջներից բազմաբջիջների ծագումն ընթացել է վոլվոքսանման գաղությաին ձևերի բջիջների մասնագիտացումով։
Հիդրա, հիդրայի կառուցվածքը, բազմացումը
Հիդրայի մարմնի արտաքին՝ էկտոդերմային շերտում կան մաշկամկանային, նյարդային, խայթող և միջակա բջիջներ: Մաշկային բջիջները կազմում են հիդրայի ծածկույթը և միաժամանակ կատարում տեղաշարժման դեր: Հիդրան տեղաշարժվում է մերթ ներբանով, մերթ շոշափուկներով՝ հենվելով ստորջրյա առարկաներին:
Հիդրայի մարմնի արտաքին՝ էկոդերմային շերտում կան մաշկամկանային, նյարդային, խայթող և միջակա բջիջներ: Մաշկամկանային բջիջները կազմում են հիդրայի ծածկույթը և միաժամանակ կատարում տեղաշարժման դեր: Հիդրան տեղաշարժվում է մերթ ներբանով, մերթ շոշափուկներով՝ հենվելով ստորջրյա առարկաներին: Խայթող բջիջները նույնպես գտնվում են հիդրայի մարմնի արտաքին շերտում, հատկապես շոշափուկների վրա: Եթե հիդրայի մարմինը վնասվում է, ապա միջակա բջիջների բազմացման շնորհիվ այն ընդունում է իր նախկին տեսքը: Մարմնի վնասված մասը վերականգնելու հատկությունը կոչվում է ռեգեներացիա: Հիդրայի մարմնի ներքին շերտում գտնվում են գեղձային բջիջներ, որոնք մարսողական հյութ են արտադրում, որն էլ քայքայում է մարմնի խոռոչ մտած սննդանյութերը: Ներքին շերտի որոշ բջիջներ ունեն մտրակներ: Դրանք առաջացնում են ամեոբանման կեղծ ոտիկներ: Հիդրայի, ինչպես նաև բոլոր աղեխորշավորների մարսողությունը մասամբ ներբջջային է, ինչպես դա տեղի է ունենում նախակենդանիների օրգանիզմում, մասամբ էլ՝ արտաբջջային: Հիդրան շնչում է ջրում լուծված թթվածինը մարմնի ամբողջ մակերեսով, և նույն մակերեսով էլ հեռացվում է ածխաթթու գազը:
Բազմացումը- Բարենպաստ պայմաններում հիդրայի մարմնի արտաքին և ներքին շերտերն արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն աստիճանաբար մեծանում է, իսկ նրա ազատ ծայրին առաջանում է բերանայի անցք՝ շրջապատված շոշափուկներով: Այդ բողբոջը,աճում, մեծանում, անջատվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կենսակերպ: Սա բազմացում է բողբոջներով և համարվում է անսեռ բազմացման ձևերից մեկը: Հիդրիան մյուս աղեխորշավորների նման, բազմանում է սեռական եղանակով: Այդ դեպքում նրա մարմնի վրա առաջանում են փոքրիկ թմբիկներ, որոնց մի մասում զարգանում են արական սեռական բջիջներ՝ սպերմատոզոիդներ, իսկ մյուսներում՝ իգական սեռական բջիջներ՝ ձվաբջիջներ: Այսպիսի կենդանիները հերմաֆրոդիտ են, որովհետև միաժամանակ ունեն երկու սեռի հատկանիշներ: Արական և իգական սեռական բջիջների հասունացումը միաժամանակ չի կատարվում, որպեսզի կանխի ինքնաբեղմնավորումը: Սպերմատոզոիդները հասունանալով դուրս են գալիս ջրային միջավայր և իրենց մտրակներով շարժվում, թափանցում են մեկ այլ հիդրայի մեջ, միանում նրա ձվաբջջին: Տեղի է ունենում բեղմնավորում: Բեղմնավորված բջիջը պատվում է ամուր պատյանով, ընկնում է ջրի հատակ և ձմեռում: Աշնանը մայր հիդրան մահանում է, իսկ գարնանը նպաստավոր պայմաններում սաղմի զարգացումը շարունակվում է, թաղանթը լուծվում, վերանում է, և փոքրիկ հիդրան դուրս է գալիս արտաքին միջավայր: