Рубрика: Երկրաչափություն

Պարապմունք 6.

(կետ, ուղիղ, ճառագայթ, հատված) Ամփոփում
Թեմա՝ Երկրաչափական սկզբնական տեղեկություններ

1. Քանի՞ ուղիղ կարելի է տանել երկու կետով,ցույց տուր գծագիրը:

1


 

2. Քանի՞ ընդհանուր կետ կարող են ունենալ

երկու ուղիղները: Ցույց տուր գծագիրը:

3. Նկարագրեք, թե ինչ է հատվածը:  Ցույց տուր գծագիրը:


4. Բացատրեք, թե ինչ է ճառագայթը: Ինչպե՞ս

են նշանակվում ճառագայթները:  Ցույց տուր գծագիրը:

Ճառագայթը, սովորաբար, նշանակվում է կա՛մ լատինական մեկ փոքրատառով, կա՛մ լատինական երկու մեծատառով։ Ընդ որում՝ մեծատառերից առաջին տառը նշանակում է ճառագայթի սկզբնակետը, իսկ երկրորդը՝ ճառագայթի վրա որևէ այլ կետ։


5. Ո՞ր պատկերն է կոչվում անկյուն: Բացատրեք, թե ինչ է գագաթը, և ինչ են կողմերը:  Ցույց տուր գծագիրը:


Սկզբնակետը որից սկսվում է Ճառագայթը
6. Ո՞ր անկ յունն է կոչվում փռված:  Ցույց տուր գծագիրը:

7. Գծեք a ուղիղ, վրան նշեք չորս կետ՝ A,B, C, D: Քանի՞ հատված առաջացավ, նշիր անունները:

3

8. Նշեք չորս կետ այնպես, որ նրանցից յուրաքանչյուր երեքը մի ուղղի վրա չգտնվեն: Կետերի յուրաքանչյուր զույգով տարեք ուղիղ: Քանի՞ ուղիղ է ստացվում:

6 ուղիղ

Рубрика: Ռուսերեն

C 26.09.22-30.09.22

Урок 1

Классная работа

Проблемные вопросы։

1, Что становится причиной агрессии людей?

Причинами агрессивного поведения могут быть как простое переутомление, так и различные заболевания психики, например, шизофрения.

2, Почему именно дети становятся жертвами агрессии?

3, Как на ваш взгляд можно предотвратить эксплуатацию детского труда?

4, Делают ли жизненные сложности людей сильнее, или же они их добивают еще больше?

да

5, Может ли пример жизни знаменитостей, которые испытали сложности в детстве, стать моделью для успеха?

да

6, Слова Ничше гласят։ ,,То, что нас не убивает, делает нас сильнее,, Или, все же, более безразличным, более холодным к остальным

хз

Домашнее задание

Сочинение на тему; ,,Не теряй в себе человека ,,

Рубрика: Ֆիզիկա

19․09-30․09;26․09-30․09

Թեման:Ֆիզիկական մեծություններ:Ֆիզիկական մեծությունների չափումը:Չափման սխալ:

Ծանոթանալ այս նյութի հետ

Քննարկվող հարցեր

1. ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից\

Դիտելով ընդհամենը կարելի է եզրակացություն անել, իսկ փորձով կարելի է գտնել բոլոր հարցերի պատասխանը:

2․Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ

Որոշ մեծություն ֆիզիկակն, որը կարելի է բացատրել քանակով։

3.Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել նշանակում է գտնել որևէ  մարմնի քաշը, ծավալը, երկարությունը և այլն

4.Գրիր երկարության հիմնական և այլ  միավորները:

Միավորների ՄՀ-ի երկարության հիմնական միավորներն է մետրը։ Այլ միավորներ են արշին, սաժեն, ֆուտ, յարդ և այլն։

5.Ի՞նչ չափիչ   սարքեր    եք ճանաչում: Թվարկեք

Քանոն, կշեռք, ջերմաչափ, գեյգելի հաշվիչ, արագաչափ, ձայնաչափ և այլն։

6.Այդ սարքերը ի՞նչ ֆիզիկական մեծություններ են չափում

Երկարություն, քաշ, ջերմություն, րադիացիա, արագություն և ձայն։

Սովորել.Է.Ղազարյանի դասագրքից՝(Ֆիզիկա 7)սովորել էջ13-ից,մինչև էջ 16-ը,գրավոր պատասխանել էջ16-ի հարցերին : Էջ 18-20-ը կարդալ ծանոթանալ ուսումնասիրել,ցանկալի է որևէ ֆիզիկոսի հայտնագործման վերաբերյալ պատրաստել նյութ:

  1. Բերեք ֆիզիկական մեծությունների օրինակներ։Բարձրություն,երկարություն,արագություն,զանգված,ժամանակ։
  2. Ի՞նչ է նշանակում չափել ֆիզիկական մեծություն։Չափել ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ,որն ընդուված է որպես միավոր,այսինքն իմանալ տվյալ մեծության թվային արժեքը։
  3. Ի՞նչ ֆիզիկական սարքեր գիտեք։Քանոն,ջերմաչափ,կշեռք,չափերիզ,վայրկյանաչափ,արագաչափ։
  4. Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակը։Չափիչ սարքը կազմված է իրարից համաչափ հեռավորության վրա գծված գծիկներից,որոնք ունեն նույն հեռավորությունը։
  5. Ի՞նչն են անվանում սանդղակի բաժանման արժեք։Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է Սանդղակի բաժանման արժեք։

Է.Ղազարյանի դասագրքից՝կատարել էջ166-ի1-ից-20 վարժությունները:

Համացանցից կամ հանրագիտարաններից փնտրտել և գտնել տարբեր երկրների երկարությունների և զանգվածի միավորները և պատրաստել նյութ:Հղումը ուղարկեք ինձ(g.mkhitaryan@mskh.am)

Рубрика: Մաթեմ ա․ բ․

Սեպտեմբերի 26-30

1. Հայրը որդուց մեծ է 25  տարով: 10 տարի հետո նա որդուց մեծ կլինի 2 անգամ: Քանի՞  տարեկան է հայրը:

40 տարեկան

2. Հայրը որդուց մեծ է 3 անգամ: Գտեք որդու տարիքը, եթե  հայտնի է, որ նրա ծնվելու պահին հայրը 26 տարեկան էր: 

3. Հայրը որդուց մեծ է 7 անգամ:  5 տարի հետո նա որդուց մեծ կլինի 4 անգամ: Քանի՞  տարեկան է հայրը:

35 տարեկան

4. Երբ մայրը 37 տարեկան էր աղջիկը 14 տարեկան էր: Քանի՞ տարեկան կլինի մայրը, երբ աղջիկը դառնա 26 տարեկան:

37-14=23

26+23=49

5. Հայրը 25 տարեկան է, իսկ որդին 3: Քանի՞ տարուց հետո հայրը որդուց 3 անգամ մեծ կլինի:

25-3=22

33:3=11

33-11=22

6. Մայրը 45 տարեկան է, դուստրը՝ 18, իսկ որդին՝ 12: Քանի՞ տարի հետո մոր տարիքը հավասար կլինի դստեր և որդու տարիքների գումարին:

7. Մայրը 32 տարեկան է, դուստրը՝ 5, իսկ որդին՝ 2: Քանի՞ տարի հետո մոր տարիքը հավասար կլինի դստեր և որդու տարիքների գումարի կրկնապատիկին:

30+27=57

32+25=57

Պատ՝․ 25

8. Վարդանը ծնվել է  1958 թվականին: Ո՞ր թվականին նրա տարիքը հավասար կլինի ծննդյան տարեթվի թվանշանների գումարին:

1981

9. Գարիկը ծնվել է  1947 թվականին: Ո՞ր թվականին նրա տարիքը հավասար կլինի ծննդյան տարեթվի թվանշանների գումարի կրկնապատիկին:

21×2=42

1947+42=1989

10. Հայրը 39 տարեկան է, իսկ 3 որդիները համապատասխանաբար՝ 13, 10 և 6 տարեկան: Քանի՞ տարի անց հոր տարիքը հավասար կլինի որդիների տարիքների գումարին:

Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 10

Միանդամների արտադրյալ  ասելով հասկանում ենք այն միանդամը, որի արտադրիչները տվյալ միանդամների բոլոր արտադրիչներն են։

Օրինակ՝ a3 և bca միանդամների արտադրյալը կլինի

a3* bca =3aabc

արտադրյալը գրելիս շատ հաճախ  միանդամը ունենում է մի քանի հատ նույն արտադրիչը, ինչպես  վերը նշված օրինակում՝ 3aabc, կարճ կարող ենք գրել այսպես՝

3a2bc,  որտեղ վերևում նշված փոքր երկուսը ցույց է տալիս, որ այդ գրելաձևում առկա է երկու հատ արտադրիչ a տառ: Երկուսը   կոչվում է աստիճանացույց, իսկ a-ն՝ հիմք։

Բերենք այլ օրինակներ՝

a  a = a2

a  a  a = a3

a  a  a  a = a4

այսպես կարող ենք շարունակել:

. . . . . . . . . .

