f
Месяц: Апрель 2022
Մասնակցություն Մեդիաուրբաթին
Իմ Երևան
Խոսք` Հովհաննես Ղուկասյան
Երաժշտություն` Կոնստանտին Օրբելյան
Քո երկինքը ծով Է կապուտակ,
Դու կանաչ ես ու ծաղկուն,
Ինձ ժպտում են արևաթագ
Քո շենքերը վարդագույն։
Քո գրկումն Է վարդը իմ բացվել,
Ա՜խ, քեզնից լավ վայր չկա,
Քո գրկումն եմ սիրտս բացել
Ու սիրել մի աղջկա։
— Սիրտս քեզ Է երգում,
դու սերն ես իմ անմար,
Սիրտս քե՛զ Է երգում
Եվ երգում Է միայն քեզ համար։
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Դու ժպտում ես, Երևա՛ն.
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Իմ սրտումն ես, Երևա՛ն։
Քո երգերը քաղցր են և անուշ.
Ա՜խ, քեզնից լավ վայր չկա,
Քո ցերեկն Է արևալույս,
Քո գիշերը՝ պարզկա։
Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս,
Եվ գրկում լուռ գիշերվա
Քո լույսերն են երջանկալի
Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։
— Սիրտս քեզ Է երգում,
Դու սերն ես իմ անմար,
Սիրտս քե՛զ Է երգում
Եվ երգում Է միայն քեզ համար։
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Դու ժպտում ես, Երևա՛ն.
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Իմ սրտումն ես, Երևա՛ն։
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Իմ սրտումն ես, Երևա՛ն։
Իմ սրտումն ես, Երևա՛ն։
Հայաստան իմ չքնաղ
Երաժշտություն` Արթուր Գրիգորյան
Խոսքեր` Մարիա Մինասյան
Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ,
Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ,
Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում
Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։
Կրկներգ
Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված
Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ,
Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ,
Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։
Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով
Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով
Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր,
Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։
Կրկներգ
Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված
Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ,
Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ,
Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։
Նանարի Նայ
Էդգար Հովհաննիսյան. Նանարի նայ
(Արագ մաս)
Նանարի նանարի նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի նանարի նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:
Դուն էկար բարով էկար,
Նանարի նայ, նանարի նայ,
Քու գալ ինձի դուր էկավ,
Նանարի նայ, նանարի նայ:
Նանարի նանարի նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի նանարի նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:
Շատ խորոտիկ, շատ սիրուն,
Նանարի նայ, նանարի նայ,
Հազար էրնեկ քու տիրուն,
Նանարի նայ, ջանարի նայ:
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:
(Դանդաղ մաս)
Կըց գիշերն ու ցերեկուն,
Նանարի նայ, նանարի նայ,
Չեներ էսի երերուն,
Նանարի նայ, ջանարի նայ,
Շատ խորոտիկ, շատ սիրուն,
Հազար էրնեկ քու տիրուն:
Նանարի, նանարի, նանարի նայ:
(Արագ մաս)
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:
Հեյ գյուլ եմ
Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Մանի ասեմ ու շարեմ,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Լցնեմ տոպրակն ու կարեմ:
Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Ծաղիկ ունեմ նարնջի,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Տղա վեր արի, փընջի:
Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Ոսկին ծալեծալ կուզեմ:
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:
Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ: Նադեր Էբրահիմի

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
– Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի եւ մարդուն ցավ կպատճառի:
Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավոոեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
– Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներէն, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։
Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը
Урок 1
Учебник 1. Стр 49 . Столицы России. Прочитать текст, ответит на после текстовые вопросы. Упр 8,9
Домашнее задание. ,,Профессия моей мечты,,. Сочинение .
8. Найдите в тексте антонимы данных слов.
Упражнения 8.
Последний-первый, разрушены-построены, большой-маленький, разъединить-, старый-новый, далеко-близко, закончилась-началось.
9. Впишите вместо точек подходящие по смыслу слова.
1 Новгород был первым столицей Русьи.
2 Резиденция великих князей была перенесена в Киев.
3 Владимир находился в центре России.
4 Киев был столицей триста лет.
5 Москва – древний русский город расположенный на перекрёстке торговых путей.
6 Санкт-Петербург связал Россию с Европой, стал важным, торговым и культурным центром.
Պարապմունք 99
Կամայական նշանի տասնորդական կոտորակներ
Խառը առաջադրանքներ.
