Рубрика: Մայրենի

Թափանցիկ Ջակմոնը

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:


Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

    ոչ
  1. Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

    Այո
  2. Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:


Նայած ում համար

  1. Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Այո հեղինակը փոխաբերական իմաստով էր ասում, որ Ջակոմոն թափանցիկ է։

  1. Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:
  2. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:
    Ինձ այս հեքիատը սովորեցրեց, որ մարդ պետք է անկեխծ լինի։
Рубрика: Ռուսերեն

Работа над проектами

Проект — ,,Моя выдуманная новогодняя история,,

Проект — ,,В преддверии чуда ,, ․ Начинаем работу над проектом поэтапно։ сначала говорим об обрядах и традициях.

Домашнее задание

Приготовить новогоднюю открытку с поздравлениями в формате jpg при помощи программ Paint, Illustrator, Potoshop

Рубрика: Ֆիզիկա

5․12-9․12

Թեման ՝ինքնաստուգում՝բանավոր

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառն առաջացել է Հին Հունաստանում ֆյուզիս բառից  որը նշանակում է բնություն:

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրն է շրջակա աշխարհի երևույթները:

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է Այն ամենը, ինչը շրջապատում է մարդուն:

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի  անկենդան բաղա­դրիչներից: Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի  անկենդան բաղա­դրիչներից: 

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ:

6.ինչ է նյութը։

Այն, ինչից բաղկացած է մարմինը, կոչվում է նյութ:

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Մեխանիկական, լուսային, մագնիսական, էլեկտրական, ատոմային, ջերմային, մկջուկային երևույթներ:

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Այն ամենը ինչը մեզ շրջապատում է ֆիզիկական մարմին է։

9.:Բերեք օրինակներ:

10.ինչ է մատերիան

Մատերիան դա այն ամենն է ինչը գոյություն ունի տիեզերքում`մոլորակ, այլմոլորակային, երկնաքար, և այլն:

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Փորձերի շնորհիվ մենք գիտելիք ենք բերում։

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Դիտումները հատկապես կարևոր են երկնային մարմինների շարժման օրինաչափությունը պարզելու և դրանց դիրքերը որոշելու համար։ Սակայն միշտ չէ, որ դիտումները բավարար են անհրաժեշտ եզրակացություն անելու համար։ Երևույթները հաճախ կարճատև են կամ դրանք ոչ միշտ և ոչ ամենուր կարելի է դիտել, ուստի ֆիզիկայում բազմաթիվ երևույթների ուսումնասիրման համար կատարվում են հատուկ փորձեր և փորձարարական հետազոտություններ։ 

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Վարկածը փաստ է, որը հաստատված չէ։

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել որևէ ֆիզիկական մեծություն, նշանակում է այն չափել նույնատիպ մեկ այլ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Մկվ, մվ, մմ, սմ, դմ, մ, կլ, օր, տարի, դար: Քանոն:

16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Մկվ, մվ, մմ, սմ, դմ, մ, կլ, օր, տարի, դար: Քանոն:

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

մետրաչափի վրա գրված են համ թվեր համ գծիկներ

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:

20.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդհունված է համարել, որ այն հավասար է, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին:

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

23.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Մեծ բարձրությամբ թռչող ինքնաթիռը թողնում է տեսանելի հետք։ Այդ դեպքերում ասում են, որ դիտարկվող մարշինը շարժվում է որոշակի գծով, որն անվանում են մարմնի շարժման հետագիծ։

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:լ

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Հավասարաչափ շարժումը այն շարժում է, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ժանապարհ:

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:

Բանաձևը.
արագությունը = ժանապարհ : ժամանակամիջոց
V = S : t

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում:

Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

Բանաձևը.
ճանապարը = արագություն · ժամանակամիջոց
S = V · t

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:

Բանաձևը.
ժամանակամիջոց = ճանապարը : արագություն
t = S : V