և համապատասխանաբար ասում են, որ

a-ն a-ով բազմապատկած հավասար է a-ի երկրորդ աստիճանի կամ ավելի հաճախ ասում ենք a-ի քառակուսի, եթե վերջինս բազմապատկենք էլի a-ով, արդեն կստանանք   a-ի երրորդ աստիճանի կամ ավելի հաճախ ասում ենք a-ի խորանարդ։ a-ի հավասար չորս արտադրիչների արտադրյալը հավասար է a-ի չորրորդ աստիճանի և այլն։

Միանդամում, եթե a-ն միակ արտադրիչն է, գրում ենք այսպես՝ a1 = a

և ասում ենք, որ a-ի առաջին աստիճանը հավասար է a-ի, այսինքն մեկ աստիճանը չի գրվում:

Այժմ փորձենք բազմապատկել հետևյալ միանդամները և գրել հակիրճ տեսքով՝

aaa* aa=a3 * a2 =aaaaa=a5

bbbb*bbbbb=b4 * b5 =bbbbbbbbb=b9
Աշխատանք դասագրքից, համար՝ 41, 42, 43, 44 (էջ 18)

41.

ա) 6ab=-6ab
բ) (-3)bc=3bc
գ) 8kcp=-8kpc
դ) p=-p
ե) -k=k
զ) 0=0
է) 2,5=-2,5
ը) -18abx=18abx

42 .

ա)bbbb= b4;
բ) aaaaa=a5;
գ) ccccccc=c7;
դ) kkkkkkkkk=k9:

43.

ա) aba=a2b
բ) kpppkp=k2p4
գ) 3abab=3a2b2
դ) 7xxyyyyx=7x3y4
ե) ababa=a3b2
զ)3a2a3a=18a3
է) a3a4=a7
ը) a2a3a5=a10

44.

ա) a2a3=a5
բ) b4b=b5
գ) k5k3=k8
դ) x3x12=x15
ե) a3ba2=a5b
զ) k4n5k3n2=k7n7
է) 2x3yx2y5=2x5y6
ը) 3a10b2a10b2=3a20b4

Рубрика: Գրականություն

Հայկական ավանդական հարսանիք

Խոսելով հայկական հարսանիքի մասին` հարկ է նշել, որ ավանդույթներ այստեղ որոշակի չափով պահպանվել են, իսկ թե որոնք են դրանք, և հատկապես որ մասն է փոփոխվել, կփորձենք ներկայացնել։

Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Տևել է 3-7 օր։ Գերադասել են սկսել հինգշաբթի կամ ուրբաթ և ավարտել կիրակի։

Հարսանեկան բուն նախապատրաստություններ

Հարսանեկան բուն նախապատրաստություններն սկսվել են հարսին լողացնելու արարողությամբ, որը ուղեկցվել է երգ ու պարով։ Փեսային լողացրել են առանց հանդիսավորության, բայց սափրելու և մազերը կտրելու արարողությունը, որին մասնակցել են ազգականներն ու շքախմբի անդամները  կատարվել է շուքով։ Փեսայի տանը, տարեց ազգականների ներկայությամբ բացել են գինու կարասները և լցրել ամանների մեջ։ Այդ ընթացքում տղայի հայրը գերեզմանատանը տերտերին օրհնել է տվել նախնիների ու հարազատների գերեզմանները, իսկ փեսան այցելել է հարսնացուի ազգականներին՝ այդ տարի մահացածների ընտանիքներից հարսանիքի թույլտվություն ստանալու։ 

Նախ տեղի է ունենում խնամախոսություն, որի ընթացքում տղայի ազգականները  աղջկա ծնողներից պետք է ստանան տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը:

Սրան հաջորդում է «Խոսքկապը»-ը` նշանադրությանը հաջորդող արարողություն, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է: 

Այս ամենից հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն է Նշանադրություն, որի ընթացքում հարսն ընդունում է որևէ զարդ` ի նշան տվյալ երիտասարդի հետ ամուսնանալու համաձայնության:

«Հղե կտրել»՝ այսպես է կոչվում այն արարողությունը, որի ընթացքում ամուսնացող կողմերը պայմանավորվում են հարսանիքի ժամկետի շուրջ:

Մինչև պսակի արարողությունը հնում գոյություն է ունեցել հալավօրհներքի արարողություն, որի ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները:

Հնում հայերը ունեին նաև մի ավանդույթ, որը ներկայումս արդիական չէ։ Խոսքը «շորձևքի»-ի մասին է` հարսի շորը ձևելու արարողություն, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում էին և աղջիկներից յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելու առաջադրանք:

Եվս մեկ ավանդույթ, որը կորցրել է իր արդիականությունը. դա «ազբանստումի»-ի արարողակարգն է, երբ հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում է ազապբաշին` մակարապետը: Այժմ փեսան պարզապես պարզապես ընտրում է հարսանիքի մակարապետին: 

Բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը «տաշտադրեքի» ծեսն էր լինում, որի ժամանակ հարսանիքի հացն էին թխում:
Հաց թխելու հաջորդ առավոտյան տեղի էր ունենում «եզմորթեքի» ծեսը: Այդ ընթացքում փեսացուի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու: Իսկ հրավերը յուրաքանչյուր շրջանում իր առանձնահատկություններն ուներ:  Թե՛ հարսի, թե՛ փեսայի տանը պատրաստել են հարսի նստելու տեղը, որը հարսի տանը շրջափակվել է խորհրդավոր նախշակարերով, աչքի ուլունքներով, թալիսմաններով զարդարված վարագույրով։ Երեկոյան կատարվել է «հինադրեքը»: Հաց ու գաթա թխելուն մասնակցել են կանայք ու աղջիկներ՝ երգ ու պարի ուղեկցությամբ։ Առավոտյան փեսայի տան կտուրից զուռնան կանչի եղանակով ազդարարել է հարսանիքի սկիզբը։ 

Այսպիսով, հարսնառ (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում:
Հնում հարսանեկան մեքենաների թափորը չէր կարող բաղկացած չլինել «աղվեսից», որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին՝ հարսնաքավորների գալու մասին: «Աղվեսին» թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար:

Հյուրերի հավաքվելուց հետո քավորն ու փեսան, մակարներով շրջապատված, նվագի ներքո սկսել են մսացու եզը մորթելու արարողությունը։ Քավորն արյան մեջ թաթախած մատով փեսայի ճակատին խաչ է քաշել, մի փականք բանալիով կողպել արյան մեջ, ապա արյունոտած թելը հանգուցել և դանակը մտցնելով արյան մեջ՝ դրել է պատյանը (իբր՝ փեսային չար ոգիներից զերծ պահելու համար)։ Այնուհետև հանդիսավորությամբ հագցրել են փեսայի զգեստները, կապել դաշույնը: Շատ տեղերում քավորը փեսային սպիտակ, կանաչ թաշկինակներով ուսկապ («ուսբանդ») է կապել։ Գլխարկի վրա ամրացրել են թաշկինակներ կամ ժապավեններ, առջևի մասում՝ աքաղաղի երկու փետուր ու կանաչ, կարմիր բրդե թելերով զարդարված փայտիկ։  Կեսօրին կամ երեկոյան գնացել են հարսի հետևից։ Մակարներով շրջապատված փեսայի աջ կողմում կանգնել է քավորը, ձախում՝ փեսախպերը, հետևում՝ պարողների խումբը։ Մակարներից մեկը մատուցարանով տարել է հարսի հագուստները։ Հաջորդ առավոտյան, հարսին հագցնելիս, քավորը, վերցնելով գոտին ու գոգնոցը, 3 անգամ պտտվել է հարսի շուրջը, ապա կապել ու թիկունքին խփելով՝ մաղթել տղա ունենալ։ Քավորկինը ծածկել է հարսին մեծ ծածկոցով, իսկ երեխաներ ունեցող և երջանիկ համարվող ամուսնական մի զույգ բռնել է հարսի ձեռքը և կանգնեցրել փեսայի կողքին։ Ճանապարհ ընկնելուց առաջ նորապսակները, ի նշան հարգանքի, համբուրել են թոնրի շուրթը, հրաժեշտ տվել ծնողներին, բարեկամներին ու հարևաններին։ Այնուհետև հարսանքավորները երգելով, պարելով, ծափ ու աղմուկով, կրակելով ու ուրախության բացականչություններով գնացել են եկեղեցի, ուր մակարները հսկել են, որ չարակամ մարդիկ չխանգարեն պսակադրությանը։ Պսակից հետո պսակադիրը գունավոր թելերից նարոտ է կապել հարսի ու թագավորի վզին և մոմով ամրացրել։ Ապա ուրիշ ճանապարհով գնացել են փեսայի հայրական տուն:

Ճիշտ է, ներկայումս հարսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց նրանցից շատերն այսօր էլ արդիական են: Օրինակ` հարսի շորը հագցնելու ժամանակ կոշիկի մի զույգի` հարսի ազգականներից մեկի կողմից կատարվող գողությունն է, որը, իհարկե, վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում՝ մի կլորիկ գումար ստանալուց հետո կամ «դուռ բռնելը», երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը: Կոխ բռնելու ավանդույթը ևս կարելի է հանդիպել շատ գյուղերում, որը ենթադրում է փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջև մենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը: 
Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը: Հայակակն ավանդական հարսանիքներում կարևորագույն մաս են կազմում հարսի և փեսայի երջանկության և բարեկեցության համար կենացները, որտեղ շատ հաճախ լսվում են «մի բարձի ծերանաք» արտահայտությունը: Կենացներ առաջարկելու և ըմպելու պատվավոր կոչումը ստանձնում է նախապես ընտրված «Թամադան»: Հարսանիքից հետո կատարվող կարևորագոււյն հանդիսությունը հարսի ծնողների կողմից տրվող օժիտի արարողությունն է: Հնում այն ամենը կատարվում է հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց , զգեստների մեծ հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից: Այժմ այս ամենը փոխարինվել է տան կամ մեքենայի բանալիներով, երբեմն էլ մեղրամիսը որևէ երկրում անցկացնելու համար տրվող համապատասխան տոմսերով: 
Իսկապես, շատ կարևոր է պահպանել ավանդույթները, որոնք տիպիկ են միայն մեր երկրին ու ժողովրդին: Չէ՞ որ մենք հայ ենք, և պետք է պահպանենք այն, ինչը դարերի միջով հասել է մեզ և մեր միջոցով էլ պետք է անցնի մեր սերունդներին: 

Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 9

Թեմա՝  Միանդամի հասկացությունը:
Աշխատանք դասագրքից, համար՝ 37 (էջ 16)

37. Պարզեցրեք միանդամի գրությունը.
ա) 0ab=0
բ) xy0z=0
գ) 1kpx=kpx
դ) ab1m=abm
ե)  a5b(−3)c(-8);=abc120
զ) 6×1/2y(-1/3)z=-xyz


Հարցեր կրկնողության բաժնից, դասագրքից համար 16, 17, 18, 21 (էջ 10):

16. բ) 2x+1, երբ x = 5

2 x + 1 = 2x (5) + 1 = 10 + 1 = 11

գ) 6+8x, երբ x = -1

6 + 8x = 6 + 8 x(-1) = 6 + (-8) = -2

դ) 5-4a, երբ a=2

5 — 4 a = 5 — 4 x(2) = 5 — 8 = -3

ե) 3-7b, երբ b = -2

3 — 7 b = 3 — 7 x(-2) = 3 — (-14) = 17

17 .

ա) a + b, երբ а= 1, b = 3

1+3=4

բ) a — b, երբ a = -2, b = 4

-2-4=-6

գ)  2x-y, երբ x=5,y=6

10-6=4

 դ) 3x-2y, երբ x =-1, y=-4:

-3-(-8)=5

18.

ա) ab, երբ a=3/4, b = 1,3/5

3/4×1,3/5=3/4×8/5=32/20==8/5

բ) 2(a+b), երբ a = 3/10, b = 1,1/2

2x(3/10+1,1/2)=2x(3/10+3/2)=2×18/10=18/5

գ) abc, երբ a=1/3, b = 1.1/2 c = 2:

1/3×1.1/2×2=6/6=1

21.

ա) 2a-a:3/7a-1=a/7a-1

բ) a(3b-b) (3a-a)=a (2b) (2a)

Рубрика: Աշխարագրոթյուն

Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Աշխարհի բնակչություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

1, Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։

Ամեն մի երկիր իմանում է իր բնակչությունը և այդ ստացված թիվը ուղղարկում են ՄԱԿ, որտեղ հաշվում են ամբողջ աշխարհի բնակչության թիվը:

2, Ինչու՞ է  բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։

Պարզ վերարտադրության դեպքում ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են, այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում և բնական աճ չկա։

Ընդլայնված վերարտադրության դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է մահացության ցուցանիշին, և տեղի է ունենում բնակչության թվի աճ։

Նեղացված վերարտադրության դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիության ցուցանիշին, և բնակչության թիվը նվազում է

3, Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը։

Բնակչության արագ աճը կարող է բերել վատ հետևանքների, քանի որ բնակչության թիվը, եթե ավելանա, ապա մարդկանց չեն կարողանա ապահովել սննդով և հագուստով։

4, Վերլուծե՛ք աշխարհի բնակչության ընդհանուր թվի աճն ու փոփոխությունները։

5, Աշխարհի բնակչության թվի փոփոխությունների  հետևանքով ի՞նչ հիմնախնդիրներ են առաջացել:

Рубрика: Մայրենի, Գրականություն

Սպասում. ըստ Մուշեղ Գալշոյանի

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:

Հիշեց Բեռլինը:1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
–  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
– Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
– Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
– Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
– Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:


Հարցեր և առաջադրանքներ

1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվելnayiri.com էլեկտրոնային բառարանից:

բառարանից:
վնգստալ-ոռնալ
գոցել-փակել
ապրուստ-ունեցվածք
ճկուն-ճարպիկ

2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների՝ հյուրանոց, լուսամուտ, հնամաշ, վիճակախաղ, ոտնաման, հուսախաբ, դժկամորեն, հայկական, անպատճառ:

հյուրանոց-հյուր-անոց
լուսամուտ-լուս-ա-մուտ
հնամաշ-հին-ա-մաշ
վիճակախաղ-վիճակ-ա-խաղ
ոտնաման-ոտն-աման
հուսախաբ-հուս-ա-խաբ
դժկամորեն-դժ-կամ-որեն
հայկական-հայկ-ական
անպատճառ-ան-պատճառ

3. 10-15 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ստեղծագործությունը:

4.Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:

<<Անկեղծ Կոմիտասը>>,<<Անհանգիստ սպասում>>
6. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:
Ազնիվ,բարի,անհանգիստ,բարեկիրթ,մտածկոտ։

5. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:

6. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:

7.Ընտրի՛ր Կոմիտասի երգերից մեկը, լսի՛ր և 5-8 նախադասությամբ գրի՛ր տպավորություններիդ, ապրումներիդ մասին, ի՞նչ էիր զգում և մտածում երգը լսելիս: Այս աշխատանքդ տեղադրիր քո բլոգում:

8Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:

9.Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:

Рубрика: Երկրաչափություն

Պարապունք 3

1.Geogebra ծրագրով գծիր a ուղիղ: Ուղղի վրա նշիր M կետը: Ուղղի վրա քանի՞ ճառագայթ առաջացավ, նշիր՝ առանձնացնելով տառերով:

1



2.   Ուղղի վրա տրված են 3 կետեր՝ K, E, Z: Նշիր այն ճառագայները, որոնք առաջացան ուղղի վրա:

3

3. Գծիր a ուղիղ, վրան նշիր AB հատվածը և M, N կետերը այնպես նշիր, որ M-ը, N-ը գտնվեն  AB հատվածի վրա:

4. Գծիր AM, AL, AN ճառագայներ այնպես, որ նույն ուղղի վրա չգտնվեն:


5.AB Ճառագայթի  սկզբնակետը ի՞նչ տառով են նշել:

A
6. Նշի՛ր ՕM ճառագայթի վրա  B, A, N կետերը:


7. Գծիր a ուղիղ, նշի’ր վրան M, L, Օ կետերը այնպես, որ O-ն LM ճառագայթի վրա չգտնվի:

Рубрика: Без рубрикиերկրաչափություն 7 | Leave a reply

Posted on 

1.Գծիր ուղիղ, անունը դիր b,  ուղղի վրա նշիր երեք կետ՝ L, M, N: Ի՞նչ հատվածներ առաջացան, գրիր անունները:


2. Գծիր երկու ուղիղ, անունները դիր՝ a, b: Մի դեպքում գծիր, որ նրանք հատվեն, մի դեպքում գծիր, որ չհատվեն:


3. Գծիր m ուղիղ, նշիր A, B, C կետերը այնպես, որ այդ ուղղի վրա չգտնվեն:

4.

5.