Рубрика: Մայրենի

Հարուկի Մուրակամի. Լռություն

-Պարոն Օձավա, երբևէ կռվելիս ինչ-որ մեկի խփե՞լ եք:

Նա աչքերը կկոցելով ինձ նայեց՝ կարծես կուրացնող բան էր տեսել:
— Ինչու՞ եք հարցնում:
Մի պահ աչքերում կայծեր ցոլացին, բայց միայն մի պահ, հետո դեմքը նույն անվրդով արտահայտությունն ստացավ:
— Հենց էնպես, — պատասխանեցի: Հարցս իսկապես հենց էնպես տվեցի և հավանաբար՝ իզուր, պարապ հետաքրքրասիրությունից: Իսկույն թեման փոխեցի, բայց Օձավան դեռ հարցիս ազդեցության տակ էր: Երևում էր, որ մտքերի մեջ է ընկել: Շփոթված էր թվում, կամ ներսում կռիվ էր տալիս: Ես ստիպված սկսեցի լուսամուտից երևացող արծաթե ինքնաթիռների շարքին նայել:
Հարցիս պատճառը հենց Օձավայի պատմությունն էր բոքսի մասին, որով նա սկսել էր զբաղվել դեռ յոթերորդ դասարանից: Վայրէջքից առաջ ժամանակ սպանելու համար դեսից-դենից էինք խոսում, և զրույցն ինքն իրեն ծավալվեց: Երեսունմեկ տարի էր անցել, բայց նա առաջվա պես շաբաթը մեկ մարզվում էր մարզասրահում: Ուսանողական մրցույթների անփոփոխ հաղթողն էր` մի անգամ նույնիսկ ազգային հավաքականում էր հայտնվել: Լսում էի Օձավային ու մտածում` որ խառնվածքով բոլորովին այնպիսի չէր, որ կյանքի գրեթե քսան տարին կարող էր բոքսին նվիրել: Իսկ ես մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել հետն աշխատելու: Ինչ ասեմ՝ հանդարտ, չձանձրացնող մարդ էր: Աշխատանքում ազնիվ, համբերատար, աշխատակիցների հանդեպ արդարամիտ: Ես երբեք չեմ լսել, որ նա որևէ մեկից բողոքեր կամ մեկին չարախոսեր: Մի խոսքով Օձավան կարողանում էր մարդկանց համակրանքը շահել: Հաճելի արտաքինով, հանդարտ ու խաղաղ: Ինձ համար պարզապես անհասկանալի էր, թե ինչը կարող էր նրան մղել բոքսով զբաղվելու, դրա համար էլ տվեցի այդ հարցը:
Մենք օդանավակայանի ռեստորանում սուրճ էինք խմում ու պատրաստվում էինք Նիիգատու թռչել: Դրսում դեկտեմբերի սկիզբն էր: Երկինքը մութ ամպերով էր ծածկված, կարծես կափարիչով պինդ փակած լինեին: Նիիգատույում առավոտվանից փոթորիկ էր և թռիչքը շարունակ հետաձգվում էր: Օդանավակայանը լիքն էր մարդկանցով: Բարձրախոսներն անընդհատ հայտարարում էին թռիչքի հետաձգման մասին, հոգնած ուղևորներին թույլ չտալով մի ժամով հեռանալ: Ռեստորանում անտանելի շոգ էր ու ես անընդհատ թաշկինակով քրտինքս էի սրբում:
— Մեծ հաշվով` երբեք, — երկար լռությունից հետո անսպասելի սկսեց Օձավան: — Բոքսով զբաղվելու տարիներին երբեք ոչ մեկի խփած չկամ: Սկսնակների գլուխը տեղը-տեղին մտցնում են, որ չի կարելի ռինգից դուրս և առանց ձեռնոցի որևէ մեկին դիպչել: Էնտեղ, ուր սովորական մարդը հակահարված կտար` բոքսով զբաղվողը պարտավոր է ներողություն խնդրել ու նահանջել: Միայն քեզ հավասարի հանդեպ կարող ես ուժ կիրառել:
Ես գլխով արեցի:
— Ճիշտն ասած, մի անգամ, այնուամենայնիվ, մեկին հարվածել եմ,-ասաց նա: — Տասնչորս տարեկան էի ու նոր-նոր էի բոքսով զբաղվում: Չկարծեք, թե արդարանում եմ, բայց էն ժամանակ դեռ չգիտեի բոքսի էությունը և որոշ ժամանակ միայն ընդհանուր մարզավիճակս լավացնող վարժություններ էի կատարում. պարան էի թռչում, վազում էի, ձգվում… Առանց մտածելու խփեցի, բոլորովին չուզելով: Էդ չարաբաստիկ պահին էնքան կատաղած էի, որ չհասցրի մտածել, ու ձեռքս ինձնից անկախ զսպանակի պես թռավ: Մինչև սթափվեցի, նա արդեն ընկած էր, իսկ ես դեռ դողում էի զայրույթից:
Օձավան բոքսով սկսել էր զբաղվել քեռու դրդմամբ, որը մարզադահլիճի տնօրեն էր, ընդ որում` ոչ թե ինչ-որ հետ ընկած քաղաքի մարզադահլիճի, այլ առաջնակարգ չեմպիոնների դարբնոցի: Ծնողներն անհանգստանալով, որ տղան անդադար սենյակում մեկուսացած է իր գրքերի հետ, առաջարկեցին սպորտով զբաղվել: Օձավան չէր պատրաստվում ողջ կյանքը դրան նվիրել, բայց սիրում էր քեռուն և սկսեց մարզվել` մտածելով, որ հենց հոգնի, ցանկացած պահի կարող է թողնել: Սակայն մի քանի ամիս զբաղվելուց հետո բոքսի արվեստը զարմանալիորեն գրավեց նրա սիրտը: Առաջին հերթին այն պատճառով, որ բոքսն իր էությամբ լռակյացների սպորտ է, հետն էլ՝ խիստ անհատական: Դա մի չտեսնված և բոլորովին նոր աշխարհ էր նրա համար և առանց ակնհայտ պատճառների նրան ամբողջությամբ կլանեց: Քրտնքի հոտը, կաշվե ձեռնոցների ճռճռոցը, մարդկանց` լուռ ու ինքնամոռաց իրենց մկաններ մարզելը, աստիճանաբար, բայց անդառնալի գրավեցին նրա սիրտը: Արդեն շաբաթ և կիրակի օրերին մարզասրահ գնալը նրա համար դարձել էր հաճելի զբաղմունք, որոնք շատ չէին նրա կյանքում:
— Գիտե՞ք ինչն ինձ էդքան գրավեց բոքսում: Խորության ընկալումը: Կարծում եմ ինձ հենց էդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես էդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդն անվերջ չի կարող հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը էդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է: Երբեմն, ռինգում, ձեռնոցները հագիս կանգնած, կարծես մի անհուն ջրհորում լինեմ՝ էնքան անհուն, որ ոչ ոք չի երևում, նույնիսկ՝ ինքս: Ու էդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ: Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ: «Միայնություն» ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ: Լինում է սիրտդ ճմլող, հոգեմաշ միայնություն, լինում է և՝ այլ: Եվ որպեսզի հասնես դրան՝ պետք է մեծ եռանդով հղկես մարմինդ: Ոչինչ հենց էնպես չի տրվում: Սա էն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ:
— Իրականում չէի ուզի անցյալը փորփրել: Եթե կարողանայի` ընդհանրապես կմոռանայի ու էլ երբեք չէի հիշի, — ժպտալով ասաց նա ու անշտապ շարունակեց պատմել:
* * *
Նա հարվածել էր իր համադասարանցուն` Աոկի անունով: Օձավան նրան տանել չէր կարող, ինչու` ինքն էլ չգիտեր: Այդ հակակրանքն ուղղակի ծնվել էր հենց առաջին հանդիպումից, ի՞նչ կարող ես անել: Ու էդպիսի հակակրանք նա իր կայնքում առաջին անգամ էր զգում:
— Ի՞նչ էք կարծում այդպես լինու՞մ է, հարցրեց նա: — Հավանաբար յուրաքանչյուրի կյանքում նման մի բան լինում է` սկսում ես ատել մարդուն առանց որևէ պատճառի: Ես չեմ համարում, թե բռնության հակված եմ: Այնուամենայնիվ կյանքն ինձ նման բան հրամցրեց, առանց պատճառի, ու դժբախտությունն էն է, որ հակառակ կողմը սովորաբար նույն զգացումներն է ունենում:
Աոկին գրեթե բոլոր առարկաներից օրինակելի էր համարվում: Մենք տղաների դպրոցում էինք սովորում ու նա հարգված էր: Աշակերտների աչքում առաջնորդ էր, ուսուցիչների համար՝ սիրելի: Չնայած լավ սովորելուն՝ չէր մեծամտանում, շատերի հետ էր ընկերություն անում, ուրախ էր: Նույնիսկ ինչ-որ շիտակ բան կար մեջը… Բայց նրա էությունը սկզբից ևեթ ինձ համար պարզ էր, կարծես նրա ճակատին ինչ-որ բնազդային հաշվենկատություն լիներ դրոշմված: Չեմ կարող հստակ ասել, թե ինչ նկատի ունեմ, որովհետև դժվարանում եմ հարմար օրինակ բերել: Կարող եմ միայն ասել, որ մաշկով էի զգում: Բնազդաբար չէի կարողանում մարսել եսասիրության ու գոռոզության շունչը, որ հորդում էր նրանից: Էդպես կարող է անտանելի լինի ինչ-որ մեկի հոտը: Աոկին խելացի տղա էր և կարողանում էր հմտորեն թաքցնել իր գաղջ շունչը: Ու շատ համադասարանցիներ դա չզգալով նրա մասին ասում էին. «Ի՜նչ դեմք է…» Բնականաբար ես լռում էի, բայց ամեն անգամ, նման որակումից հետո, մի տեսակ, տեղս չէի գտնում:
Աոկին ու ես լրիվ հակապատկերներ էինք: Ես ինձ համարում էի սուսիկ-փուսիկ, քանի որ չէի սիրում մյուսներից առանձնանալ, աչքի ընկնել և հանգիստ էի տանում միայնությունը: Իհարկե, մի քանիսի հետ մտերմություն անում էի, որոնց կարելի էր ընկեր համարել, բայց՝ ոչ ավելին: Ինչ որ առումով կարելի է ասել, որ իմ տարիքից մի քիչ առաջ էի ընկած: Ինձ համար ավելի հետաքրքիր էր տանը գիրք կարդալը, հորս դասական ձայնապնակները լսելը, սեկցիայում ինձնից մեծերի հետ շփվելը, քան հասակակիցներիս հետ լինելը: Ինչպես տեսնում եք, արտաքինով էլ աչքի չէի ընկնում, գնահատականներս վատը չէին, բայց առանձնապես լավն էլ չէին, էնպես որ ուսուցիչները հաճախ անունս մոռանում էին: Էդպիսին էի ես: Չէի սիրում աչքի ընկնել: Ոչ մեկի չէի ասել որ բոքսի եմ գնում, չէի պատմում կարդացածս գրքերի կամ լսածս երաժշտության մասին: Իմ ֆոնի վրա Աոկին կարծես սպիտակ կարապ լիներ ճահճում: Չեմ թաքցնի, գլուխն աշխատում էր` դա նույնիսկ ես չեմ կարող չընդունել, միտքն էլ սուր էր: Օդից որսում էր, թե մարդկանց ինչն է գրավում և հմտորեն իր վարքը հարմարեցնում էր նրանց: Հենց դրանով էլ հիացնում էր բոլորին: Բացի ինձնից: Ինձ համար նա ոչնչություն էր: Երբեմն մտորում էի. է՜ հա, հետո՞ ինչ, որ ես այդքան խելացի չեմ: Շատ էլ, թե ամեն ինչ հալած յուղած էր ստացվում իր մոտ, ախր ոչինչ իրենը չէր: Ոտքից գլուխ կեղծ էր, պարզապես կարողանում էր որսալ մեծամասնության տրամադրությունը: Միայն աչքներին «թոզ փչեր». բայց ինձնից բացի ոչ ոք չէր կռահում:
Կարծում եմ Աոկին կռահում էր վերաբերմունքս` հաշվենկատ էր ու ինքն էլ ընդգծված զզվանքով էր վերաբերվում ինձ: Ես հիմար չէի, առանձնապես մի մեծ բան չէի, բայց հիմար էլ չէի: Գլուխ չեմ գովում, բայց էդ տարիներին ես իմ աշխարհն ունեի: Դասարանում ոչ ոք իմ չափ չէր կարդում: Ճիշտ է ես դա չէի ցուցադրում, բայց երբեմն ակամա քիթս ցցում ու վերևից էի նայում մյուսներին: Կարծում եմ ինքնագնահատականս Աոկիին խոցում էր:
Մի անգամ անգլերենի ստուգողականից ամենաբարձր գնահատականը ստացա: Ճիշտ է՝ առաջին անգամն էր, բայց պատահական չէր: Չեմ էլ հիշում, թե էդ ժամանակ ինչ էր, որ շատ էի ուզում ունենալ, ու ծնողներս խոստացել էին գնել, եթե գոնե մեկ ստուգողականից ամենաբարձր գնահատականը ստանամ: Ես ընտրեցի անգլերենն ու սկսեցի հետևողականորեն պարապել, սերտում էի ամեն ինչ, որ կարող էր ստուգողականին ընկնել, ազատ պահերին անընդհատ բայերի խոնարհումը կրկնելով: Դասագրքի էջերը մաշվել էին` էնքան էի թերթել: Էնպես որ ամեն ինչ անգիր հիշում էի ու բոլորովին չզարմացա երբ ամենաբարձր գնահատականն ստացա: Ինձ շատ բնական թվաց` էդպես էլ պետք է լիներ: Բայց մյուսների համար գնահատականս սենսացիա էր: Նույնիսկ՝ ուսուցիչների համար: Աոկին ցնցված էր. էլ ո՜նց կլինի՝ լավագույնն ի՛նքը պիտի լիներ: Գրավորները բաժանելիս ուսուցիչը նույնիսկ հեգնեց նրան: Աոկին կարմրեց, հասկացավ որ ծաղրի առարկա է դառնում: Չեմ հիշում, թե ուսուցիչն ինչ ասաց նրան, բայց որոշ ժամանակ անց իմացա, որ Աոկին իմ մասին տհաճ խոսակցություններ է տարածում. իբր ես արտագրել եմ, իր ընկալմամբ իմ հաջողությունն այլ բացատրություն չուներ: Էդ մասին ընկերներս ասեցին ու ես լրջորեն կատաղեցի: Հիմա, իհարկե, հասկանում եմ, որ պետք է ընդամենը ծիծաղեի ու բանի տեղ չդնեի: Բայց ես ընդամենը դպրոցական էի՝ չկարողացա զգացմունքներս զսպել ու մի դասամիջոցի Աոկիին կանչեցի դպրոցի հետնաբակ` հաշիվ մաքրելու: Աոկին սկսեց կրակի վրա յուղ լցնել. «Հը՞, ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես կպել, գնահատական ես հաջողացրել, հրճվիր քեզ համար»: Ու փորձեց ինձ մի կողմ հրելով անցնել: Ակնհայտորեն լկտի էր իրեն պահում՝ իր հասակի ու ուժի առավելությունից ոգևորված: Հենց էդ պահին էր, որ չդիմացա ու առանց ինձ հաշիվ տալու խփեցի: Երբ ուշքի եկա, նրա ձախ այտին ուղղված հարվածն արդեն անկասելի էր: Աոկին կողքի վրա ընկավ ու գլխով էլ խփվեց ծառին: Քթից արյուն ցայտեց` թափվեց սպիտակ վերնաշապիկին: Նա ապշած պլշել էր վրաս: Էնքան էր զարմացել, որ չկարողացավ հասկանալ, թե ինչ կատարվեց:
Ախր, հե՛նց ձեռքս կպավ ծնոտին, արդեն փոշմանել էի արածիս համար: Միանգամից գլխումս ճայթեց. բռունցքներով հարց չես լուծի: Մարմինս դեռ ցնցվում էր կատաղությունից, բայց ես արդեն գիտեի, որ արածս ապուշություն էր: Ուզում էի ներողություն խնդրել, բայց չկարողացա: Ուրիշ ո՛վ լիներ` կխնդրեի, մենակ ո՛չ Աոկին: Իհարկե զղջում էի, բայց գտնում էի, որ նա արժանի էր դրան: «Դրան տեղն էր, սողունի մեկը, դրա նմանին տրորելն էլ քիչ է»: Բայց մեկ է, չպետք է խփեի: Ինչևէ… արդեն ուշ էր, ես նրան խփել էի ու թողնելով գետնին նստած հեռացա այնտեղից:
Ճաշից հետո Աոկին դասերին չկար, երևի տուն էր գնացել: Ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել ճնշող տրամադրությունից: Ինչով զբաղվում էի, ոչ մի կերպ չէի կարողանում շեղվել, ոչ գրքերն էին ուրախացնում, ոչ երաժշտությունը: Սիրտս մի տեսակ ճմլվում էր, չէի կարողանում կենտրոնանալ: Էնպիսի զգացում ունեի՝ կարծես ինչ-որ զզվելի միջատ էի կուլ տվել: Երբ անկողին մտա, պլշած բռունցքիս էի նայում` հասկացա, թե որքան միայնակ եմ: Հիմա ես ավելի էի ատում Աոկի կոչվածին, որն ինձ այս վիճակին էր հասցրել:

_ Հաջորդ օրվանից Աոկին սկսեց ինձ անտեսել` կարծես դասարանում Օձավա անունով աշակերտ ընդհանրապես գոյություն չուներ ու առաջվա պես ստուգողկաններին ամենալավ գնահատականները ստանալ: Ես` հակառակը, դրանից հետո սկսեցի մատս մատիս չտալ: Ինձ համար ամեն ինչ մեկ էր դարձել: Ես սովորում էի պարզապես հետ չմնալու համար: Մնացած ժամանակը իմ գործերով էի զբաղվում, բնականաբար շարունակում էի բոքսի գնալ: Համառ պարապմունքներից հետո ուսերս լցվել էին, կուրծքս ամրացել էր, ձեռքերս՝ հզորացել: Վատ չէր դպրոցականի համար: Հասկացա, որ մեծանում եմ: Ինչ հրաշալի ժամանակ էր… Ամեն օր հանվում էի մինչև գոտկատեղս ու հայելու առաջ հիանում մարմնովս:
Տարվա վերջին Աոկիին տեղափոխեցին զուգահեռ դասարան: Սիրտս տեղն ընկավ: Էնքան էի ուրախացել, որ էլ ստիպված չեմ լինելու ամեն օր նրան տեսնել: Կարծում եմ նա էլ էր նույնը մտածում: Ինձ թվում էր, որ տհաճ հիշողությունները աստիճանաբար կջնջվեն հիշողությունիցս: Հա, բա չէ՞: Աոկին դարանել էր` վրեժը սրտում: Նա` ինչպես հատուկ է գոռոզներին, հիշաչար էր և վիրավորանքը կուլ տվող չէր: Ծպտվել ու սպասում էր հարմար պահի, որ կոկորդիցս բռնի:
Ավարտական տարին հակառակի պես նորից նույն դասարանում հայտնվեցինք: Երբ հայացքներս հանդիպեցին, ես տագնապեցի: Նրա դեմքի արտահայտությունը դուրս չկավ: Շուտով կրծքումս նույն քամող զգացումն ունեցա. վատ կանխազգացում էր:
Օձավան լռեց ու որոշ ժամանակ ակնդետ նայում էր առջևը դրված սուրճի բաժակին: Հետո հայացքը բարձրացրեց վրաս ու թեթևակի ժպտաց: Պատուհանից այն կողմ ռեակտիվ ինքնաթիռի գվվոց լսվեց ու «Բոինգ 737»-ը ամպերը ճեղքելով կորավ տեսադաշտից:
Օձավան շարունակեց.
_ Առաջին մի քանի ամիսը, բան չունեմ ասելու, հանգիստ անցավ: Աոկին հավատարիմ էր իրեն, բոլորովին չէր փոխվել ութերորդ դասարանից հետո: Մարդիկ կան, որ եթե չեն առաջադիմում, ապա դիրքերն էլ հենց էնպես չեն զիջում, շարունակում են նույն ոգով: Աոկիի հաջողություններն անփոփոխ էին, շարունակում էր վայելել դասարանի հարգանքը: Խոսք չունեմ, տասնյոթը դեռ չբոլորած՝ բախտն իր բուռն էր հավաքել: Երևի մինչև հիմա էլ էդպիսին է: Ինչևէ, ջանում էինք հայացքով չհանդիպել իրար: Դե, ինչպիսի՞ն պիտի լիներ իմ տրամադրությունը, երբ դասարանում նման հակառակորդ կար: Բայց ի՞նչ արած…մանավանդ, որ ես էլ հրեշտակ չէի:
Շուտով ամառային արձակուրդներն էին՝ վերջինը բարձր դասարանցիներիս համար: Ես տարին վատ չամփոփեցի: Էնպես որ, առանց կաշվից դուրս գալու էլ, ցանկացած նորմալ բուհ ընդունվելուն գնահատականներս բավարարում էին: Դրա համար էլ ժամանակն անիմաստ չէի վատնում նախապատրաստական խորհրդատվությունների վրա, ուղղակի կրկնում էի անցածն ու տնայիններս կատարում: Ծնողներս էլ գլուխս չէին տանում, էնպես որ շաբաթ-կիրակի օրերին մարզասրահ էի գնում, իսկ մնացած ազատ ժամանակս կարդում էի ու երաժշտություն լսում: Բոլորը փոփոխվում էին աչքի առաջ: Մեր դպրոցը հայտնի էր որպես «տրամպլին»՝ բուհ ընդունվելու համար: Ամենահետաքրքրվողներն ուսուցիչներն էին՝ խելքն իրենցը չէր, որ իմանային, թե ով ուր է ընդունվել, որ դպրոցից: Աշակերտներն էլ չէին զիջում, ու ողջ վերջին տարին ուղեղները հալվում էր: Դասարանի մթնոլորտը շիկացած էր, ճիշտն ասած՝ դա սկսվել էր դեռ միջին դպրոցի առաջին դասարանից, ու դա ինձ դուր չէր գալիս: Թեպետ արդեն վեց տարի էր անցել՝ բայց ես բոլորովին չէի հարմարվել էդ լարվածությանը: Էդպես էլ դասարանցիներիցս որևէ մեկի հետ չստացվեց մտերմանալ, ում կկարողանայի վստահել: Ընկեր կարող էի համարել միայն նրանց, ում հետ մարզվում էի: Նրանցից գրեթե բոլորն ինձանից մեծ էին, կեսն արդեն աշխատում էին: Բայց և էնպես, ինձ նրանց հետ էր հետաքրքիր: Պարապմունքներից հետո, միասին գնում էինք մի տեղ նստելու ու զրուցելու՝ մի գավաթ գարեջրի շուրջ: Նրանք, ի տարբերություն համադասարանցիներիս, բոլորովին այլ կարգի մարդիկ էին: Նրանց հետ ժամանակը հաճելի էր անցնում ու ես շատ կարևոր բաներ եմ սովորել իրենցից: Մինչև հիմա սարսռում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչ կլիներ հետս, եթե ես մինչև հիմա բոքսով չզբաղվեի:
Արձակուրդներին մի դեպք պատահեց. Մացումոտո անունով համադասարանցիս ինքնասպան եղավ: Ոչ մի բանով աչքի չընկնող աշակերտ էր, իսկ եթե ավելի անկեղծ լինեմ՝ անդեմ: Երբ լուրն իմացա, հազիվ տեղը բերեցի դեմքը: Միասին սովորելու տարիներին մի երկու-երեք անգամ բառ փոխանակած լինեինք, թե չէ: Արտաքինով էլ մի բան չէր: Ու դրանով վերջանում էր էն ամենը, որ կարողացա հիշել նրա մասին: Նա մահացավ օգոստոսի 15-ից մի քանի օր առաջ, թաղումն էլ համընկավ պատերազմի ավարտի տարելիցին: Շատ լավ եմ հիշում, չափազանց շոգ օր էր: Ինձ զանգեցին, հայտնեցին էդ մասին ու ասացին, որ անպայման պետք է ողջ դասարանով ներկա լինենք հոգեհանգստին:
Մացումոտոն մետրոյում նետվել էր գնացքի տակ: Պատճառը ոչ-ոք չգիտեր: Գտել էին մահվանից առաջ գրած մի թղթի կտոր, որտեղ գրված էր, որ այլևս չի ուզում դպրոց գնալ: Թե ինչու, ոչինչ գրված չէր: Բնականաբար բոլոր ուսուցիչները շոկի մեջ էին: Հոգեհանգստից հետո բոլորիս հավաքեցին դասարնում: Սկզբում տնօրենը խոսեց, որ պետք է սգանք նրա մահը… և կիսենք վիշտը… և մեր բարոյական ոգին ամուր պահենք…
Հետո ուսմասվարն ու դասղեկը ասացին, որ պետք է պարզաբանել պատահածը և եթե մեկը բան գիտի, որ կարող է ինչ-որ կերպ իրավիճակը հստակեցնել, թող անպայման ազնվորեն ասի: Բոլորը լուռ էին…
Անկեղծ ասած էդ իրարանցումը, ինձ վրա բոլորովին տպավորություն չգործեց: Դասարանցիս մահացել էր` աստված հոգին լուսավորի: Չէի կարող միայն հասկանալ, թե ինչու էր ինքնասպան եղել. չէր ուզում դպրոց գալ` թող չգար, մեկ է կես տարուց ավարտում էինք: Դրա համար ինչո՞ ւմեռնել: Ես ենթադրում էի, որ նա հավանաբար մի ինչ-որ խանգարում է ունեցել, ասենք` նևրոզ, թեպետ ամբողջ օրը միայն քննությունների մասին խոսակցություններից ով ասես չէր խանգարվի:
Արձակուրդներն ավարտվեցին, սկսեցին դասերը ու ես նկատեցի, որ դասարանում տարօրինակ մթնոլորտ է: Իմ հանդեպ բոլորը մի տեսակ սառել են: Մի հարց էի տալիս` կամ մի կերպ էին պատասխանում կամ կտրուկ ու կոպիտ մի բան էին շպրտում: Սկզբում կարծում էի հավեսները տեղը չի ու այնքան էլ չէի սևեռվում: Մեկ էլ, դասերի հինգերորդ օրն էր, դասղեկն ինձ կանչեց ուսուցչանոց ու սկսեց հարցաքննել` ճի՞շտ է, որ մարզվում եմ:
_ Ճիշտ է:
Դրանով դպրոցական ոչ մի կանոն չէի խախտում:
_ Վաղու՞ց ես մարզվում:
_ Տասնչորս տարեկանից:
_ Ճի՞շտ է, որ չորս տարի առաջ դու Աոկիին հարվածել ես:
_ Ճիշտ է _ ստել չկարողացա:
_ Մարզվել սկսելուց առա՞ջ էր, թե՞ հետո:
_ Հետո: Բայց ես այն ժամանակ, դեռ ոչինչ չգիտեի, առաջին երեք ամիսը մեզ նույնիսկ ձեռնոց չէին թողնում հագնել, _ փորձում էի պարզաբանել: Բայց ուսուցիչն ինձ արդեն չէր լսում:
_ Իսկ Մացումոտոյին դու ծեծե՞լ ես:
Ես ապշահար եղա:
_ Ինչու՞ պետք է ծեծեի, _ փորձեցի պաշտպանվել:
_ Ինչ-որ մեկը կանոնավոր կերպով ծեծել է Մացումոտոյին,_ մռայլ ասաց դասղեկը, _ և նրա մոր ասելով, նա հաճախ է կապտուկներով տուն եկել: Դպրոցում, հենց այս դպրոցում, նրան ինչ-որ մեկը ծեծել ու խլել է փողերը: Բայց Մացումոտոն նրա անունը չի ասել, վախեցել է, որ ավելի խիստ հաշվեհարդար կտեսնի: Ու ինքնասպան է եղել…Խեղճ տղա, ոչ մեկին այդպես էլ չի պատմել: Երևի ուժեղ են ծեծել: Մենք հիմա փորձում ենք պարզել, թե ով կարող էր լինել նրան ստորացնողը: Եթե ինչ-որ բան գիտես, ավելի լավ է ազնվորեն ասես: Ավելի լավ է մենք մերոնցով պարզենք, հակառակ դեպքում դրանով ոստիկանությունն է զբաղվելու: Դու սա հասկանու՞մ ես:
Ահա թե ինչ, պարզ է՝ Աոկիի մատն էր խառը: Վատ չօգտագործեց Մացումոտոյի մահը: Մանավանդ, որ չէր էլ ստում: Հավանաբար ինչ-որ տեղից պարզել է, որ բոքսով եմ զբաղվում: Բայց որտեղի՞ց, խելքս չէր կտրում: Ու դրա մասին պատմել է Մացումոտոյի մահից քիչ անց: Մնացածը պարզից էլ պարզ է. մնում է մեկը մյուսի հետ կապել, գնալ ուսուցչին պատմել իմ մարզվելու մասին և թե ինչպես եմ ժամանակին իրեն հարվածել: Համոզված եմ, որ նա ամեն ինչ փայլուն է ներկայացրել: Երևի ասել է, որ ես իրեն վախեցրել եմ, արյունլվա եմ արել` դրա համար էլ մինչև հիմա վախից լռել է: Հետն էլ, ոչ մի ակնհայտ սուտ, որը միանգամից հերքել լիներ: Աոկին շատ զգուշավոր էր: Ընդամենը մերկ ճշմարտությանն իրեն հարմար երանգներ է հաղորդել ու կատարյալ ներկայացրել: Կասկած չկար՝ նրա ձեռքի գործն էր:
Երևում էր ուսուցիչներն էլ էին կասկածանքով լցված: Բոքսով զբաղվողներն ակնհայտորեն նրանց աչքի լույսը չէին, հետն էլ իմ տեսակով էլ մի բարի պտուղ չէի: Երեք օր հետո ինձ կանչեցին ոստիկանություն: Դա արդեն ինձ ցնցեց: Գործը թքած կպցրած էր, ոչ մի ուղղակի փաստ չկար իմ դեմ, միայն ենթադրություններ էին: Բայց ոչ ոք ինձ չէր հավատում, նույնիսկ արդարամիտ ուսուցիչները չէին կարող ինձ պաշտպանել: Ոստիկանությունում ինձ ֆորմալ հարցաքննության ենթարկեցին: Ես բացատրեցի, որ Մացումոտոյի հետ գրեթե չեմ էլ խոսել: Այո, ես հարվածել եմ Աոկիին չորս տարի առաջ, բայց դա ախր սովորական կռիվ էր: Ու դրանից հետո այլևս շարունակություն չի ունեցել: Մոտավորոպես այդպես: Քննիչն ասաց, որ ըստ ասեկոսեների Մացումոտոյին ես եմ ծեծել: Ես էլ ասացի, որ սուտ է:
_ Ինչ-որ մեկը չարակամ տարածում է այդ վատ լուրերը, _ ասաց քննիչը: Բայց միայն ասաց… ավելին չէր կարող անել: Այդքան էր նրա իրավասությունը` չէ՞ որ ոչ մի ապացույց չկար, միայն՝ ենթադրություններ…
Իմ` ոստիկանություն կանչված լինելու լուրն արագ տարածվեց դպրոցում, ինչ-որ կերպ սպրդել էր, չնայած պետք է խիստ գաղտնի լիներ: Ու այդպես, բոլորը սկսեցին ինձ այլ աչքերով նայել: «Ոստիկանություն հենց այնպես չեն կանչում` ուրեմն մի բան կա»: Հիմա արդեն բոլորը համոզված էին, որ ես եմ ծեծել Մացումոտոյին:
Ես չգիտեմ ինչ ձևերով ու հնարքներով էր Աոկին հրամցրել ողջ պատմությունը, չեմ էլ ուզում իմանալ: Ամենայն հավանականությամբ զազրելի պատմություն էր ստացվել, քանի որ ոչ ոք հետս չէր խոսում: Կարծես բոլորը պայմանավորվել էին, որը բացառված չէր: Հարցերիս էլ չէին պատասխանում: Նույնիսկ նրանք` ում մտերիմ էի համարում: Բոլորը ինձանից խորշում էին, կարծես վարակիչ լինեի:
Եվ ոչ միայն աշակերտները: Ուսուցիչները նույնպես խուսափում էին ինձ հանդիպելուց: Միայն ներկա-բացակա անելիս կարդում էին ազգանունս ու վերջ: Ամենածանրը ֆիզկուլտուրայի ժամին էր: Ոչ ոք չէր ուզում ինձ իր թիմ վերցնել: Ուսուցիչն էլ ոչ մի կերպ չուզեց ինձ օգնել: Ես լռելյայն գնում էի դպրոց, լռելյայն դասի էի նստում, այդպես էլ վերադառնում տուն: Դա շարունակվում էր ամեն օր… Ի՞նչ ասեմ, ծանր օրեր էին, …մեկ շաբաթ, երկու, երեք… Ախորժակս փախել էր, նիհարել էի, սկսեցի չքնել: Պառկում էի` սիրտս այնպես էր խփում, մեկ մի բան էր միտքս գալիս, մեկ՝ մյուսը: Ի՞նչ քնել…Շուտով էլ չէի հասկանում քնած՞ եմ , թե՞ արթուն:
Սկսեցի բոքսի չգնալ: Ծնողներս արդեն անհանգստանում էին, սկսեցին հարցուփորձ անել` ամեն ինչ կարգի՞ն է: Բայց ես ոչինչ չասացի: Ամեն ինչ «կարգին է, ուղղակի մի քիչ հոգնել եմ»: Ասենք պատմեի, ի՞նչն էր փոխվելու: Նրանք ինձ ինչո՞վ կարող էին օգնել: Էդպես էլ չիմացան ինձ հետ պատահածը: Երկուսն էլ չափազանց զբաղված էին իրենց աշխատանքով ու որդու գործերով հետաքրքրվելու ժամանակ չունեին:
Դպրոցից տուն էի գալիս, փակվում սենյակումս ու բութ հայացքս հառում առաստաղին: Ոչ մի բանով չէի կարողանում զբաղվել, միայն նայում էի առաստաղին ու անկապ բաների մասին մտածում, իսկ ավելի հաճախ՝ թե ինչպես եմ ծեծելով սատկացնում Աոկիին: Մենակ եմ բռնացրել ու տալիս եմ, տալիս եմ, հո չե՜մ տալիս…Մտովի էնքա՜ն էի հարվածում, ու կրկնում՝ դու տականք ես… ու շարունակում խփել ամբողջ ուժով… Նա ճչում էր, արցունքների միջից ներողություն խնդրում, իսկ ես կանգ չէի առնում, քանի դեռ դեմքը ամբողջովին չեմ ջնջխել: Հետո քիչ-քիչ սկսում էի էդ տեսարանից զզվել: Սկզբում ոչ մի խղճի խայթ՝ «տեղն է քեզ» ու մի տեսակ հոգիս փառավորվում էր: Հետո այդ զգացումը սկսում էր հօդս ցնդել, նույնիսկ մի քանի անգամ սիրտս թափել եմ: Բավական էր մտովի սկսեի պատկերացնել էդ տեսարանը` ու էլ չէի կարողանում կանգ առնել: Արդեն չգիտեի ինչ անել:
Նույնիս մտածում էի կանգնել դասարանի առջև ու փորձել ապացուցել, որ ես ոչ մի նման բան չեմ արել: Եթե դուք կարծում եք, որ ես պատժի արժանի բան եմ արել` փաստեր ներկայացրեք: Եթե ապացույցներ չունեք` բավական է ինձ էդպես վերաբերվեք: Բայց ես զգում էի. ասենք ասեցի, ո՞վ է ինձ հավատալու: Ես չէի ուզում արդարանալ ամբոխի առաջ, ովքեր ձկնկուլի պես կուլ էին տվել Աոկիի հրամցրած սուտը: Հենց սկսեի արդարանալ ակնհայտ կդառնար իմ հուսահատությունը: Իսկ ես ոչ մի դեպքում չէի ուզում էդքան նվաստանալ:
Նման իրավիճակում ես ոչինչ անել չէի կարող, ոչ Աոկիին ծեծել, ոչ մեղադրել նրան, որ էլ որևէ մեկին համոզել: Մնում էր լռել ու սպասել: Եվս կես տարի: Կես տարուց դպրոցը կավարտենք ու ես այլևս ոչ մեկի չեմ տեսնի: Կես տարի…թե դիմանամ: Բայց արդեն երերում էի, նույնիսկ վստահ չէի` մի ամիս կքաշե՞մ, թե՞ չէ: Տանը ես սև ֆլոմաստերով նշում էի ամեն անցած օրն ու մտածում էի` «Վերջապես մեկ օր էլ անցավ, վերջապես…»: Երբեմն թվում էր, որ վերջ, ուժերս էլ չեն ներում: Երևի այդպես էլ լիներ, եթե մի հրաշալի առավոտ ճեպընթացում ես չհանդիպեի Աոկիին: Հիմա էդ մասին հիշելով` կարող եմ ասել, որ նյարդերս արդեն դավաճանում էին ինձ…
***
Վագոնը լեփ-լեցուն էր: Ինձնից երեք-չորս մարդ էն կողմ, ինչ-որ մեկի թիկունքից երևաց Աոկիի դեմքը: Մենք գրեթե դեմ դիմաց էինք կանգնած: Նա էլ ինձ նկատեց: Որոշ ժամանակ մենք սևեռուն նայում էինք իրար: Տեսքս երևի սարսափելի էր, անդադար ապրումներից ու անքնությունից: Սկզբում Աոկին նայում էր սառը հեգնանքով, կարծես ուզում էր հարցնել` «Հ՞ը, ո՞նց է»: Ես հո գիտեի, որ էս ամենը սկզբից մինչև վերջ ինքն էր սարքել: Ինքն էլ գիտեր, որ ես գիտեմ: Որոշ ժամանակ երկուսս էլ ատելությամբ նայում էինք իար: Ու աստիճանաբար ինձ մի տարօրինակ տրամադրություն համակեց: Նախկինում նման զգացում չէի ապրել: Անկասկած ես չարացած էի Աոկիի վրա: Երբեմն նույնիսկ էնպես էի ատում, որ քիչ էր մնում սպանեի նրան: Բայց լեցուն ճեպընթացում ես ոչ թե ատելություն ու չարություն զգացի, այլ տխրության ու խղճահարության պես մի բան: Մտածում էի. «Մի՞թե մարդիկ կարող են հպարտանալ էդպիսի արարքով, հրճվել ուզածին հասնելով»… Չէ, Աոկին երբեք չի կարող հասկանալ, թե ինչ է իրական հրճվանքն ու հպարտությունը: Նա մինչև մահ չի ճաշակի էն թրթիռը, որ համակում է մարմինդ: Ոմանք պարզապես էդ խորությունը չունեն: Չգիտեմ էլ ես ունեմ, թե ոչ, բայց հարցը էդ անհունությունը գիտակցելն է: Բայց նրանք դրանից էլ են զուրկ. դատարկ, անիմաստ կյանք: Միայն սրա-նրա ուշադրությունը գրավեն, աչքներին թոզ փչեն` ոչինչ չունենալով:
Էս ամենի մասին մտածելով ակնդետ նայում էի նրա աչքերին ու արդեն նրան խփելու ցանկություն չունեի: Նա ինձ համար այլևս գոյություն չուներ: Չէ, իսկապես ես էլ զարմացա, թե ոնց թեթևացա: Ու հասկացա, որ արդեն կկարողանամ դիմանալ այդ հինգ ամիսը: Արժանապատվությունս տեղն էր ընկել, ինձ համար պարզ դարձավ, որ այլևս Աոկիի նմաններն ինձ չեն սպառնա:
Զգացածս աչքերումս դրոշմված՝ նայում էի նրան: Մենք երկար զննեցինք իրար, ու նա հասկացավ, որ եթե հայացքը փախցնի` կպարտվի: Ոչ մեկս չէինք զիջում միչև հաջորդ կանգառը, բայց վերջին պահին Աոկին տեղի տվեց: Հազիվ նկատելի, բայց ես դա զգացի: Երբ երկար զբաղվում ես բոքսով, սկսում ես արագ որսալ հակառակորդիդ աչքերի շարժումը: Հակառակորդ, որի ոտքերն այլևս չեն գործում: Նա կարծում է, թե առաջվա պես գործում են, բայց դրանք արդեն չեն շարժվում: Ոտքերից հետո ուսերն են կանգնում ու էլ հարվածելու ուժ չկա: Էդպիսին էին Աոկիի աչքերը: Տարօրինակ է. ինքն էլ չգիտեր բանն ինչում է:
Էդպիսի երջանիկ պատահարն ինձ ոգեկոչեց: Սկսեցի գիշերները քնել, ախորժակս բացվեց, վերադարձա մարզումներիս: Ես ինձ համոզեցի, որ պարտվելու իրավունք պարզապես չունեմ, թույլ չեմ տա տրորել ինձ: Ու արդեն դիմացա հինգ ամիս, էդպես էլ ոչ մեկի հետ ոչ մի բառ չփոխանակելով: Ես մեղավոր չէի, մյուսներն էին սխալվել: Ամեն օր գլուխս բարձր դպրոց էի գնում ու վերադառնում տուն` արժանապատիվ:
Օձավան ավարտեց պատմությունն ու հոգոց հանեց: Ինձ առաջարկեց կրկին սուրճ խմել: Ես մերժեցի, դա արդեն չորրորդը կլիներ:
_ Նման ցնցում ապրած մարդն, էսպես, թե էնպես` կփոխվի,_ ասաց Օձավան: _ Կամ դեպի լավը, կամ դեպի վատը. Լավն էն էր, որ ես ավելի համբերատար դարձա: Էդ կես տարվա համեմատությամբ, հետագայում ինձ պատահած անհաջողություններին, անհաջողություն չես էլ ասի: Մտովի համեմատում էի կես տարվա իմ տառապանքների հետ ու սուսուփուս հաղթահարում դրանք: Ես ավելի նրբանկատ էի դարձել ուրիշների անհաջողությունների ու ցավի հանդեպ: Ես նույնիսկ մի քանի իսկական ընկեր ձեռք բերեցի: Սրանք, իհարկե, դրական կողմերն են, բայց կային և բացասական փոփոխություններ: Դրանից հետո ես դադարեցի հավատալ մարդկանց` իհարկե չի կարելի ասել, որ ես չեմ վստահում ողջ մարդկությանը: Ես և՛ կին և՛ երեխա ունեմ: Մենք հոգ ենք տանում իրար մասին, և դա առանց վստահության անհնար է: Բայց ես անընդհատ մտածում եմ, նույնիսկ ամենաանհոգ կյանքը, երբ հրաշալի ընտանիք ու հավատարիմ ընկերներ ունես` երբեք չես կարող վստահաբար ասել, թե ինչ կլինի վաղը, երբ փորձանքը դուռդ թակի ու ամեն ինչ գլխիվայր շուռ տա: Հանկարծ, հենց էնպես, մարդիկ կարող են դադարել հավատալ ձեր խոսքին: Նման բան կարող է պատահել բոլորովին անսպասելի: Ես անընդհատ էդ մասին եմ մտածում: Անցած անգամ դա կես տարուց ավարտվեց: Կրկին պատահի` չես կարող ասել որքան կտևի, ու ես չգիտեմ էլ էս անգամ կդիմանա՞մ, թե՞ ոչ: Միայն մտածելուց արդեն սարսռում եմ: Պատահում է գիշերը վեր եմ թռչում, երբ նման երազ եմ տեսնում: Ու հազվադեպ էլ չեմ տեսնում: Նման պահերի արթնացնում եմ կնոջս, գրկում նրան ու լալիս: Երկար ժամանակ չեմ հանգստանում, անտանելի է…
_ Ես Աոկիից չէ, որ վախենում եմ: Էդպիսի մարդիկ շատ կան երկնքի տակ, պետք է դրա հետ հաշտվել: Երբ նրանց հանդիպում եմ, աշխատում եմ հետները գործ չունենալ, պարզապես փախչում եմ: Այլ կերպ չի կարելի: Դրա համար խորամանկություն պետք չէ, միանգամից եմ ճանաչում նրանց: Բայց և Աոկիի կարողությունները չպետք է անտեսել. ամենքը չեն կարող համբերատար սպասել իրենց հակահարված տալու ժամին, հմտորեն օգտագործել հնարավորությունն ու խաղալ մարդկանց սրտերի հետ: Էդ ամենից սիրտս խառնում է, բայց ընդունում եմ, որ դա էլ է տաղանդ:
Իրականում ամենասարսափելին ամբոխն է, որը հալած յուղի տեղ է ընդունում Աոկիի նմանների հրամցրած սուտը: Ոչինչ չի առաջարկում, ոչինչ չի հասկանում, միայն ենթարկվում է իր հոտային բնազդին ու պարում ուրիշի գեղեցիկ հնչող ու հեշտ մարսելի երգի տակ: Նրանք մի նշույլ անգամ չեն էլ կասկածում, որ կարող են սխալված լինել. նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան անհիմն ու անդառնալի կարող են վնասել ուրիշին: Իրենց արարքների համար նրանց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկելու: Սարսափելին ամբոխն է: Ես երազում ամբոխ եմ տեսնում ու համատարած լռություն: Այդ մարդիկ դեմքեր չունեն, միայն լռությունն է սառը ջրի պես ողողում ու ամեն ինչ լուծում իր մեջ: Ու ինչքան էլ ճչամ` լռության մեջ լուծվելով, մեկ է ոչ ոք ինձ չի լսում:
Այս բառերն ասելով Օձավան ձեռքերը խաչեց կրծքին ու տարուբերեց գլուխը:
Ես սպասում էի շարունակության, բայց նա ավարտեց պատմությունը:
_ Եկեք գարեջուր խմենք,_ ասաց նա քիչ լռելուց հետո:
_ Եկեք, _ հավանություն տվեցի ես: Իսկապես էլ շատ էի ուզում գարեջուր խմել:

Հունվար 1991 թ.

«Ամենասարսափելին մեր կայնքում վախը չէ: Այն միշտ կա, այն հիմա էլ տարբեր կերպարանքներով հայտնվում է մեզ, երբեմն թունավորելով մեր կյանքը: Ամենասարսափելին նրան թիկունքով շրջվելն ու աչքերը փակելն է: Այդ ժամանակ մենք ակամա նրան ենք զիջում մեր ունեցած ամենանվիրականը»:

Փետրվար 1996 թ.«Յոթերորդը» մատենաշարից

«Լռություն» պատմվածքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները.

1 Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Պարոն Օձավան ասաց

Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես էդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում:

2 Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք, քո կարծիքով, ամենաիմաստալիցն են։

— Գիտե՞ք ինչն ինձ էդքան գրավեց բոքսում: Խորության ընկալումը: Կարծում եմ ինձ հենց էդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես:  Ոչինչ հենց էնպես չի տրվում: Սա էն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ:

3 Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Օձավան բարի էր նա զբաղոեւմ էր բոկսով նա շատ գրքեր էր կարդում և սիրումեր երգ լսել

4 Ո՞ր հերոսն ամենաշատը քեզ դուր եկավ։ Պատասխանդ պատճառաբանի՛ր։

Ինձ դուր եկավ Օձավան նա բարի էր, նա զբաղվումեր բոկսով սիրումեր գիրք կարդալ և երք լսել

5 Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում «Լռություն»։

2.    Պատմի՛ր նաև  քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր աշնանային քո զգազողություններով, տեսածդ աշնանային գույներով :

Աշնանային արձակուրդները համընկնեցին քեռուս նշանադրության հետ։ Ընտանիքով նախապատրաստվում էինք նշանադրության։ Տաք աշնանային գեղեցիկ օր էր։ Միջոցառումը, որտեղ պետք է անցկացվեր, գեղեցիկ տաղավար էր, շրջապատված գունագեղ աշնանային ծառերով։

Рубрика: Հանրհաշիվ

Ուսումնական Աշուն

1. Ինչպե՞ս վանդակավոր թղթի վրա գծել շրջանագիծ՝ առանց կարկինի օգնության

Երկրաչափության դասն է: Անհրաժեշտ է տետրում գծել շրջանագիծ, բայց ավաղ, կարկին չկա: Իհարկե, կարելի է դուրս գալ իրավիճակից և նկարել շրջանագիծ ձեռքով՝ օգտվելով միայն տետրի վանդակներից: Պետք է միայն հիշել հետևյալ թվերը՝ երեք-մեկ, մեկ-մեկ, մեկ-երեք: Շրջանագիծը սկսեք նկարել սկզբնակակետ համարելով տետրի հորիզոնական և ուղղահայաց գծերի հատման որևէ կետ: Հատման այդ կետը նշանակենք A տառով: Աչքաչափով տանենք կոր գիծ՝ ասելով երեք-մեկ: Սա նշանակում է, որ A կետից պետք է տեղաշարժվել դեպի B կետ, երեք վանդակ շարժվելով աջ և մեկ վանդակ՝ դեպի ներքև: Տես նկարը՝

Այնուհետև B կետից տեղաշարժվենք դեպի C կետ՝ ասելով մեկ-մեկ, սա նշանակում է, B կետից պետք է շարժվել մեկ վանդակ դեպի աջ և մեկ վանդակ՝ դեպի ներքև: Տես նկարը՝

Այժմ, շարունակենք և վերջապես C կետից տանենք կոր գիծ դեպի D կետը: ABCD կոր գիծը կլինի շրջանագծի ¼ մասը: Տես նկարը՝

D կետից գնանք դեպի E, նորից ասելով երեք-մեկ, այս անգամ շարժվելով երեք վանդակ ներքև և մեկ վանդակ՝ դեպի ձախ: Այնուհետև կասենք՝ մեկ-մեկ և մեկ-երեք: Ստացվում է, որ գծագրում ավելացան DEFG կետերը: Տես նկարը՝

Շրջանագծի ½ մասը արդեն գծել ենք: Նույն ձևով կարելի է գծել մյուս քառյակը՝ GHIJ: Տես նկարը՝

Վերջին կետերը՝ JKLA-ն կառուցելով ճիշտ նույն ձևով, կհասնենք սկզբնակետին՝ A կետին և մեր շրջանագիծը պատրաստ է, տես նկարը:

2.Ինչպե՞ս են առաջացել երկրաչափական պատկերների անվանումները:

Բոլոր երկրաչափական պատկերների, մարմինների անվանումները ի սկզբանե կոչվել են ինչ- որ առարկաների անուններով, շատ թե քիչ մոտ լինելով տվյալ մարմնի կառուցվածքին։

Բուրգ– Հունարեն բառի πυραμίδα լատիներեն ձևն է, որով հույները անվանել են եգիպտական բուրգերը։ Այս բառը գալիս է հին եգիպտական «Պուրամա» բառից, որով էլ անվանել են այդ բուրգերը։ Ժամանակակից եգիպտացիները բուրգերը կոչում են «Ախրամ», որը նույնպես գալիս է այդ հին եգիպտական բառի արմատից։

Բուրգ բառի բացատրությունն ըստ Հրաչյա Աճառյանի արմատական բառարանի՝

Բուրգ-1.Երկրաչափական մարմին, որն ունի բազմանկյունի նիստ և որի եռանկյունաձև կողերը միանում են մի կետում: 2.Քառակուսի նիստով և հետզհետե նեղանալով բարձրացող քարե մեծ կառույց: 3.Աշտարակ կամ աշտարակաձև կառույց:

Սեղան բառը ծագում է լատինական trapezium բառից, հունարեն բառի τραπέζι լատիներեն ձևն է: Հունարեն տրապեզիում բառը նշանակում է «սեղան» : Հենց այդ արմատից է գալիս մեր բառը՝ «տրապեզա», որը հունարեն նշանակում է սեղան :

Նայենք բառի բացատրությունը ըստ Հրաչյա Աճառյանի արմատական բառարանի՝

Սեղան-1.Ճաշի սեղան: 2. Հացկերույթ: 3. Զոհասեղան:

Շեղանկյուն բառը ծագում է լատիներեն «rombus» բառից, հունարեն բառի διαγώνιος լատիներեն ձևն է: Ռոմբուս բառը նշանակում է երաժշտական գործիք՝ բուբեն։ Մենք սովոր ենք, որ այդ գործիքը պետք է լինի շրջանաձև, բայց առաջ այն ունեցել է քառակուսու կամ շեղանկյան ձև, ինչի մասին են վկայում խաղաքատերի վրայի նկարները:

Կետ-Լատիներեն լեզվից punkt «պունկտ» բառն է, որը նշանակում է ներարկում: Այդ բառի արմատից է ծագում բժշկական պունկցիա՝ ներկարկում բառը:

Գիծ բառը ծագում է լատիներեն linea բառից որը նշանակում է թել:

Ուղիղ բառի բացատրությունն ըստ Հրաչյա Աճառյանի արմատական բառարանի.

Ուղիղ-առանց ծռվելու, թեքվելու մի գծով ձգված ուղղություն:

Նյութի աղբյուրը տե՛ս այստեղ:

3.Խնդիրների թարգմանություն «Քվանտ» ամսագրից:

1.Ընտրեք երեք տարբեր թվանշաններ այնպես, որ քառանիշ թվերի շարքում, այդ թվանշաններով հնարավոր լինի կազմել այնպիսի թիվ, որ բաժանվի՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10-ի:

5040

2.Դահլիճում կան ստախոսներ և ասպետներ: Ստախոսները միշտ ստում են, իսկ ասպետներ խոսում են միայն ճշմարիտ: Յուրաքանչյուրը մատնանշեց դահլիճի ներկաներից որևէ մեկին և ասաց, որ վերջինս ստախոս է: Պարզվեց, որ ներկաներից յուրաքանչյուրին ասել են այդպիսի արտահայտություն: Դահլիճում կարո՞ղ է լինել 101 մարդ:

Ոչ 100/2=50 այսինքն կա 50 ստախոս և 50 ասպետ

3. Երեք հեծանվորդներ շարժվելով միևնույն կետից, նույն ողղությամբ սկսեցին իրենց շարժումը օղակաձև ճանապարհով: Դրանցից առաջինը ամբողջ ճանապարհն անցավ 5 րոպեում, երկրորդը ՝ 7 րոպեում, երրորդը ՝ 9 րոպեում: Ամենաքիչը քանի՞ րոպե անց, բոլոր հեծանվորդները կհայտնվեն ճանապարհի միևնույն կետում, եթե բոլորը շարժվում են հաստատուն արագությամբ:

Պատասխան 9 րոպե

Рубрика: Անգլերեն

Animals are our friend

cartoon-animals-i79087

The project for 7th graders

Animals are our best friends but unfortunately most of the time they are ignored, mistreated, or even tortured by people. With this project we aim to help our students gain animal love early on, show their responsibility towards their “pet friends” and take care of them. Cooperating with children from other countries will motivate them to learn foreign languages and improve their European identity.

We plan to achieve these goals through the activities we carry out during the project. Students will also be encouraged to help animals throughout the project. Our main goal is to improve their sense of responsibility towards animals. They will take care of the animals in their environment whenever they can. All the partners are equally responsible for carrying out the activities with their students and uploading the materials on Twinspace

Կենդանիները մեր լավագույն ընկերներն են, բայց, ցավոք սրտի, շատ ժամանակ նրանց անտեսում են, վատ են վերաբերվում կամ նույնիսկ խոշտանգում մարդկանց կողմից: Այս նախագծով մենք նպատակ ունենք օգնել մեր ուսանողներին վաղաժամ ձեռք բերել կենդանիների սեր, ցույց տալ իրենց պատասխանատվությունը իրենց «ընտանի կենդանիների ընկերների» հանդեպ և հոգ տանել նրանց մասին: Այլ երկրների երեխաների հետ համագործակցությունը կխրախուսի նրանց սովորել օտար լեզուներ և բարելավել իրենց եվրոպական ինքնությունը:

Մենք նախատեսում ենք այդ նպատակներին հասնել ծրագրի ընթացքում իրականացվող գործողությունների միջոցով: Ուսանողները նաև կխրախուսվեն օգնել կենդանիներին ծրագրի ողջ ընթացքում: Մեր հիմնական նպատակն է բարելավել կենդանիների նկատմամբ նրանց պատասխանատվության զգացումը։ Նրանք կխնամեն իրենց միջավայրի կենդանիներին, երբ կարողանան: Բոլոր գործընկերները հավասարապես պատասխանատու են իրենց ուսանողների հետ գործունեությունը իրականացնելու և նյութերը Twinspace-ում վերբեռնելու համար:
Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 18.

Թեմա՝  Բազմանդամներ

Սահմանում: Միանդամների գումարն անվանում են բազմանդամ:

Այն միանդամները, որոնցից բաղկացած է բազմանդամը, կոչվում են բազմանդամի անդամներ:
Օրինակ՝ 4x2 — 5xy + 3x – 1 բազմանդամի անդամներն են 4x2; — 5xy;  3x և 1 միանդամները:

Եթե բազմանդամը բաղկացած է երկու անդամից, ապա այդ բազմանդամն անվանում են երկանդամ, եթե երեք անդամից՝ եռանդամ: Միանդամը համարում են մեկ անդամից բաղկացած բազմանդամ:

5a2b + 2 + 4ab2 — 3a2b – 7 բազմանդամի մեջ 5a2b և — 3a2b անդամները նման գումարելիներ են, քանի որ նրանք ունեն միևնույն տառային մասեր: Նման գումարելիներ են նաև 2-ը և -7-ը, որոնք չունեն տառային մասեր: Բազմանդամի մեջ նման միանդամները անվանում են բազմանդամի նման անդամներ, իսկ բազմանդամի մեջ նման անդամների միացումը՝ բազմանդամի նման անդամների միացում:

Օրինակ՝
5a2b + 2 + 4ab2 — 3a2b – 7 բազմանդամի մեջ կատարենք նման անդամների միացում:

5a2b + 2 + 4ab2 — 3a2b – 7= (5a2b – 3a2b) + 4ab2 + (2 — 7) =

= 2a2b + 4ab2 — 5:

2a2b + 4ab2 — 5 բազմանդամի յուրաքանչյուր անդամ կատարյալ տեսքի միանդամ է, և այդ բազմանդամի մեջ չկան նման անդամներ: Այդպիսի բազմանդամներն անվանում են կատարյալ տեսքի բազմանդամներ:

Ցանկացած բազմանդամ կարելի է բերել կատարյալ տեսքի: Դրա համար անհրաժեշտ է նրա յուրաքանչյուր անդամ դարձնել կատարյալ տեսքի և կատարել նման անդամների միացում:


8xy + 6x2y3 — 9 կատարյալ տեսքի բազմանդամի անդամներն են երկրորդ, հինգերորդ և զրոյական աստիճանի միանդամներ: Այդ աստիճաններից ամենամեծն անվանում են բազմանդամի աստիճան:
Օրինակ՝ 8xy + 6x2y3 — 9 բազմանդամը հինգերորդ աստիճանի բազմանդամ է:

Կատարյալ տեսքի բազմանդամի աստիճան են անվանում նրա բաղադրիչ միանդամներից ամենամեծի աստիճանը:

Առաջաջադրանքներ:

1.Ի՞նչ է բազմանդամը, բերեք մի քանի օրինակներ:

Այն միանդամները որոնցով կազմված է բազմամդամը, կոչվում են բազմանդամի անդամներ։ Իսկ միանդամների գումարն անվանում են բազմանդամ։

Միանդամների գումարն անվանում են բազմանդամ:

ա) 2y2+x2y  արտահայտությունը բազմանդամ է:

բ)3x2y+(−7yx)=3x2y−7yx  արտահայտությունը ևս բազմանդամ է:

2. Ի՞նչ ենք հասկանաում  կատարյալ տեսքի բազմանդամ ասելով:

3.Ի՞նչ ենք հասկանաում  բազմանդամ աստիճան ասելով:

4.Գրեք բազմանդամի օրինակներ /հինգ հատ/, այնուհետև բերեք կատարյալ տեսքի:

1) 44x2y+78az+124x2y=168x2y+78az
2) 22a2+16a2+46x2y=38a2+46x2y
3) 6xy+3xy+8a=9xy+8a
4) 16x4-4xz+9z3-5y4-6xz+7z3=(16x4-5y4)-(4xz-6xz)+(9z3+7z3)=11y4-2xz+16z3
5)7x4+6yx-3x4+4yx=(7x4-3x4)+(6yx+4yx)=4x4+10yx

5. Գրեք բազմանդամի երկու օրինակ, այնուհետև նշեք բազմանդամի անդամները:
16a2y+7y2z-18a2y+22y2z բազմանդամի անդամներն են՝ 16a2y, 18a2y, 7y2z, 22y2z
46x3y – 79a3y + 39x3y – 40a3y բազմանդամի անդաամներն են՝ 46x3y, 39x3y, 79a3y, 40a3y

6.Գրեք բազմանդամի օրինակներ, նշեք բազմանդամի աստիճանը:

7.Գրեք հինգ հատ այնպիսի բազմանդամների օրինակներ,  որոնք ներառում են նման միանդամներ, այնուհետև կատարեք նման անդամների միացում:
10a+5b-7a+8b=(10a-7a)+(5b+8b)=3a+13b

5a+6b-7a+12b=(5a-7a)+(6b+12b)=-2a+18b

16a+2b-7a+9b=(16a-7a)+(2b+9b)=9a+11b

14a+14b-14a+14b=(14a-14a)+(14b+14b)=28b

11a+12b-13a+14b=(11a-13a)+(12b+14b)=-2a+26b

12a+7b-4a+6b=(12a-4a)+(7b+6b)=8a+13b

Լրածուչի աշխատանք

Աշխատանք դասագրքից՝ համար 70, 71
(քանի որ mskh.am-ը դեռ անհասանելի է, կարող եք գրքի էլ.տարբերակը ներբեռնել այս էջից ):

Рубрика: Ռուսերեն

Одри Хепберн 

Урок 1

Одри Хепберн «Научитесь делать кого-то счастливым, отдавая»

Однажды, когда я была подростком, мы с отцом стояли в очереди, чтобы купить билеты в цирк. Между нами и билетной кассой была только одна семья. Эта семья произвела на меня большое впечатление.

Было восемь детей, всем, вероятно, младше 12 лет. По тому, как они были одеты, можно было сказать, что у них не было много денег, но их одежда была опрятной и чистой.

Дети вели себя хорошо, все стояли в очереди по два на два позади родителей, держась за руки. Они возбужденно болтали о клоунах, животных и обо всем, что им предстояло увидеть той ночью. По их волнению можно было понять, что они никогда раньше не были в цирке. Это было бы изюминкой их жизни.

Отец и мать гордо стояли во главе стаи. Мать держала мужа за руку, глядя на него, как бы говоря: «Ты мой рыцарь в сияющих доспехах». Он улыбался и наслаждался счастьем своей семьи.

Продавщица по билетам спросила мужчину, сколько билетов он хочет? Он с гордостью ответил: «Я хотел бы купить восемь билетов для детей и два билета для взрослых». Продавщица по билетам сообщила цену.

Жена мужчины выпустила его руку, ее голова опустилась, губы мужчины задрожали. Затем он наклонился немного ближе и спросил: «Сколько Вы сказали?» Продавщица билетов снова назвала цену.

У человека не хватило денег. Как он должен был повернуться и сказать своим восьми детям, что у него недостаточно денег, чтобы водить их в цирк?

Увидев, что происходит, мой отец полез в карман, вытащил 20-долларовую купюру и бросил ее на землю. (Мы не были богаты ни в каком смысле этого слова!) Мой отец наклонился, взял 20-долларовую купюру, похлопал человека по плечу и сказал: «Простите, сэр, это выпало из вашего кармана».

Мужчина понял, что происходит. Он не просил подачки, но определенно ценил помощь в отчаянной, душераздирающей и неловкой ситуации.

Он посмотрел прямо в глаза моему отцу, взял его обеими руками за руку, крепко сжал 20-долларовую купюру и, дрожа губами и слезы текли по его щеке, ответил; «Спасибо, спасибо, сэр. Это действительно много значит для меня и моей семьи».

Мы с отцом вернулись к машине и поехали домой. На 20 долларов, которые дал мой отец, мы собирались купить себе билеты.

Хотя в ту ночь нам не удалось увидеть цирк, мы оба почувствовали внутри себя радость, которая была намного больше, чем когда-либо мог дать цирк.

В тот день я узнала ценность «Давать».

Дающий больше Принимающего. Если вы хотите быть большим, большим, чем жизнь, научитесь Давать. Любовь не имеет ничего общего с тем, что вы ожидаете получить – только с тем, что вы ожидаете дать,– а это все.

Невозможно переоценить важность даяния и благословения других, потому что в даянии всегда есть радость. Научитесь делать кого-то счастливым, отдавая.

Одри Хепберн

Рубрика: Քիմյա

Մաքուր նյութեր և խառնուրդներ։ Նյութերի մաքրումը

Սովորել ` էջ 27-31

Բնության մեջ նյութերը հիմնականում  հանդես են գալիս  խառնուրդների ձևով: Խառնուրդները, ինչպես և մաքուր նյութերը կարող են լինել պինդ, հեղուկ և գազային վիճակներում:

Օրինակ, կաթը մի քանի նյութի հեղուկ խառնուրդ է, օդը՝ տարբեր գազերի, իսկ մետաղների համաձուլվածքները՝ պինդ:

Խառնուրդները լինում են երկու տեսակի՝ համասեռ և անհամասեռ:

  Համասեռ խառնուրդների բաղադրիչներն անզեն աչքով կամ նույնիսկ խոշորացույցով չեն երևում:

200px-Petroleum.JPG
img4.jpg

  Նավթ                    Տարբեր նյութերի լուծույթներ

Անհամասեռ խառնուրդների բաղադրիչները կարող ենք տեսնել անզեն աչքով:

images (4).jpg
DSC00511.JPG

    Սուրճ և կաթ                                   Ծծումբ և երկաթ            

 Մաքուր նյութերից խառնուրդներ պատրաստելն առանձնապես դժվար չէ, ավելի դժվար է հակառակ գործողությունը: Գոյություն ունեն խառնուրդներից նյութերի բաժանման տարբեր եղանակներ:  Այս կամ այն նյութերի մաքրման եղանակի ընտրությունը  կախված է, խառնուրդի բնույթից՝ խառնուրդը  առաջացրած նյութերի հատկություններից:

Անհամասեռ խառնուրդների մաքրման հիմնական  եղանակներն են՝

• նստեցում և պարզվածքազատում
• ֆիլտրում
• մագնիսի ներգործություն

nUntitled.png
nimages (1).jpg
images (9).jpg

Համասեռ խառնուրդների մաքրման հիմնական եղանակներն են՝

• շոգիացում և բյուրեղացում
• թորում։

Рубрика: Պատմություն

Առաջադրանք, հոկտեմբերի 17-23-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք 1