- 2,1+(-3,5)=-1,4
- (-4,9)+(-1,3)=-6,2
- 4,8-9,9=5,1
- 6,2-(-1,7)=7.9
- -1,2-3,5=-4,7
- 1,56+(-8,28)=-6,5
- -7,53-6,48=14,01
- -13,75-5=18,75
- 12,51-17,23=-4,72
- 12,285-13,999=1,714
- 13,4-17,48=-4,08
- (-1,2)x5=60
- (-4,9):7=-7
- (-6,4):(0,8)=-8
- 72:(-0,6)=-12
- (-4,8):0,16=-3
- (-1,28):(-6,4)=2
- 4,16-5,1×3,2=11,65
- 7,39-1,21:1,1=-6.29
- (-44,44):11+1,1=1
- (-6,25):2,5+2,5=0
- 0,48:1,6-4,8=-4,5
- 12,5x(-4):(-2)=25
Լրացուցիչ:
1. 50 թիվը նախ մեծացրել են 25 %-ով, ապա ստացված թիվը փոքրացրել են 20 %-ով։ Ինչպիսի՞ թիվ է ստացվել` 50-ից մե՞ծ, թե՞ փոքր։
փոքր
2. Գրե՛ք երկու կանոնավոր և երեք անկանոն կոտորակներ, որոնցից յուրաքանչյուրի համարիչի և հայտարարի գումարը հավասար է 18‐ի։
7/11, 11/7, 13/5 5/13, 10/8
Համո Սահյան «Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:
Zag’s song
Who are you? What are you? Where are you from?
Who are you? What are you? Where are you from?
My name is Zag. I’m an alien (այլմոլորակային) and I’m from Planet Zero.
My name is Zag. I’m an alien and I’m from Planet Zero.
I’m here on Earth with a message from Planet Zero:
It’s not too late to save the world. Come on – be a hero.
We can clean (մաքրել) the air. We can clean the sea. We can even change (փոխել) the weather.
We can make this Earth a paradise (դրախտ) if we all work together (միասին).
Պարապմունք 98
1.Եթե անհայտ թիվը կրկնապատկենք և նրան գումարենք 11 ապա կստանանք 49: Գտի՛ր անհայտ թիվը։
49-11=38
38 : 2=19
2. Եթե անհայտ թիվը եռապատկենք և նրան գումարենք 24 ապա կստանանք 120: Գտի՛ր անհայտ թիվը:
120-24=96
96:3=32
3.Եթե թվի եռապատիկը փոքրացնենք 15-ով ,ապա կստանանք 66: Գտի՛ր անհայտ թիվը։
66+15=81
81 : 3 =27
4.Եթե անհայտ թվին ավելացնենք 23 և արդյունքը եռապատկենք, կստանանք 250-ից 34-ով փոքր թիվ։
250-34=216
216 : 3=72
72-23=49
5․Երկու թվերից մեկը 4 անգամ փոքր է մյուսից։ Գտեք այդ թվերը, եթե նրանց գումարը115 է։
X:4+X=115
X:4=115-X
X=(115-X)*4
X=115*4-X:4
X+X:4=460
5X=460
X=92
92:4=23
6.Երկու բնական թվերի գումարը 31 է, իսկ տարբերությունը՝ 5: Գտեք այդ թվերը։
31-5=26
26:2=13
13+5=18
7.Կատարե՛ք բազմապատկում.
ա) 3 ⋅ 2,95=8.85 դ) 17,32 ⋅ 2=34,64
բ) 16,387 ⋅ 6=98,322 ե) 1,11 ⋅ 3=3,33
գ) 0,72 ⋅ 5=3,6 զ) 2 ⋅ 10,3=20,6
8.Կատարե՛ք գումարում կամ հանում.
