1.Ընտրել հունական աստվածներից մեկին , կարդալ իր մասին , ներկայացնել բլոգում/պատումի կամ տեսանյութի տեսքով:
Ապոլլոն
Ապոլլոն կամ Ֆոյբոս հին հունական դիցարանի գլխավոր աստվածներից մեկ։
Համարվում էր լույսի, արևի, բնության պայծառ սկզբնավորման աստվածը, արվեստների հովանավոր, մուսաների առաջնորդ:Լույսի աստված ոսկեգանգուր Ապոլոնը ծնվել է Դելոս կղզում։ Նրա մայրը՝ Լետոն, հալածված Հերայի ցասումից, ոչ մի տեղ չէր կարող ապաստան գտնել։ Հետապնդվելով Հերայի ուղարկած Պիթոն հրեշից՝ նա թափառեց աշխարհով մեկ և վերջապես, թաքնվեց Դելոս կղզում, որ այն ժամանակ լողում էր մոլեգնած ծովի ալքիների վրա։ Լետոյի՝ Դելոս բարձրանալուն պես ծովի հորձանուտի միջից վեր խոյացան վիթխարի սյուները և կանգնեցրին այդ ամայի կղզին։ Եվ կղզին անսասան քարացավ այն տեղում, ուր կանգնած է մինչև օրս։
Տրոյական պատերազմ
Տրոյական պատերազմում նետաձիգ Ապոլոնն օգնում է տրոյացիներին, և նրա նետերը յոթ օր ժանտախտ են տարածում հույների ճամբարում։ Ապոլոնն անտեսանելիորեն օգնում է Պարիսին՝ նրա արձակած նետն ուղղելով դեպի Աքիլլեսի գարշապարը, որից և նա սպանվում է։
2. Պատմել «Հին աշխարհի յոթ հրաշալիքների» մասին/նկարներով/, ներկայացնել «21-րդ դարի 7 հրաշալիքները»/ըստ քեզ/, ներկայացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յոթ հրաշալիքները /ըստ քեզ/: