Рубрика: Ռուսերեն

Русский Язык

Упражнение 1. 

Объясните значение крылатых выражений, запомните их.

1. На миру и смерть красна — не страшно умереть на людях, все легко перенести не в одиночку, вместе с другими.

. 2. Всем миром — все сообща, скопом 

3. Быть отрезанным от мира — в силу каких-л. условий потерять связь, сообщение с обществом, с широким кругом людей.

4. Мир дому сему — приветствие входящего. Мир честной компании!

5. Пир на весь мир — о веселом празднестве с обильным угощением.

6. Не от мира сего — о крайне неприспособленном к жизни человеке, о мечтателе, фантазере.

Упражнение 2 Дайте объяснение следующим словам омонимам․ Например — Ключ (дверной, гаечный ключ)

Мука (ударение на а)

Перемолотые зерна злаков

Мука (ударение на у)

Физическое или нравственное страдание

Среда-третий день недели, — Среда-пространство существования, окружающий мир, окружение

За՛мок-тюремное здание; тюрьма — Замо՛к-устройство для запирания чего-либо ключом

Село՛-большой крестьянский или ремесленный населённый пункт- се՛ло-форма прошедшего времени среднего рода третьего лица единственного числа изъявительного наклонения глагола сесть

Па՛рить- запутывать, обманывать; нервировать; навязывать ненужную информацию — пари՛ть-стремиться к высокому, находиться в области возвышенных идей и предметов; мечтать, предаваться фантазиям

О՛рган-часть живого организма, выполняющая определённую физиологическую функцию — орга՛н-крупный музыкальный духовой хроматический клавишный инструмент с мехами, трубами для извлечения звука

Составьте с каждой из пар предложения

Домашнее задание

Прочитать Антуана де Сент Экзюпери ,,Маленький принц» ,

Обсуждение следующих цитат сказки ,,Маленький принц» в классе․ Подготовиться:

  1. У каждого человека свои звезды.
  2. Мы в ответе за тех, кого приручили…
  3. Тщеславные люди глухи ко всему, кроме похвал.
  4. Дети должны быть очень снисходительны к взрослым.
  5. Это очень печально — когда забывают друзей. Не у всякого был друг.
  6. Зорко одно лишь сердце. Самого главного глазами не увидишь.
  7. Ты живешь в своих поступках, а не в теле. Ты — это твои действия, и нет другого тебя.
  8. Слова только мешают понимать друг друга.
  9. Себя судить куда труднее, чем других. Если ты сумеешь правильно судить себя, значит ты поистине мудр.
  10. Среди людей тоже одиноко.
  11. Глупо лгать, когда тебя так легко уличить.
  12. Если идти все прямо да прямо, далеко не уйдешь.
  13. Вот доказательства, что Маленький принц на самом деле существовал: он был очень, очень славный, он смеялся, и ему хотелось иметь барашка. А кто хочет барашка, тот, безусловно, существует.
  14. Ведь все взрослые сначала были детьми, только мало кто из них об этом помнит.
  15. Хотел бы я знать, зачем звезды светятся. Наверное, затем, чтобы рано или поздно каждый мог вновь отыскать свою.
  16. Никогда не надо слушать, что говорят цветы. Надо просто смотреть на них и дышать их ароматом. Мой цветок напоил благоуханием всю мою планету, а я не умел ему радоваться.
  17. Он не ответил ни на один мой вопрос, но ведь когда краснеешь, это значит «да», не так ли?
  18. Смех, как родник в пустыне.
  19. Все дороги ведут к людям.
  20. Нет в мире совершенства.
Рубрика: Մաթեմ

Պարապմունք 72

1.Լուծելով թվաբանական ռեբուսը, նշի՛ր Ա, Բ, Գ տառերի փոխարեն թաքնված թվանշանները: ԱԲ+ԲԳ+ԳԱ=ԱԲԳ
19+98+81=198

2. Հաշվի՛ր պատկերի մակերեսը:

