Рубрика: Ֆիզիկա

Ծանրության ուժ

Թեմաննախորդ թեման՝«Ինքնաստուգում՝բանավոր»կրկնել

Նոր թեմա․Թեման.Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:

1.Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ուժը մարմինների փոխազդեթության քանակական չափն է։

2.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 Նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությությամբ 1կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում իր արագությունը փոխում է 1 մ/վ-ով։

3.1.Ի՞նչ է բնութագրում ուժը:

1 Ն․ ի պատիվ Իսահակ Նյուտոնի։

4.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Վեկտորական մեծություններ են ուժը և արագությունը։ Սկալյար մեծություններ են Զանգվածը, Հոսանքի ուժը, Ճնշմանուժը, Լարումը, Խտությունը, մակերեսը, ժամանակը, Ծավալը Ջերմաստիճանը, Ջերմաքանակը և այլն։

5.Ուժի ազդեցության արդյունքը ի՞նչ մեծություններից է կախված

Զանգվածից։

6.Ո՞ր մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով

արև, մոլորակները, աստղերը և այլն։

7.Ինչի՞ց է կախված տիեզերական  ձգողության ուժը

Մարմինների զանգոածից։

8.Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

Fծ= mg (g=9,8 Ն/կգ)

Рубрика: Գրականություն

Գործնական քերականություն

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական։

Որոշյալ դերանուններ
Որոշյալ դերանունները, առանց կոնկրետ անվանելու, ցույց են տալիս տվյալ դեպքում հայտնի, որոշակի անձեր, առարկաներ, հատկանիշներ, դրանց ամբողջությունը կամ ամբողջության մեջ մտնող առարկաներն ու անձերը առանձին-առանձին։ Որոշյալ դերանուններից են ամեն մի, ամեն մեկը, ամեն(ը), ամենքը, բոլոր(ը),յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), ամբողջ(ը), համայն և այլն։ Հատկանշային իմաստով որոշյալ դերանունները չեն հոլովվում, իսկ առարկայանիշ իմաստ արտահայտողները հոլովվում են։ Դրանք հոլովվում են գոյականի նման:

Անորոշ դերանուններ
Անորոշ դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում անորոշ, անհայտ անձեր, առարկաներ, հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Անորոշ դերանուններից են՝ երբևէ, ինչ-որ, ինչ-ինչ, մի, մի քանի, ինչ-որ մի, ոմն, որևէ, որևիցե, որոշ և այլն։ Առարկայնիշ անորոշ դերանունները հոլովվում են, օրինակ՝ մի քանիսը – մի քանիսի – մի քանիսին – մի քանիսը – մի քանիսից – մի քանիսով – մի քանիսում։ Ոմն դերանունն արտահայտում է հատկանշային իմաստ. նշանակում է ինչ-որ, օրինակ՝ Քեզ նամակ է ուղարկել ոմն Հարություն։ Ոմն-ը չի հոլովվում։ Ոմանք դերանունը, որը ոմն-ի հոգնակին է, անձնանիշ է և նշանակում է մի քանիսը, օրինակ՝ Ոմանք առանձնացան իրենց կատարած փայլուն աշխատանքով։ Ոմանք-ը հոլովվում է ց հոլովմամբ՝ ոմանք-ոմանց-ոմանց-ոմանց ոմանցից-ոմանցով։

Ժխտական դերանուններ

Ժխտական դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում ժխտվող անձեր, առարկաներ, մասամբ էլ հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Ժխտական դերանուններն են՝ ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը։ Սրանց յուրահատկությունն այն է, որ այս դերանունների հետ բայերը դրվում են ժխտական ձևերով, օրինակ՝ Ոչ ոք չհեռացավ։ Ժխտական դերանուններից ոչ մի-ն չի հոլովվում, իսկ մյուսները հոլովվում են գոյականների նման:

Առաջադրանքներ

1. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

2.  Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

3. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ

4. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։
Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք. Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։ Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է առանց տուրք տալու։

5. Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները դարձրո՛ւ մեկական նախադասություն, մի  նախադասություն էլ հանի՛ր և տեքստը փոխադրի՛ր երեք նախադասությամբ:
«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է: Այսօր դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Բայց բոլորը չեն, որ հասկանում են «ալոն»: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ: «Ալո» նշանակում է «լսում եմ»:

6. Տեքստը փոխադրի՛ր  երեք-չորս նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

7. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
-Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:

Рубрика: Երկրաչափություն

Պարապմունք 29.

Թեմա՝ Զուգահեռ ուղիղների աքսիոմը

Աքսիոմ։
Տրված ուղղի վրա չգտնվող կետով անցնում է այդ ուղղին զուգահեռ միայն մեկ ուղիղ:

Աքսիոմից բխող հատկություներ
 

1. Եթե երկու ուղիղներ զուգահեռ են երրորդ ուղղին, ապա դրանք զուգահեռ են:

2. Եթե ուղիղը հատում է զուգահեռ ուղիղներից մեկը, ապա այն հատում է նաև երկրորդը:

Թեորեմ։
Եթե ուղիղը հատում է զուգահեռ ուղիղները, ապա՝

— խաչադիր անկյունները հավասար են,

— համապատասխան անկյունները հավասար են,

— միակողմանի անկյունների գումարը հավասար է 

180°-ի:
Խնդիրներ
դասագրքից, համար՝ 230, 231, 235, 236, 237

Մեկ կետից կարելի է տանել միայն 1 ուղիղ։

<1+<2=240o

<1=120o

<3=180o-120o=60o

<3=60o

<4=60o

Քանի որ <1-ը և ❤ միակողմանի անկյուններ են, ապա a և c ուղիղներն զուգահեռ են։

<1+<2=182o

<1+<3=180o

Рубрика: Ռուսերեն

Луис Борхеса ,,Роза Парацельса ,,

Классная работа

Обсуждение рассказа Хорхе Луис Борхеса ,,Роза Парацельса ,,

Вопросы для обсуждения։

  • Какие темы поднимаются в произведении Борхеса?
  • Как вы считаете, какими качествами должны обладать учитель и ученик, и почему?
  • Почему же Парацельс, моливший Бога, чтобы тот послал ему ученика, отказывается от него?
  • Парацельс мудрый, уверенный в своей силе. Но бывает и так, что учитель, грамотный, умный, образованный сомневается в себе. Сомневался ли в себе Парацельс?
  • Хотел ли он на самом деле делиться своими знаниями?
  • Могут ли знания , оставшись без распространения, жить?
  • О чем нам говорят монеты, брошенные на стол? Почему упомянается Земля Обетованная?

Домашняя работа ։

Сочинение на тему։ ,,Чудо рождается из веры․․․,,