Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 10

Միանդամների արտադրյալ  ասելով հասկանում ենք այն միանդամը, որի արտադրիչները տվյալ միանդամների բոլոր արտադրիչներն են։

Օրինակ՝ a3 և bca միանդամների արտադրյալը կլինի

a3* bca =3aabc

արտադրյալը գրելիս շատ հաճախ  միանդամը ունենում է մի քանի հատ նույն արտադրիչը, ինչպես  վերը նշված օրինակում՝ 3aabc, կարճ կարող ենք գրել այսպես՝

3a2bc,  որտեղ վերևում նշված փոքր երկուսը ցույց է տալիս, որ այդ գրելաձևում առկա է երկու հատ արտադրիչ a տառ: Երկուսը   կոչվում է աստիճանացույց, իսկ a-ն՝ հիմք։

Բերենք այլ օրինակներ՝

a  a = a2

a  a  a = a3

a  a  a  a = a4

այսպես կարող ենք շարունակել:

. . . . . . . . . .

և համապատասխանաբար ասում են, որ

a-ն a-ով բազմապատկած հավասար է a-ի երկրորդ աստիճանի կամ ավելի հաճախ ասում ենք a-ի քառակուսի, եթե վերջինս բազմապատկենք էլի a-ով, արդեն կստանանք   a-ի երրորդ աստիճանի կամ ավելի հաճախ ասում ենք a-ի խորանարդ։ a-ի հավասար չորս արտադրիչների արտադրյալը հավասար է a-ի չորրորդ աստիճանի և այլն։

Միանդամում, եթե a-ն միակ արտադրիչն է, գրում ենք այսպես՝ a1 = a

և ասում ենք, որ a-ի առաջին աստիճանը հավասար է a-ի, այսինքն մեկ աստիճանը չի գրվում:

Այժմ փորձենք բազմապատկել հետևյալ միանդամները և գրել հակիրճ տեսքով՝

aaa* aa=a3 * a2 =aaaaa=a5

bbbb*bbbbb=b4 * b5 =bbbbbbbbb=b9
Աշխատանք դասագրքից, համար՝ 41, 42, 43, 44 (էջ 18)

41.

ա) 6ab=-6ab
բ) (-3)bc=3bc
գ) 8kcp=-8kpc
դ) p=-p
ե) -k=k
զ) 0=0
է) 2,5=-2,5
ը) -18abx=18abx

42 .

ա)bbbb= b4;
բ) aaaaa=a5;
գ) ccccccc=c7;
դ) kkkkkkkkk=k9:

43.

ա) aba=a2b
բ) kpppkp=k2p4
գ) 3abab=3a2b2
դ) 7xxyyyyx=7x3y4
ե) ababa=a3b2
զ)3a2a3a=18a3
է) a3a4=a7
ը) a2a3a5=a10

44.

ա) a2a3=a5
բ) b4b=b5
գ) k5k3=k8
դ) x3x12=x15
ե) a3ba2=a5b
զ) k4n5k3n2=k7n7
է) 2x3yx2y5=2x5y6
ը) 3a10b2a10b2=3a20b4