Подпись отсутствует

Sք․ = 10×10=100սմ2

Sուղ․ = 30*15=450սմ2

Sեռ․ =10*10/2=50սմ2

S = 600սմ2


3.Արշավի 6 մասնակիցներից քանի՞ ձևով կարող ենք ընտրել 1 առաջապահ և 1 հետապահ:
6*5=30

4. 8 փուչիկ գնելու դեպքում Կարենին 200 դրամ պակասում է, իսկ 5 փուչիկ գնելու դեպքում 1000 դրամ ավելանում է։ Որքա՞ն պետք է վճարել 6 այդպիսի փուչիկի համար։

3 փուչիկը 1200, 6 փուչիկը 2400



5. .Հաշվի՛ր

(–21) + (+8)=-13
–23 + (–14)=-37     
32 + (–41)=-9
–29 + 27=-2
34–(–7)=41
29 – (–11)=40
–70 – (–14)=-56
–17 – (–34)=17
–52 – (–2)=-50
(–43 – 14) – 32=-89     
(–18 + 6) – 39=-51

Рубрика: Մայրենի

ՇՈՒՆԸ

Լավ չեմ հիշում՝ երկրորդ, թե երրորդ դասարանի աշակերտ էի։ Մի ուսումնական ծանոթ
ունեինք, օտար մարդ էր, մե-մեն մեր տունն էր գալիս, մերոնց հետ զրույց էր անում։
Էդ ժամանակները մի էսպես դեպք պատահեց։ Մեր հարևան հովիվը մեռավ։ Նա երեք շուն
ուներ։ Էս երեք շունը իրենց տիրոջ մեռնելուց մի քանի օր առաջ անդադար ոռնում էին էնքան
ողբալի ու չարագուշակ, որ ահ ու սարսափ էին գցել ամենքի սիրտը։
— Չո՜ռ, չո՜ռ, ձեր գլուխն ուտեք, քա՞նի ոռնաք,— կանչում էր երիտասարդ հովվի մերն ու
փետով զարկում շներին։ Շները կլանչկլանչելով էս կողմ, էն կողմ էին փախչում ու մի քանի
րոպեից հետո նորից սկսում ոռնալ։ Հովիվը մեռավ թե չէ՝ բոլոր հարևանները բացականչեցին․
— Ա՛յ, ընչի համար էին շները ոռնում․․․
Սրանից հետո մի անգամ էլ, երբ մեր ուսումնական ծանոթն եկել էր զրույց անելու, մերոնք էս
դեպքը պատմեցին, ու խոսքն ընկավ շան վրա։
— Օ՜, չգիտեք, թե ինչ տեսակ կենդանի է շունը,— լուրջ ու խորհրդավոր խոսեց նա։
— Շունը իմաստուն կենդանի է,— նույն լրջությամբ վրա բերեց հերս։
— Այո՛, շունը իմաստուն կենդանի է, լավ է նկատել ժողովուրդը,–– ասավ մեր ծանոթն ու
ավելացրեց, –– մարդկային կյանքի զարգացումը շան վրա է հիմնած։ Մենք դեռ լավ չգիտենք,
թե ինչ կենդանի է շունը, դեռ լավ չի ուսումնասիրված շունը․․․ Հակառակի նման իմ դասն էլ
շունն էր, ու լավ էլ անգիր էի արել։
Իսկույն մեջ մտա։ Ասի․
— Ես գիտեմ։ Մենք շունը սովորել ենք։
— Չէ՛, էն քու սովորածը շունը չի,— մեղմ ու բարի ժպտալովնկատեց մեր բարեկամը։ Ես վիրավորվեցի։ Ո՞նց թե իմ սովորածը շունը չի․․․ Ինքն ասում է՝ լավ չգիտենք․․․ իսկ մեր ուսուցիչն էնտեղ․․․ իմ տետրակն էնտեղ․․․ ես էլ գրեթե անգիր գիտեմ․․․ և առանց լսելու
ասում է՝ քու սովորածը շունը չի․․․
— Լա՛վ, լա՛վ, նեղանալ մի՛, դե՛ ասա, տեսնենքո՞րն է քու սովորած շունը,— նույն մեղմ ժպիտով հարցրեց նա ու թևիցս բռնեց, իրեն մոտ քաշեց։ Ես սկսեցի. «Շունը, չորքոտանի, կաթնասուն, մսակեր, ընտանի կենդանի է։ Նա ունի մի գլուխ, երկու աչք, մի քիթ, մի պոչ, երեսունչորս ատամ։ Նրա մորթին ծածկված է մազով։ Նա ծնում է սովորաբար 4—6 ձագ, բայց պատահում է, որ մինչև 12 էլ է ծնում։ Շան ձագերը ծնում են առաջին ատամներով, բայց կույր են լինում և միայն 10—12 օրից հետո են աչքները բաց անում։ Շունը ապրում է 15—20 տարի։ Նա մարդուն շատ օգուտ է տալիս․․․»։ Մեր ծանոթը շարունակ ժպտում էր։ Ես սկսեցի շփոթվել, մանավանդ, գիտեցածս էլ հատնում էր։ — Այո՛, այո՛, ճիշտ ես ասում, սիրելի՛ս,— վրա հասավ նա։— Դասդ լավ ես սովորել, բայց․․․ Էդ շունը չի։ — Ո՞նց թե էս շունը չի։ Հապա էլ ո՞րն է շունը․․․ Դուք հիմի մեր վարժապետիցը լավ գիտե՞ք․․․ — Սո՛ւս,— բարկացավ վրես հերս։ — Հա՛, սո՛ւս․․․ իրենք չգիտեն ու՝ սո՛ւս․․․ Եվ, հիշում եմ՝ էն օրը բավական անհամություն արի, մինչև որ վերջապես ինձ լռեցրին։ Այնինչ մեր ծանոթը շարունակ ժպտում էր։ Վաղուցվա խոսք եմ ասում, մեր էն բարի, ուսումնական ծանոթն էլ վաղուց է մեռել։ Նրանից հետո ես մեծացա, զանազան գրքեր կարդացի, նոր-նոր բաներ իմացա ու սովորեցի։ Ու, ինչքան սովորեցի, էնքան էլ տեսա, օր ես շատ ու շատ քիչ բան գիտեմ։ Շան մասին էլ կարդացի։ Համ կարդացի, համ լսեցի, համ կյանքում տեսա, և ահա էդ բոլորից հետո հիմի գրում եմ շան մասին։ Բայց հա՛մ գրում եմ, հա՛մ մտածում, թե ո՞վ գիտի, դեռ ի՜նչքան բան կա, որ ես չգիտեմ։ Այժմ առանձին սիրով եմ հիշում մեր հին ծանոթին ու տեսնում եմ՝ ճիշտ որ, էն, ինչ որ ինձ ու իմ ընկերներին սովորեցրել էին, իսկի շունը չէր։ Շունը շատ ավելի մեծ բան է եղել, քան թե ես էի կարծում էն ժամանակ, և դեռ ո՞վ գիտի, մեզանից հետո էլ գիտությունն ինչեր է բաց անելու։ I Գիտությունը դեռ չի կարողացել որոշի, թե ո՞ր ժամանակից է շունը մարդուն ընկերացել, միայն կարծիք կա, որ ձեռնասուն կենդանիների մեջ շունը մարդու ամենահին ընկերն է։ Քրիստոնեությունից առաջ եղած հին կրոնները իրենց հոգևոր երգերի մեջ փառաբանում էին շան հավատարմությունն ու մարդուն արած ծառայությունները։ Ասորական ու բաբելական պալատների վրա քանդակած են ասորական ու բաբելական թագավորները իրենց որսի շների հետ։
Նրանից էլ դենըՔրիստոսից հինգ հազար տարի առաջ, եգիպտական հին հիշատակարանների վրա զանազան տեսակի շների պատկերներ կան փորագրած։ Նրանից էլ դենը գնանք. նախապատմական ժամանակների քարե շրջանի մարդկային բնակարանների շուրջը գտնված մնացորդների մեջ շան ոսկորներ են գտնվում։ Նրանից էլ ավելի խորը գնանք, արդեն մարդը ինքը վայրենի է։ Ճշմարիտ է, էսօր էլ կան աշխարհքի զանազան մասերում վայրենի ցեղեր, բայց մի ժամանակ շատ հազար տարի
առաջ, մարդը վայրենի է եղել ամեն տեղ։
Նայած թե որտեղ է գտնվել վայրենի մարդը՝ բաց լեռներում, թե խոր անտառներում,
գետափերին ու ծովափերին, թե լերկ, ընդարձակ տափաստաններում, ամեն տեղ էլ
հարմարվել է իրեն շրջապատող պայմաններին։ Կերել է ինչ որ կարողացել է, ճանկել՝
վայրենի պտուղներ ու բույսեր, սերմահատիկներ ու արմտիքներ, կամ թե չէ՝ քարով կամ
նիզակով որս է արել, հում որսի միս է կերել։ Բայց երաշտ կա, ցուրտ կա, կարկուտ կա, մորեխ
կա, պատահում է, որ բուսեղենն ու պտուղը փչանում են, վերջապես ձմեռ կա, ձմեռը հո՛
արդեն վերջանում են։ Կենդանի որսալն էլ հեշտ բան չի, որսը ամեն անգամ ձեռ չի ընկնում։
Եվ ահա հայտնվում է սովը։ Իսկ մենք լավ ենք իմանումինչ բան է սովը։ Սովը մեր լուսավոր դարում ու ամենաքաղաքակիրթ երկրներում էլ ստիպում է մարդուն ուտել ամեն բան, մինչև անգամ մարդու միս ուտել, նույնիսկ իրեն մոտիկների միսն ուտել։ Հենց մեր մոտիկ ժամանակներում ամեն մի ժողովրդի պատմության մեջ էդ տեսակ դեպքեր շատ են եղել։ Եվ եթե մեր ժամանակներում լուսավոր ժողովուրդների մեջ մարդը կարող է մարդ ուտի, էն խոր ու խավար ժամանակներում հո կուտեր ու կուտեր։ Եվ էն ժամանակները մարդակերությունը ընդունված սովորություն էր։ Մարդը ինչպես գնում էր մի որևէ կենդանի որսալու, որ բերի, ուտի, էնպես էլ գնում էր մարդ որսում, բերում-ուտում կամ մարդազոհ էր անում, մատաղ էր անում իր կուռքի առջև։ Մի խոսքով, ճիշտ էնպես, ինչպես էսօր մեզանում սովորություն է՝ անասունի միս ենք ուտում կամ անասունը մատաղ ենք անում մեր խաչերի ու սուրբերի առջև։ Էսպես էլ մարդակերության սովորությունը շարունակվեց երկար ժամանակ, մինչև որ մարդը ընկերացավ շան հետ։ Շան հետ ընկերանալով՝ մարդը նրա հետ միասին որս էր անում, էնպես, ինչպես էսօր էլ երկու գիշատիչ գազան իրար երբեմն օգնում են մի որևէ կենդանու բռնելու կամ ժայռից գցելու, բայց գլխավորը որսը չէր։ Գլխավորն էն է, որ շանը ձեռնասուն անելուց, տանու անելուց հետո, գամփռ ունենալուց հետո մարդը կարողացավ հոտ ու նախիր կազմել։ Հոտ ու նախիր կազմելուց հետո ունեցավ և՛ պատրաստի միս, և՛ կաթնեղեն, և՛ հագուստի ու այլ գործվածքների համար բուրդ ու կաշի, ապա թե վար ու ցանք անելու, ծանրություններ տեղափոխելու լծկան։ Նրանից հետո էլ կարողացավ ապահով ապրուստ ունենալ, հանգիստ ապրել, պարապել խաշնարածությամբ, երկրագործությամբ, զանազան արհեստներով ու արվեստներով, սկսեց իր շուրջը դիտել, ուսումնասիրել, զարգանալ ու բարձրանալ, ստեղծել գիտություններ ու գրականություններ։ Մին էլ ետ նայեց, տեսավ՝ վաղուց էր մարդակերության սովորությունը վերացել, էն օրվանից, ինչ օրվանից շան օգնությամբ հոտ էր կազմել ու ստեղծել պատրաստի ապրուստ։ Թե շունն է մարդակերության վերանալու և մարդկային կյանքի զարգացման գլխավոր պատճառը, դրա համար էսօր էլ աշխարհքը լիքն է ապացույցներով։ Արևելքն է շան հայրենիքը, արևելքն էլ համարվում է մարդկային ցեղի լուսավորության, քաղաքակրթության հայրենիքը։ Եվ արևելքն էլ նրա համար է համարվում լուսավորության ու քազաքակրթության հայրենիք, որովհետև արևելքի ազգերը, անհիշելի ժամանակներից ի վե,ր շուն են ունեցել, հոտ ու նախիր են կազմել, պարապել են խաշնարածությունով, երկրագործությունով ու արհեստներով ու զարգացել։ Եվ հետք ու հիշատակություն չկա, թե արևելքի խաշնարած ժողովուրդների մեջ երբևիցե եղած լինի մարդակերության սովորությունը։ Էսպես էլ բոլոր էն երկիրներում, որտեղ շունը վաղ է մարդուն ընկերացել, ինչքան էլ թեկուզ աղքատ ու անբերրի երկիրներ լինեն— էն բոլոր տեղերը մարդակերություն չկա։ Իսկ, ընդհակառակը, էն երկիրներում, որտեղ շուն չկա, ինչքան էլ թեկուզ լիքն ու բարելի երկիրներ լինեն, էն երկիրներում մինչև էսօր էլ շարունակվում է մարդակերությունը։ Օրինակ՝ հյուսիսային մշտական ձյունի ու սառնամանիքի մեջ ապրող լոպարները (լապլանդացիք), օստյակներն ու սամոյեդները չգիտեին, թե ինչ բան է մարդակերությունը, որովհետև շուն են ունեցել, եղջերուների հոտեր են կազմել ու միշտ պատրաստի ապրուստ են ունեցել։ Իսկ միջօրեականի կլիմայի տակ գտնվող Բորնեոյի, Ցելեբեսի ու Տիմորի կղզիների նման տաք ու բարելի երկիրներում, որտեղ շուն չի եղել ու չկա, մնացել են մարդակեր։ Գիտությունը մինչև էսօր դեռ չի կարողացել հաստատ որոշի և շան ծագումը։ Ոմանք ասում են տանու շունը առաջ է եկել մի վայրենի տեսակից, որ այժմ անհետացած է, ոմանք ասում
ենգիլից է առաջ եկել, ոմանք ասում են շնագիլից (չախկալից), ոմանք էլաղվեսից։ Գիտնականներ էլ կան, որ ասում են և՛ գիլից է առաջ եկել, և՛ շնագիլից, և՛ մարդագիլից, և՛ աղվեսից, դրա համար էլ շուն կա, որ գիլի է նման, շուն կա՝ շնագիլի, շուն կա՝ մարդագիլի, շուն կա՝ աղվեսի, և հասցնում են մինչև սկզբնական յոթը տեսակի, որոնք էլ շան անունով ընդհանրապես կոչվում են շան ցեղ։ Ասում են էդ յոթը տեսակից էլ հետո տարբեր կլիմաների, տարբեր կուլտուրաների ու խառնուրդների ազդեցության տակ առաջ են եկել եղած բազմազան տեսակները, որ հասնում են մինչև իննսունի և ցրված են ամբողջ աշխարհքում, բացի մեծ Անտիլյան կղզիներից (Կուբա, Հայիթի կամ Ս. Դոմինո, Յամայկա, Պորտո-Ռիկո և այլն), Մադագասկարից, Նոր Զելանդիայից, Բորնեոյից, Ցելեբեսից, Տիմորից և Ավստրալիայից։ Ճշմարիտ Է, Ավնտրալիայում մի տեսակ շուն կա, որ կոչվում է դինգո, բայց էն էլ տանու չի, վայրենի է։ Ինչպես աշխարհագրական ու կլիմայական, էնպես էլ կուլտուրական պայմանները, մարդու պարապմունքն ու ապրելու եղանակը ահագին ազդեցություն են արել շան թե՛ ֆիզիկական կազմվածքի, թե՛ մտավոր ընդունակությունների ու բնավորության վրա։ Ժողովրդական առածն ասում է՝ ապրանքը եթե տիրոջը չգցի, այսինքն՝ տիրոջ նման չլինի, գողանովի է։ Եթե էսպես է, ապրանքը տիրոջ նման է լինում, որովհետև նրա հետ ու նրա մոտ է լինում և ամեն կերպ ազդվում է նրանից, էն ժամանակ շունը հո էն ապրանքն է, որ բոլոր ապրանքներից ամենից շատ է լինում իր տիրոջ հետ ու մոտ։ Եվ որովհետև ապրանքներից կամ անասուններից գրեթե ամենից ընդունակն է կամ, ինչպես ժողովուրդն է ասում, իմաստուն կենդանի է, միշտ ազդվում է, կրթվում է, սովորում է և յուրացնում է իր տիրոջ բնավորության առանձնահատկությունները։ Առանց մանրամասնությունների մեջ մտնելու՝ նկատված է ընդհանրապես, որ գյուղացու շունը կոպիտ ու անճոռնի է լինում, բայց հավատարիմ հովվի գամփռը ժիր ու մտացի է լինում, որսկանի շունը ճարպիկ ու հնարագետ, անբան, պարապսարապ պարոնի շունը՝ ծույլ ու քմապաշտ և գյուղացու անկիրթ շանից էլ ավելի կոպիտ, փակ, անհյուրասեր մարդու շունը՝ տխուր ու մռայլ։ Մեր հովիվների մեջ սովորություն է՝ հաճախ իրենց հոտը թողնել շների հսկողությանը։ Ամեն մի հովիվ հաստատ գիտի, որ իր շունը միանգամայն կփոխարինի իրեն։ Պատահում է, որ մթնագիշերով գելը կամ գողը վրա է տալիս, հարձակվում է, հոտը ցրվում է, կարկան է անում ոչխարի մի մասն ու քշում։ Սակայն հովիվը չի հուսահատվում, նա լավ գիտի, որ իր շները կփրկեն։ Միմիայն շներն են իր հույսը և միմիայն նրանց է աղաղակում։ Էդ ժամանակ շների մի մասը ցրված ոչխարն է հավաքում, մյուս մասը կամ մինը ընկնում է թշնամու տարածի, կարկանի ետևից՝ անդադար բարձր հաչելով ու կլանչելով, որ տերն իմանա որ կողն է գնում
և ազատում է թշնամու ճանկից, հավաքում ու պահում, չորս կողմը պտտում, մինչև տերը վրա
է հասնում։ Եվ էդպես ժամանակը ոչ մի սպառնալիքով ու ոչ մի զենքով չի կարելի ետ դարձնել
հովվի շանը։
Իսկ սովորական գիշերը հո նա անշարժ նստած է իր տեղը, իր թևում, հոտի կողքին և ոչ մի
բանով, ոչ մի ուտելիքով չի կարելի նրան հրապուրել, տեղահան անել, մինչև վտանգ չլինի,
կամ տերը չկանչի։ Կպատահի, որ հոտի մի կողմը մի որևէ կասկածելի շարժում նկատի, էն
ժամանակ էլ թաքուն կերթա, կստուգի, կրկին կգա իր թևը։ Հովվի շունը հովիվն ինքն է որ կա,
և դրա համար էլ հովիվը իր շանը սիրում է իր անձի նման։ Հիմի դուք նայեցեք մուրացկանի
շանը։
Ելիազար Բլազ անունով մի եվրոպացի գրում է․ ասում է՝ կառքում, դիլիժանսում, նստած էի,
մի շուն մոտեցավ՝ թաթերը բարձրացրեց, դրեց առջևս ու աղաչավոր աչքերը ձգեց երեսիս։
Կառապանը, որ ճանաչում էր շանը, ասավ. «Մանր փող կունենաք, տվեք իրեն, պարո՛ն,
տեսեքինչ է անում»։ Մի սև փող ձգեցի իրեն, վեր կալավ, վազեց մոտիկ հացթուխի խանութը, փողը տվեց, հաց առավ ու մի կողմ քաշվեց, սկսեց ուտել։ Բանից դուրս եկավ, որ մի մուրացկանի շուն էր, տերը նոր էր մեռել, մնացել էր անտեր ու իր տիրոջ նման ողորմություն ուզելով ապրում էր։
Հիմի էլ մի ուրիշ շուն։
Մենք հո լավ գիտենք բարձրաստիճան մարդկանց բնավորությունը։ Նրանք առհասարակ
խոժոռ են ու կոպիտ դեպի ամեն մի մարդ, որ ներկայացրած չի իրենց։ Ահա էս տեսակ
մարդկանցից մեկըկոմս Բոասիեն (Անդրեչի), 1774 թվին մի մեծ շուն ուներ, անունը
Պլուտոն։ Շատ էլ սիրում էր։ Պլուտոնը տանել չէր կարող ոչ մի օտար մարդու, ու կոմսի
հյուրերը միշտ վտանգի մեջ էին։ Սրա առաջն առնելու համար կոմսը սկսեց իր հյուրերին
ամենից առաջ ներկայացնել Պլուտոնին ու ասել․
— Պլուտո՛ն, ահա էսինչ պարոնը, իմ բարեկամն է, և միայն էսպես՝ Պլուտոնին
ներկայանալուց ու ծանոթանալուց հետո մարդիկ կարող էին ազատ ելումուտք ունենալ կոմսի
տանը։ Ճիշտ իր տիրոջ նման։
Լոնդոնի հայտնի վիրաբույժ Բելկանին էլ իր շանից հետևյալ պատմությունն է անում։ Ասում է՝
մի փոքրիկ շուն ունեի, որ միշտ հետս հիվանդանոց էի տանում ու միշտ կողքիս աթոռին
նստած ներկա էր լինում անդամահատություններին։ Մի անգամ էլ հիվանդանոց մտնելիս չէի
նկատել, թե շունս ետ է մնացել: Հանկարծ դուռն ամուր զարկեցի, ու շանս թաթը մնաց դռան
տակը։ Շունս սկսեց աղիողորմ կլանչել ու կլանչելով էլ, կաղին տալովվազեց, բարձրացավ աթոռին, աթոռից էլ թռավ անդամահատության սեղանին, սեղանի վրա մեկնվեց ու կոնծկոնծալով թաթը մեկնեց ինձ։ Նայեցի, տեսա ոտի մի մատը ջարդվել է, իսկույն
փաթաթեցի, կապեցի, ու մի քիչ անց հանգստացավ, ու իր աթոռի վրա կծիկ եկավ, քնեց։ Մյուս
օրն էլ եկավ իրան-իրան նույնն արավ ու էսպես ամեն օր, մինչև որ լավացավ։
1881 թվին Մոսկվայում երաժիշտ Բենետտու շունը էնքան վարժ էր նվագում, որ մասնակցում
էր երաժշտական խմբի մեջ և, իր տիրոջ երգելու ժամանակ, նվագակցում էր նրան։

Рубрика: Մայրենի

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:

1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն…

Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:

Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:

Рубрика: Բնագիտություն

Ձայնի ընկալում: Լսողության հիգիենա

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ: Այն առավել զարգացած է կաթնասունների և թռչունների մոտ, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ: Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները:
Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև իրենք են ձայն արձակում: Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվում է ձայնային ապարատի: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը;
Մարդու ականջը բացառիկ զգայություն ունեցող բարդ լսողական օրգան է: Որոշ մարդիկ կարող են լսել նույնիսկ ծառից ցած ընկնող տերևի ձայնը:
Ձայնի ընկալում: Լսողության հիգիենա
Հարցեր

1 Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը: Մարդու ականջը ունի

2 Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:

Հավանաբար շատերը կհամաձայնեն, որ աղմուկը բացասաբար է ազդում մեր կյանքի վրա: Աղմուկը իրենից ներկայացնում է անցանկալի ձայների համադրություն, որը չի կրում իր մեջ ոչ մի օգտակար տեղեկատվություն: Ներկայում ապացուցված է, որ աղմուկն ընդհանուր կենսաբանական գրգռիչ է, որն ազդում է ոչ միայն լսողության, այլ նաև ողջ օրգանիզմի վրա:

3 Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:

մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդող ձայներ, որոնք խանգարում են նրա աշխատանքն ու հանգիստը։ Ձայնը, որպես ֆիզիկական երևույթ, առաձգական միջավայրում ընթացող ալիքային շարժում է, որն առաջանում է տատանողական շարժումներից և ընկալվում մարդու ու կենդանիների լսողության օրգաններով։

Рубрика: Անգլերեն

Armenia

Welcome to Armenia. Armenia is a small piece of land that manages to make everyone fall in love at the first glance from the window of a plane, from the very first step taken on this sun-fed earth. Armenia is one of the safest and quietest countries in Southeast Europe. Armenia is located in the South Caucasus, bordering Georgia, Azerbaijan, Iran and Turkey. The total area of ​​the Republic of Armenia is 29,743 km / km, located at an average altitude of 1000-2000 meters above sea level. You can join us to discover Armenia in person. We organize one-day tours in Armenia. 301 ․ Christianity was accepted as the state religion. Armenia became the first Christian state in the world. Armenia is an open-air museum of Christianity. There are thousands of Christian monuments, such as monasteries, churches, chapels, khachkars, manuscripts, etc. Yerevan is the capital and largest city of Armenia, colorful, bright, full of events. Yerevan has a history of thousands of years. Yerevan warmly hosts many international events, such as symposiums, conferences, festivals, sports events and much more.

Рубрика: Մաթեմ

Պարապմունք 71.

Խառը խնդիրների օր:
ֆլեշմոբան խնդիրների քննարկում.
1.Տեղափոխելով լուցկու մեկ հատիկ` ստացի՛ր ճիշտ հավասարություն:

Подпись отсутствует

5+5-9=1

5+5-3=7


2.Երկու թվերի տարբերությունը 90 է, դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր այդ թվերը։

120-30=90

3. Գտի՛ր այն բնական թվերի քանակը, որոնք 8-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույն թիվն է ստացվում։

9, 18, 27,


4. Վեց հատ երեքի և թվաբանական գործողությունների միջոցով ինչպես ստանալ ամենափոքր քառանիշ թիվը:

333×3+3:3=1000

5. Տրված 6 քարտերը դասավորիր այնպես, որ ստանաս 5-ի պատիկ հնարավոր ամենամեծ թիվը, որի հազարավորների կարգում գրված թվանշանը 2 անգամ մեծ է տասնավորների կարգում գրված թվանշանից։

Подпись отсутствует
Рубрика: Մաթեմ

Մաթեմատիկա

1. աշխատանք դասարանում
(0-3միավոր)

2

2. նախագիծ փետրվար-(խնդիրների լուծումների տեսագրում Կենգուրու մրցույթից կամ ֆլեշմոբից)
(0-1 միավոր)

0

3. բանավոր հաշվարկ, մասնակցություն բանավոր հարցմանը
(0-1 միավոր)

1

4. մասնակցություն ֆլեշմոբին
(0-1միավոր)

1

5. առաջադրել ես խնդիր ֆլեշմոբի համար
(0-1միավոր)

0

6. պարապմունք 60-70-ը քանի դաս ես հրապարակել բլոգում, որոնք դասարանում հարցերի քննարկման ժամանակ ուղղել ես
(0-11 միավոր, յուրաքանչյուր պարապմունք 1միավոր)

11

7. Լրացուցիչ աշխատել ես տանը, լրացրել ել բաց թողումը
(0-2 միավոր):

2


16-8