1 Բյուզանդիայի ոսկեդարը/Համաշխարհային պատմություն, 7-րդ դասաան, էջ 15-18պատմել/

2 Կայսերական իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում/գրավոր/

Կայսեր իշխանությունը ժառանգական չէր: Նրան ընտրում էին Ծերակույտը և զորքը: Կայսրը կարող էր լինել ցանկացած ազգության և հասարակական խմբի ներկայացուցիչ: Նա ուներ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանություն: Կայսեր իշխանությունը սրբացված էր: Կայսրին էր պատկանում օրենսդիր, դատական և ռազմական բարձրագույն իշխանությունը: Երկրի կառավարման գործում մեծ դեր էին խաղում Ծերակույտը և կայսեր կից սրբազան խորհուրդը: Հուստինիանոսն աշխատում էր կայսրությունը կառավարել միասնական օրենքներով: Նա հրամայեց հավաքել և կարգավորել հռոմեական կայսրերի հրապարակած օրենքները: Այդպես 534 թ. կազմվեց «Քաղաքացիական իրավունքի հավաքածուն »:

3 Ներկայացրու Հուստինիանոս Առաջին կայսեր պատմական կերպարը՝ օգտվելով համացանցից/գրավոր/

Հուստինիանոսը ծնվել էր Մակեդոնիայում՝ չքավոր գյուղացու ընտանիքում:Հուստինիանոս I-ը Բյուզանդիայի կայսրն էր 527–565 թթ-ին,
նշանավոր քաղաքագետ և օրենսդիր: Հուստինիանոսը գահը ժառանգել է հորեղբոր՝ Հուստինոս I-ի (518–527 թթ.) մահից հետո: Ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը: Նրա օրոք բյուզանդական զորքերը՝ զորավարներ Բելիսարիոսի, Նարսեսիև ուրիշների հրամանատարությամբ, վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Պարսկաստանի դեմ, կասեցրել սլավոնների հարձակումները: Կայսրը սկսել է քաղաքացիական, ռազմական և եկեղեցական ծավալուն շինարարություն, ձեռնարկել է Սբ Սոֆիայի տաճարի կառուցումը Կոստանդնուպոլսում: Հուստինիանոս I-ի հրամանով 528– 534 թթ-ին կազմվել է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» («Հուստինիանոսի օրենսգիրքը»), որն ընդգրկել է մ. թ. II դարից մինչև իր ժամանակաշրջանը հրապարակված կայսերական կարգադրությունների 4652 հատված: Օրենսգրքի IV մասը ներառում է Հուստինիանոս I-ի սահմանած օրենքները, որոնք չէին ընդգրկվել հռոմեական կայսրերի օրենքների ժողովածուի մեջ:Կենտրոնացված պետություն ստեղծելու համար կայսրը կատարել է մի շարք վարչական բարենորոգումներ:Հուստինիանոս I-ը ռազմական, վարչական և տնտեսական վերափոխումներ է արել նաև Հայաստանի բյուզանդական մասում՝ նպատակ ունենալով Արևմտյան Հայաստանը զրկել ներքին ինքնուրույնությունից և դարձնել կայսրության սովորական մասերից մեկը:

4 Ինչի մասին է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» -ն(«Հուստինիանոսի օրենսգիրքը»)

Հուստինիանոս I-ի հրամանով 528– 534 թթ-ին կազմվել է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» («Հուստինիանոսի օրենսգիրքը»), որն ընդգրկել է մ. թ. II դարից մինչև իր ժամանակաշրջանը հրապարակված կայսերական կարգադրությունների 4652 հատված: Օրենսգրքի IV մասը ներառում է Հուստինիանոս I-ի սահմանած օրենքները, որոնք չէին ընդգրկվել հռոմեական կայսրերի օրենքների ժողովածուի մեջ:

5 Ներկայացրու Սուրբ Սոֆիայի տաճարը, ճարտարապետ Տրդատին /օգտվելով համացանցից, գրավոր/,

Սուրբ Սոֆիայի տաճար, Այա Սոֆիա բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս՝ թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537 թթ. Հուստինիանոս Ա կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացու կողմից։ Հայոց պատմիչներից Ստեփանոս Ասողիկը հայտնում է, որ հմուտ հույն ճարտարապետները շատ էին հոգում վերականգնման համար, բայց այդպես էլ հստակ լուծումներ չէին կարողանում առաջարկել, և հրավեր է ուղարկվում այդ ժամանակաշրջանում մեծ համբավ վայելող Տրդատ ճարտարապետին, խնդրելով վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը: Տրդատը մեկնում է Բյուզանդիայի մայրաքաղաք և ուսումնասիրում տաճարի վիճակը: Կառուցման աշխատանքները կարգավորելու համար նա նախապես պատրաստում է եկեղեցու մոդելը, որի վրա նախ լուծում է ճարտարապետական խնդիրները: Այնուհետև Տրդատը բարձր փայտամածներ է կանգնեցրել մինչև գմբեթը՝ այդ լուծումներն արդեն տաճարի վրա կիրառելու համար: Տեղեկություններ են պահպանվել, որ այդ փայտամածների համար արքունի գանձարանը ծախսել է 1000 ոսկի լիվեր

Թարգմանություն/ թարգմանել մեկ հատված/-Բյուզանդական կայսրություն

Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 16, 17.

Հարցերի քննարկում։
Թեմա՝ Միանդամների միացում

Աշխատանք
Նորայր Սարգսյանի գրքից
Էջ 3.  համար 1(1-6)

1)5a + 2a=7a

2)6b-4b=2b
3) 2a+7a-5a=4a

4)3y~y~4y+8y= 6y

5)4a-5b-2a-3b=2a-8b
6)7a2-6a-5a2+3a=2a2-3a
Էջ 4. համար 3(1-6)

1 ) 2a+5b, եթե a = 4, b = -3, 2*4+5(-3)=-7

2) 4m — 3n + 10, եթե m = — 5, n = -8, 4*(-5)-3*(-8)+10=-20-(-24)+10=14

3) 5x + 2 y — 3 z + 7 եթե x = 6, y = -17, z = -3, 5*6+2*(-17)-3*(-3)+7=30-34+9+7=20

4) 2ab — 3bc — 4ac , եթե a = 4, b = -2, c = 3, 2*4*(-2)-3*(-2)*3-4*4*3=-16-(-18)-48=2-48=-46

5) 3 x -4 y + xy — 46′ եթե x =-2, y = -6, 3*(-2)-4*(-6)+(-2)*(-6)-46=-6+24+12-46=-16

6) 2ab -7 (a — 2b) եթե a = 6, b =2, 2*6*2-7*(6-2*2)=24-14=10


էջ 5. համար 4(1-6)

1)a3*a5=a8

.2 ) b2*b2=b4

3)(-m2)*m4=-m6

4) ( — x 2) ( — x 6)=x8

5) y5*(-y6)=-y11

6) c2 *c5 *c4=c11
էջ 6. համար 7(1-6)

  1. (a3) 2 = a6
  2. (x2) 4 = x8
  3. (-y4) 3 = -y12
  4. (-x5) 4 =-x20
  5. (-c8) 5 =-c40
  6. (x3) 7 = x21

    Lրացուցիչ աշխատանք: Խնդիրներ մաթ. օլիմպիադայից
Рубрика: Քիմյա

Մարմին և Նյութ։ Քիմիական նյութերի Տարածվածությունը Բնության մեջ

Սովորել ` դաս.1.2 էջ `8-11

Մարմին և նյութ

Մեզ շրջապատում են բազմատեսակ առարկաներ, որոնցից յուրաքանչուրն ունի իր անվանումը: Օրինակ` բաժակ, սեղան, համակարգիչ և այլն:

Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:  

Մարմինները լինում են կենդանի ու անկենդան: Կենդանի մարմինները միասին կազմում են կենդանի բնությունը, իսկ անկենդան մարմինները՝ անկենդան բնությունը:

nimages (1).jpg
nnimages (8).jpg
nimages (5).jpg
nimages (2).jpg

  Կենդանի մարմիններ

nimages (7).jpg
nimages (10).jpg

                քարերը՝ անկենդան                    մեքենան՝ անկենդան

 Անկենդան մարմիններ 

Նկարագրենք երկու ֆիզիկական մարմին,

Օրինակ

Ապակյա  բաժակը և երկաթյա մեխը:

nimages.jpg
nnimages (11).jpg

Բաժակը թափանցիկ է, հեշտ կոտրվում է, օգտագործում ենք տարբեր հեղուկներ ըմպելու համար, իսկ մեխը շատ ամուր է, խոնավ օդում ժանգոտվում է, օգտագործում ենք տարբեր իրեր կամ իրերի մասեր իրար միացնելու համար: 

Ինչպես տեսնում ենք, շատ կարևոր է,  թե ինչ նյութից է պատրաստված առարկան:

Բոլոր առարկաները (ֆիզիկական մարմինները) կազմված են նյութերից:

Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր առարկաներ: 

Օրինակ՝ ապակուց կարելի է պատրաստել ծաղկաման, քիմիական բաժակ, փորձանոթ:

nimages (3).jpg
ndownload.jpg
nimages (16).jpg

Տարբեր նյութերից կարելի է պատրաստել միատեսակ առարկաներ:

Օրինակ՝ փորձանոթների կանգնակ կարելի է պատրաստել փայտից, պլաստմասսայից կամ երկաթից:

n4078475-1-big.jpg
ncpec36.jpg
n18693153_w640_h640_shtativy_dlya_probirok.jpg

Նյութերը  բաժանվում են երկու խմբի՝ օրգանական և անօրգանական:     

n1fe4862eb8.jpg
nimages (18).jpg

Օրգանական նյութեր       

nimages (9).jpg
nimages (13).jpg

Անօրգանական նյութեր