ա)3,2+1,5=4.7 գ)4,12+5,17=9.29 ե) 7+145,58=152,58
բ)32,9-12,8 =20.1 դ)48,28-13,28= 35 զ)158 -46,04=111,96
9. Կատարեք բաժանում
ա) 40,25 ։ 2,3=17,5
բ) 35,601 ։ 0,01=3560,1
գ) 4,222 ։ 0,02=211,1
դ) 0,464 ։ 0,04=0,116
ե) 30,303 ։ 0,03=1010,1
զ) 9,55 ։ 0,5=19,1
Անսեռ և սեռական բազմացում
Բազմացումը կարող է լինել անսեռ կամ սեռական: Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է:
Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ:
1. Պատրաստել տեսանյութ անսեռ և սեռական բազմացման մասին:
2. Ի՞նչ է բազմացումը:
Բազմացման շնորհիվ օրգանիզմը ստեղծում է իր նմանին: Բազմացման արդյունքում ավելանում է օրգանիզմների թվաքանակը: Սակայն ավելի կարևոր է այն, որ բազմացման արդյունքում տվյալ օրգանիզմի հիմնական հատկանիշները մշտապես պահպանվում են, քանի որ միշտ փոխանցվում են սերնդեսերունդ:
3. Որո՞նք են անսեռ և սեռական բազմացումը:
Անսեռ-Ինչպես արդեն գիտենք, բույսն իր վեգետատիվ օրգանների միջոցով, օրինակ` տերևներով, ցողունների կամ արմատների կտրոններով կարող է բազմանալ: Այս դեպքում որոշակի պայմանների առկայությամբ բույսի որևէ վեգետատիվ հատվածից սկսում են աճել բույսի մնացյալ հյուսվածքներն ու օրգանները: Արդյունքում բույսը կրկնապատկվում է` հետևաբար, բազմանում է: Բազմացման այս ձևը կոչվում է անսեռ կամ վեգետատիվ: Բազմացման այս ձևի ժամանակ բազմացմանը մասնակցում է միայն մեկ օրգանիզմ:
Սեռական-Դուք արդեն ծանոթացել եք բույսի գեներատիվ օրգաններին: Դրանք բույսի սեռական բազմացումը ապահովող և դրա արդյունքում առաջացող օրգաններն են:Բույսի սեռական օրգաններում` ծաղիկներում, ձևավորվում են հատուկ, մյուս բջիջներից տարբերվող բջիջներ: Դրանք սեռական բջիջներն են:
4. Անսեռ բազմացման ի՞նչ եղանակտներ գիտեք:
Անսեռ բազմացման ժամանակ մի բույսից առաջանում է նոր բույսը, որն առանց բացառությունների նույնական է ծնողական ձևի հետ:
5. Ի՞նչ է սպորը:
Սպորը վեգետատիվ բջիջ է, որը զարգանում է վեգետատիվ հատուկ օրգանում
6. Ի՞նչ է փոշոտումը:
Փոշեհատիկը քամու կամ միջատների միջոցով տեղափոխվում է
վարսանդի սպիի վրա. տեղի է ունենում փոշոտում։
Նյութերի և էներգիայի փոխանակություն
Նյութերի և էներգիայի փոխանակությունը կյանքի պարտադիր պայմանն է: Ապրելու համար օրգանիզմները շրջակա միջավայրից պետք է ստանան անհրաժեշտ սննդանյութեր: Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին:
Հարցեր՝
Նյութերի և էներգիայի փոխանակություն
Նյութերի և էներգիայի փոխանակությունը կյանքի պարտադիր պայմանն է: Ապրելու համար օրգանիզմները շրջակա միջավայրից պետք է ստանան անհրաժեշտ սննդանյութեր: Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին:
Հարցեր՝
1. Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:
Բուսական օրգանիզմներում լույսի ազդեցությամբ
ջրից և ածխաթթու գազից (լուսասինթեզի արդյունքում) առաջանում են օրգանական նյութեր շաքարներ:
Կենդանիների մոտ բարդ օրգանական նյութեր, վերածվում են պարզ նյութերի
և անջատվում է էներգիա: Վերջինս օգտագործվում է նոր
նյութերի սինթեզի, որոշ ներքին օրգանների աշխատանքի և մարմնի ջերմաստիճանի պահպանման համար:
2. Թվարկե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:
Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին:
3. Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:
Ձկների արյունատար համակարգով հոսում է թթվածնով աղքատ
արյուն, որի հետևանքով նյութափոխանակության ռեակցիաները դանդաղ են ընթանում, և բնականաբար
քիչ էներգիա է անջատվում: Անջատված էներգիան չի
ապահովում ձկան մարմնի կայուն ջերմաստիճանը.
այդ պատճառով առաջանում է կախվածություն շրջակա միջավայրի ջերմաստիճանի փոփոխություններից:
Այսպիսի կենդանիներին անվանում են սառնարյուն
կենդանիներ: Սառնարյուն են նաև երկկենցաղները և
սողունները: