Рубрика: Գրականություն

Գործնական քերականություն

1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Դարբին, երբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:

փրբուր – փրփուր
երբներանգ – երփներանգ

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:

շամբուր – շամփուր
ճամբա – ճամփա

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

թուղբ – թուխփ

2. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:

արգա – արքա
քրգջալ – քրքջալ

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ (կապույտ), ավաք:

հաքնել – հագնել
ավաք – ավագ

3. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ:

զվարդ – զվարթ
արդնանալ – արթնանալ
շքերդ – շքերթ

Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր, դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:

շանդահարել – շանթահարել
անօդևան – անօթևան

4. Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:

Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ, անըմբռնելի, անընդմեջ, մեկնդմիշտ, դասընկեր:

5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

1. Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)
2. Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթներն ու դուրս եկավ: (անօդ, անոթ)
3. Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)
4. Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

6. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

1. Իր անկյունում նստած՝ մռմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում (մռմռալ, մրմռալ)
2. Սիրտը մրմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)
3. Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կառկառել ու սպասում են: (կարկառել, կռկռալ)
4. Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)
5. Նա անապատում բարբառում էր, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)
6. Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

7. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ տրված բառերը «և»-ով չեն գրվում:

ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:

Այս շարքի բառերը չեն գրվում «և»-ով, որովհետև դրանք հատուկ անուններ են և գրվում են մեծատառով՝ «Եվ»-ով:

բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:

Այս շարքի բառերը չեն գրվում «և»-ով, որովհետև դրանք պարունակում են հատուկ անուններ, որոնք գրվում են մեծատառով՝ «Եվ»-ով, բայց այստեղ դառնում են փոքրատառ:

8. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

Այս բառերի մեջ կա «եվ», բայց դրանք հատուկ անուններ չեն պարունակում: Այս բառերը բարդ բառեր են, որոնց գոյականներից մեկը վերջանում է «ե»-ով, իսկ մյուսը սկսվում է «վ»-ով:

Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

Այս բառերը գրվում են «և»-ով, որովհետև դրանց արմատին ավելանում է ածանց, որը «թույլ» է և դրա «վ» տառը միանում է արմատի «ե»-ին ու դառնում է «և»:

Լրացուցիչ առաջադրանք

1. Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու
տառով:

Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ,
արևելաեվրոպական, սևագրել, Եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր: