Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 5

Թեմա՝ Թվային արտահայտություններ

Շատ խնդիրներ լուծելիս հարկ է լինում տրված թվերի հետ կատարել թվաբանական գործողություններ՝ գումարում, հանում, բազմապատկում և բաժանում։ Սակայն հաճախ, մինչ այդ գործողությունները մինչև վերջ հասցնելը, անհրաժեշտ է նախապես նշել դրանց կատարման հերթականությունը։ Դա բերում է նրան, որ խնդրի տվյալներից ելնելով և օգտագործելով թվեր, գործողություններ և փակագծեր՝ կազմվում է թվային արտահայտություն։
Թվեր և գործողությունների նշաններ պարունակող
«իմաստալից» արտահայտությունը կոչվում է թվային արտահայտություն:

      Օրինակ`

Մի հացն արժե 100 դրամ, իսկ շոկոլադի մեկ սալիկը՝ 250 դրամ:

Երեք հացը և շոկոլադի երկու սալիկները միասին կարժենան`

3⋅100+2⋅250 դրամ

3⋅100+2⋅250  արտահայտությունը  թվային է:  Կատարելով թվային արտահայտության գործողությունները, գտնում ենք նրա արժեքը: 

3⋅100+2⋅250=300+500=800 

Ստանում ենք  800-ը, որը կլինի արտահայտության արժեքը:

  Այս արտահայտությունը թվային չէ . 

 9+2:4-100×4+)

Ճիշտ է կան թվեր, գործողության նշաններ, բայց իմաստալից չէ, քանի որ փակագիծը փակվում է, բայց չի բացվում և առկա է մեկ ավելորդ գործողության նշան:

Տառային արտահայտություններ:

Փոխենք նախորդ  օրինակներից մեկի պայմանները:

Օրինակ՝

Դիցուք մեկ հացն արժե  a դրամ, իսկ շոկոլադի սալիկը՝  b դրամ:

Երեք հացը և շոկոլադի երկու սալիկները միասին կարժենան 3⋅a+2⋅b դրամ:

Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, կոչվում է տառային արտահայտություն:

Առաջադրանքներ:

1.Ի՞նչ է թվային արտահայտությունը, բերեք  մի քանի թվային արտահայտության օրինակներ, հաշվեք նրանց արժեքները: Թվային է այն իմաստալից արտահայտությունը, որը պարունակում է թվեր և գործողության նշաններ։

4×100+600:60=400+10=410

12×7+850=84+850=934

2.Կազմեք  թվային արտահայտություններ, որոնց  արժեքները համապատասխանաբար  հավասար են՝ 
100;  0,2;   -4;     5:

10×6+40=100, 0,1+0,1=0,2, 20-24=-4, 100:4-5=5

3.Գրեք թվային արտահայտության արժեքը՝

ա) -2x(+3)=-6

բ)12×2=24

գ)0,5:4=0,125

դ)5×3=15

ե)(2+3)x(-2,1)=-10,5

զ)-5x(+4)=-20

է)7x2x2=28

ը)(4×2)x(6×2)=96

թ) -4+5×2+20=26

4. Ինչ է տառային արտահայտությունը, բերեք մի քանի օրինակ:

Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, կոչվում է տառային արտահայտություն:

a+3=7, ax8+bx9

5.Տրված թվային արտահայտությունում 5 թիվը փոխարինեք  a տառով: Գրեք ստացված տառային արտահայտությունը:

ա)7×5-1=34
7xa-1=34
բ)2×5-5:3=8.3
2xa-a:3=8.3
գ) 15:5-5=-2
15:a-a=-2
դ)1x2x3x4x5=120
1x2x3x4xa=120

Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 5.

Կիսատ թողած աշխատանքը լրացնել տանը:

Թեստի քննարկում, արդյունքները հրապարակել
այստեղ:

Թեմա՝ Թվային արտահայտություններ

Շատ խնդիրներ լուծելիս հարկ է լինում տրված թվերի հետ կատարել թվաբանական գործողություններ՝ գումարում, հանում, բազմապատկում և բաժանում։ Սակայն հաճախ, մինչ այդ գործողությունները մինչև վերջ հասցնելը, անհրաժեշտ է նախապես նշել դրանց կատարման հերթականությունը։ Դա բերում է նրան, որ խնդրի տվյալներից ելնելով և օգտագործելով թվեր, գործողություններ և փակագծեր՝ կազմվում է թվային արտահայտություն։
Թվեր և գործողությունների նշաններ պարունակող
«իմաստալից» արտահայտությունը կոչվում է թվային արտահայտություն:

      Օրինակ`

Մի հացն արժե 100 դրամ, իսկ շոկոլադի մեկ սալիկը՝ 250 դրամ:

Երեք հացը և շոկոլադի երկու սալիկները միասին կարժենան`

3⋅100+2⋅250 դրամ

3⋅100+2⋅250  արտահայտությունը  թվային է:  Կատարելով թվային արտահայտության գործողությունները, գտնում ենք նրա արժեքը: 

3⋅100+2⋅250=300+500=800 

Ստանում ենք  800-ը, որը կլինի արտահայտության արժեքը:

  Այս արտահայտությունը թվային չէ . 

 9+2:4-100×4+)

Ճիշտ է կան թվեր, գործողության նշաններ, բայց իմաստալից չէ, քանի որ փակագիծը փակվում է, բայց չի բացվում և առկա է մեկ ավելորդ գործողության նշան:

Տառային արտահայտություններ:

Փոխենք նախորդ  օրինակներից մեկի պայմանները:

Օրինակ՝

Դիցուք մեկ հացն արժե  a դրամ, իսկ շոկոլադի սալիկը՝  b դրամ:

Երեք հացը և շոկոլադի երկու սալիկները միասին կարժենան 3⋅a+2⋅b դրամ:

Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, կոչվում է տառային արտահայտություն:

Առաջադրանքներ:

1.Ի՞նչ է թվային արտահայտությունը, բերեք  մի քանի թվային արտահայտության օրինակներ, հաշվեք նրանց արժեքները:

2.Կազմեք  թվային արտահայտություններ, որոնց  արժեքները համապատասխանաբար  հավասար են՝ 
100;  0,2;   -4;     5:

3.Գրեք թվային արտահայտության արժեքը՝

ա) -2x(+3)

բ)12×2

գ)0,48:4

դ)5×(-13)

ե)(2+3)x(-2,1)

զ)-5x(+4)

է)7x2x2

ը)(4×2)x(6×2)

թ) -4+5×2+20

4. Ինչ է տառային արտահայտությունը, բերեք մի քանի օրինակ:

5.Տրված թվային արտահայտությունում 5 թիվը փոխարինեք  a տառով: Գրեք ստացված տառային արտահայտությունը:

ա)7×5-1

բ)2×5-5:3
գ) 15:5-5
դ)1x2x3x4x5

Խնդիր:
Տեղաշարժելով լուցկու մեկ հատիկ՝ ստացիր ճիշտ հավասարություն:

Подпись отсутствует