1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։
Ալոճ, ակնակապիճ, աղջատել, աղչամուղջ, աճպարար, անաճառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրճշել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոչիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիճ:
2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարամթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակած ա-պին, բարձրացավ ա-բարտակի վրա, քաշեց առատը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարւաշաղախ ալրափոշին և փախչում զվարճաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապարզջրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթած գոգնոցը:
3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, վհուկ, ձմերուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ,:
4․ Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:
Վիրավորված-խոցված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:
Ծաղրուծանակից վիրավորված-նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:
Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին–հմայել
Որոշել էր անպայման գրավել-նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:
Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու-կառուցելու:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել-բարձրացրել: