Թեմա՝ Բազմանդամներ
Սահմանում: Միանդամների գումարն անվանում են բազմանդամ:
Այն միանդամները, որոնցից բաղկացած է բազմանդամը, կոչվում են բազմանդամի անդամներ:
Օրինակ՝ 4x2 — 5xy + 3x – 1 բազմանդամի անդամներն են 4x2; — 5xy; 3x և 1 միանդամները:
Եթե բազմանդամը բաղկացած է երկու անդամից, ապա այդ բազմանդամն անվանում են երկանդամ, եթե երեք անդամից՝ եռանդամ: Միանդամը համարում են մեկ անդամից բաղկացած բազմանդամ:
5a2b + 2 + 4ab2 — 3a2b – 7 բազմանդամի մեջ 5a2b և — 3a2b անդամները նման գումարելիներ են, քանի որ նրանք ունեն միևնույն տառային մասեր: Նման գումարելիներ են նաև 2-ը և -7-ը, որոնք չունեն տառային մասեր: Բազմանդամի մեջ նման միանդամները անվանում են բազմանդամի նման անդամներ, իսկ բազմանդամի մեջ նման անդամների միացումը՝ բազմանդամի նման անդամների միացում:
Օրինակ՝
5a2b + 2 + 4ab2 — 3a2b – 7 բազմանդամի մեջ կատարենք նման անդամների միացում:
5a2b + 2 + 4ab2 — 3a2b – 7= (5a2b – 3a2b) + 4ab2 + (2 — 7) =
= 2a2b + 4ab2 — 5:
2a2b + 4ab2 — 5 բազմանդամի յուրաքանչյուր անդամ կատարյալ տեսքի միանդամ է, և այդ բազմանդամի մեջ չկան նման անդամներ: Այդպիսի բազմանդամներն անվանում են կատարյալ տեսքի բազմանդամներ:
Ցանկացած բազմանդամ կարելի է բերել կատարյալ տեսքի: Դրա համար անհրաժեշտ է նրա յուրաքանչյուր անդամ դարձնել կատարյալ տեսքի և կատարել նման անդամների միացում:
8xy + 6x2y3 — 9 կատարյալ տեսքի բազմանդամի անդամներն են երկրորդ, հինգերորդ և զրոյական աստիճանի միանդամներ: Այդ աստիճաններից ամենամեծն անվանում են բազմանդամի աստիճան:
Օրինակ՝ 8xy + 6x2y3 — 9 բազմանդամը հինգերորդ աստիճանի բազմանդամ է:
Կատարյալ տեսքի բազմանդամի աստիճան են անվանում նրա բաղադրիչ միանդամներից ամենամեծի աստիճանը:
Առաջաջադրանքներ:
1.Ի՞նչ է բազմանդամը, բերեք մի քանի օրինակներ:
Այն միանդամները որոնցով կազմված է բազմամդամը, կոչվում են բազմանդամի անդամներ։ Իսկ միանդամների գումարն անվանում են բազմանդամ։
Միանդամների գումարն անվանում են բազմանդամ:
ա) 2y2+x2y արտահայտությունը բազմանդամ է:
բ)3x2y+(−7yx)=3x2y−7yx արտահայտությունը ևս բազմանդամ է:
2. Ի՞նչ ենք հասկանաում կատարյալ տեսքի բազմանդամ ասելով:
3.Ի՞նչ ենք հասկանաում բազմանդամ աստիճան ասելով:
4.Գրեք բազմանդամի օրինակներ /հինգ հատ/, այնուհետև բերեք կատարյալ տեսքի:
1) 44x2y+78az+124x2y=168x2y+78az
2) 22a2+16a2+46x2y=38a2+46x2y
3) 6xy+3xy+8a=9xy+8a
4) 16x4-4xz+9z3-5y4-6xz+7z3=(16x4-5y4)-(4xz-6xz)+(9z3+7z3)=11y4-2xz+16z3
5)7x4+6yx-3x4+4yx=(7x4-3x4)+(6yx+4yx)=4x4+10yx
5. Գրեք բազմանդամի երկու օրինակ, այնուհետև նշեք բազմանդամի անդամները:
16a2y+7y2z-18a2y+22y2z բազմանդամի անդամներն են՝ 16a2y, 18a2y, 7y2z, 22y2z
46x3y – 79a3y + 39x3y – 40a3y բազմանդամի անդաամներն են՝ 46x3y, 39x3y, 79a3y, 40a3y
6.Գրեք բազմանդամի օրինակներ, նշեք բազմանդամի աստիճանը:
7.Գրեք հինգ հատ այնպիսի բազմանդամների օրինակներ, որոնք ներառում են նման միանդամներ, այնուհետև կատարեք նման անդամների միացում:
10a+5b-7a+8b=(10a-7a)+(5b+8b)=3a+13b
5a+6b-7a+12b=(5a-7a)+(6b+12b)=-2a+18b
16a+2b-7a+9b=(16a-7a)+(2b+9b)=9a+11b
14a+14b-14a+14b=(14a-14a)+(14b+14b)=28b
11a+12b-13a+14b=(11a-13a)+(12b+14b)=-2a+26b
12a+7b-4a+6b=(12a-4a)+(7b+6b)=8a+13b
Լրածուչի աշխատանք
Աշխատանք դասագրքից՝ համար 70, 71
(քանի որ mskh.am-ը դեռ անհասանելի է, կարող եք գրքի էլ.տարբերակը ներբեռնել այս էջից ):
