Рубрика: Պատմություն

Երկու առաքյալները Հայաստանում

Առաջին դարում հայոց իշխանները, թագավորները հեթանոսներ էին և թշնամաբար էին տրամադրված քրիստոնեության նկատմամբ, քանի որ այն սպառնում էր իրենց համար սովորական դարձած կենցաղին և կարգերին։ Չնայած այդ հանգամանքին՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ըստ հետագա շրջանի հայ պատմագիրների, առաջին դարում սկսում են քրիստոնեություն տարածել Հայաստանում։ Առաքյալների շնորհիվ
քրիստոնեությունը սկսում է տարածվել Հայաստանի տարբեր հատվածներում։ Նրանք բազում մարդկանց են մկրտում՝ թե՛ ռամիկների, շինականների, արհեստավորների ու առևտրականների, թե՛ իշխանական ընտանիքների ներկայացուցիչների։ Վերջիններիս շնորհիվ քրիստոնեությունն ավելի է տարածվում Հայաստանում:
Չնայած դրան, երկրի կենտրոնական իշխանությունը դեռ հեթանոսական հավատալիքների կրող էր։Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, փաստորեն, առաջին դարում հիմնադրում են հայոց եկեղեցին, ինչի շնորհիվ էլ այն կոչվում է առաքելական։
Թադեոսն ու Բարդուղիմեոսը նահատակվել են Հայաստանում, նրանց նահատակության վայրերում կառուցվել
են եկեղեցիներ։ 

Ըստ ավանդության, երբ Թադեոս առաքյալը գալիս է հայոց Եդեսիա քաղաքը, նրան ուղեկցում են Աբգար V-ի մոտ։ Տեսնելով Թադեոսին՝ Աբգարն ուրախանում է, քանի
որ հասկանում է, որ նա Քրիստոսի խոստացած բժիշկն է, որ եկել է իրեն բժշկելու։ Թադեոսի քարոզի ժամանակ Աբգարը հավատքով է լցվում և հրաշքով բժշկվում
իր հիվանդությունից։ Աբգար թագավորը շատ թանկարժեք նվերներ է ընծայում Թադեոսին, սակայն նա մերժում է և փոխարենը խնդրում Աբգարին թույլ տալ իրեն
քրիստոնեություն քարոզել Եդեսիայում։ Քրիստոնեությունը հաստատվում է Եդեսիայում. իշխաններ ու իշխանուհիներ, հասարակ մարդիկ խմբերով քրիստոնյա են դառնում,
եկեղեցիներ են կառուցվում, և ավետարանը զորանում է Եդեսիայի մեջ։
Մաղաքիա Օրմանյան, Ազգապատու

Առաջադրանք1

1.Հիմնավորիր, որ Թադեոս առաքյալի նպատակը միայն Աբգար թագավորին բուժելը չէ, ինչ այլ նպատակ էր հետապնդում Թադեոս առաքյալը:

Թադեոս Առաքյալի նպատակը տարածել Քրիստոնեությունը

2.Մեկնաբանիր Թադեոս առաքյալի նկարը, ինչ է պատկերված նրա ձախ ձեռքում: Ձախ ձերքում պատկերոած էր Խաչ

Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 7.

Բանավոր հարցում, հարցերի քննարկում:
Կիսատ թողած աշխատանքը լրացնել տանը:

Նոր թեմա՝  Միանդամի հասկացությունը:

 Կարդալ, փորձել հասկանալ:

Պարզագույն հանրահաշվական արտահայտությունները  միանդամներն են։

Միանդամ անվանում են թվերի և տառերի արտադրյալ հանդիսացող հանրահաշվական արտահայտությունը։
Այդ տառերը և թվերը անվանում են տվյալ միանդամի արտադրիչներ։
Օրինակ՝ 3abc-ն միանդամ է, նրա արտադրիչներն են 3 թիվը և a, b, c տառերը։

Նկատեցիք, որ այդ միանդամի գրառման մեջ բաց են թողնված բազմապատկման նշանները, մենք այսուհետ կաշխատենք այդ նշանը չդնել, բայց կհասկանանք, որ դրանց միջև դրված են բազմապատկման նշանները:

Ահա միանդամների այլ օրինակներ.

1, a, b, 5, 9, a/3, 0, abcd, 5ef,-23ab:

Թիվը կամ մեկ տառը նույնպես անվանում են միանդամ,  իսկ 0-ն, կոչվում է զրոյական միանդամ:

Նշենք միանդամների որոշ հատկություներ: