Рубрика: Մաթեմ

Պարապմունք 94.

Ամփոփ աշխատանքի քննարկում:

Թեմա՝ տասնորդական կոտորակների բազմապատկումը, տե՛ս տեսանյութը:

Երկու տասնորդական կոտորակներ բազմապատկելու համար պետք է՝

1) թվերը բազմապատկել`  անտեսելով ստորակետները

2) արտադրյալում աջից ստորակետով անջատել այնքան թվանշան, որքան թվանշան կա ստորակետից հետո երկու կոտորակներում միասին:

Բազմապատկենք 11,1 և 0,2 թվերը: Թվերը բազմապատկում ենք՝ անտեսելով ստորակետները: Ստանում ենք՝ 111⋅2=222: Ստորակետով աջից անջատենք երկու թվանշան (յուրաքանչյուր կոտորակում ստորակետից հետո կա մեկական թվանշան՝ միասին կա երկու թվանշան)՝ 11,1⋅0,2=2,22:

Դիտարկենք ևս երկու օրինակ՝

753,4⋅0,01=7,534

0,3⋅20,1=6,03

Եթե արդյունքում ստացվում է ավելի քիչ թվանշան, քան պետք է անջատել ստորակետից հետո, ապա արտադրյալի վերջում կցագրում են զրո կամ մի քանի զրոներ:

753,4⋅0,001=0,7534

41,37⋅0,001=0,04137

0,25⋅0,03=0,0075

Առաջադրանքներ.
1.Հաշվիր արտադրյալը՝
4 x0,1=0.4
3x 0,2 =0.6
1,1×2 =2.2
2,3×3 =6.9
15,5×5 =77*5
19,5×8 =156
12×1,2 =96.96
45×0,5 =22.5
2.Հաշվիր արտադրյալը`

1,1×1,1=1.21
2,3×0,5=1.15
1,25×8,1=1.125
9,6×4,5=43.2
125,1×0,3=37.53

3.Լուծիր խնդիրը:
Ճանապարհորդը 4 ժ քայլել է 5,2 կմ/ժ արագությամբ և 3 ժ՝

4,8 կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ է նա անցել։

35,2կմ։

4.Կատարիր գործողությունները.
(2/5+1/7)x35=19
(1/4+1/8)x8=3
(12.1/3+2.1/6)x30=10.5
1/4-1/8-1/16=1/16

5.Լուծիր խնդիրը:
Քառակուսու պարագիծը 240 սմ է։ Գտե՛ք նրա մակերեսը։

Մակերեսը հավասար է 3600սմ։

6.Շոգենավն առաջին օրն անցավ ամբողջ ճանապարհի
1/7 ‐ը, իսկ երկրորդ օրը՝ 2/7 ‐ը։ Ճանապարհի ո՞ր մասը մնաց անցնելու։

4/7

Рубрика: Բնագիտություն

Շնչառություն

Բոլոր կենդանի օրգանիզմները  շնչում  են:  Շնչառությունն  օրգանիզմի և շրջակա  միջավայրի  միջև տեղի  ունեցող  գազափոփոխանակությունն  է, որի ժամանակ  օրգանիզմը օդից կլանում  է թթվածին և  արտաշնչում  ածխաթթու  գազ:

Շնչառություն

Հարցեր՝

1.  Ի՞նչ  է  շնչառությունը:
Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:

2.  Շնչառական  ի՞նչ  օրգաններ  գիտեք:
Շնչառության ամենապարզ տիպը բջջային շնչառությունն է:Ծաղկավոր բույսերի շնչառությունն իրականացվում է հերձանցքերի և ոսպիկների միջոցով, Ջրային կենդանիները` խռիկներով, ցամաքային կենդանիները` թոքապարկերով և տրախեաներով, ցամաքային ողնաշարավորները շնչում են թոքերով, երկկենցաղները` մաշկով և թոքերով, կաթնասունների շնչառական համակարգը կազմված է շնչուղիներից և թոքերից։Ցամաքային կենդանիների մեծ մասը պահպանել է նաև մաշկային շնչառությունը։

3. Ի՞նչ  դեր  ունի  շնչառությունը  բույսերի  և կենդանիների  կյանքում:
Միաբջիջ բույսերը և կենդանիները կլանում են ջրում լուծված թթվածինն իրենց ողջ մակերեսով: Առաջացած ածխաթթու գազը նույնպես հեռանում է բջջի ողջ մակերեսով: Սա շնչառության ամենապարզ տիպն է, որը կոչվում է բջջային շնչառություն: Նույն կերպ են շնչում նաև մի շարք բազմաբջիջ կենդանիներ (աղեխորշավորներ, տափակ որդեր):Թթվածինը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բարդ օրգանական նյութերի օքսիդացմանը, որի արդյունքում անջատվում է էներգիա:Կյանքը հնարավոր է միայն էներգիայի առկայության պայմաններում.

4. Շնչառության ո՞ր  եղանակն է կոչվում  կրկնակի:
Թռչունների թոքերը սպունգանման են: Թռիչքի ժամանակ արյան և օդի միջև գազափոխանակությունը կատարվում է և՛ ներշնչման, և՛ արտաշնչման պահին: Շնչառության այս եղանակը կոչվում է կրկնակի:

Рубрика: Բնագիտություն

Սննդառություն և մարսողություն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:
Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը: Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ:
Բնության մեջ հանդիպում են օրգանիզմներ, որոնք սնվում են՝ այլ օրգանիզմների հետ համակեցություն առաջացնելով: Կան նաև օրգանիզմներ, որոնք ամբողջությամբ ապրում են այլ օրգանիզմի հաշվին՝ նրան ոչինչ չտալով: Դրանք մակաբույծներն են:
Սննդանյութերի բարդ օրգանական միացությունները՝ սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը, վերածվում են պարզ միացությունների, որոնք ներծծվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմում: Սննդի այսպիսի մշակումը կոչվում է մարսողություն, որն իրականանում է մարսողական համակարգում:

Հարցեր

1․ Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

Լույս, ջերմություն, օդ, սնունդ։

2․ Ինչպե՞ս են սնվում բույսերը:

Հողային՝ Արմատային համակարգի միջոցով ստանում ջուր և հանքային նյութեր։
Օդային՝ Կանաչ տերևները ստանում են ածխաթթու գազ, իսկ ջրային բույսերը՝ ջրից

3․ Որո՞նք են ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:

Ավտոտրոֆ բույսերը ինքնուրույն սինթեզում են օրգանական նյութեր իրենց համար։
Հետերոտրոֆ օրգանիզմները չեն կարող ինքնուրույն սինթեզել նյութեր և այդ հետևանքով օգտվում են այլ օրգանիզմների սնված նյութերից։

4․ Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչու՞:

Ցողիկը, վեներայի մաշիկը, ճանջասպանը, որոնք միջատներ են ուտում նրանց մեջ օգտագործվող նյութերով սնվելու համար։