День: 16 марта 2022
Հյուսվածքներ
Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդամենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները:
Բազմաբջիջ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ մասնագիտացված է և կատարում է որոշակի գործառույթ:
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:
Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ:
Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են: Դրա շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ:
Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝ չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից:
Լրացուցիչ նյութեր՝ Հյուսվածքներ
Գրականության հղումը էջ 98, 99
Հարցեր
1. Ի՞նչ է հյուսվածքը:
Երբ միանման ծագում ունեցող և նույն ֆունկցիան կատարող միաբջիջները միանում են իրար առաջանում է խումբ, որն էլ կոչվում է հյուսվածք։
2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:
Բույսերը ունեն 5 տեսակի հյուսվածքներ դրանք են՝ գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական։
Պարապմունք 79
Առաջադրանքներ
1. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.
ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի բնակարանում ապրող հարևանին։✅
բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։❎
գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։✅
դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։ ✅
2. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.
ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։✅
բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։ ✅
գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։ ❎
դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։✅
ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։✅
3. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են անհնար.
ա) Դրամը նետելիս ընկել է ,զինանիշ։ ✅
բ) Գիշերը ծագել է արևը։❎
գ) Դուրս գալով փողոց՝ դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։ ❎
դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։✅
ե) Դուք մուրճով խփել եք ռելսին և ձայն է հնչել։✅
զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։ Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։✅
Պարապմունք 78.
1. Ստեղծագործական աշխատանք:
Սիրելի՛ սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր՝ ՄաթեՄարդ ֆոտո:
Ծորակից ջուր խմելիս, ֆիլմ դիտելիս, զբոսնելիս մտածե՞լ ես, որ այդ ամենի հետևում մաթեմատիկա կա։Մաթեմատիկան ամենուր է:
Թեմա՝ «Մաթեմատիկան ամենուր» թեմայի շուրջ նկարչական որևէ ծրագրով նկարիր մարդ, նշի՛ր նկարի վրա ՄաթեՄարդ անունը: Նկարի մի անկյունում նկարագրիր նկարը, այն պետք է արտացոլի մաթեմատիկայի գոյությունը, մաթեմատիկային առնչվող բանաձևերն առօրյա կյանքում։ Նկարի հղումն ուղարկիր ինձ:
Տե՛ս օրինակ այս նկարը՝