Այս անգամ Սարալանջում կատարում էինք հողի պարարտացման աշխատանքներ:Գոմաղբը տարածեցինք ամբողջ տարացքով մեկ:
День: 4 марта 2022
Սարալանջ
Գոմաղբ, օրգանական պարարտանյութ՝ կազմված կենդանիների արտաթորանքից։ Օգտադործվում է որպես պարարտանյութ և վառելանյութ։ Չնայած հանքային պարարտանյութերի արտադրության ավելացմանը, գոմաղբը ներկայումս լայնորեն կիրառվում է դաշտավարությունում, զգալի չափով օգտագործվում է ջերմոցային տնտեսություններում։ Պարունակում է ազոտային միացություններ, բույսերի համար անհրաժեշտ հանքային նյութեր։ Չոր նյութերի հիմնական մասը բարելավում է հողի կառուցվածքը, ջրային և օդային ռեժիմը, ֆիզիկաքիմիական կազմը։ Կալցիումը և մագնեզիումը նվազեցնում են հողի թթվայնությունը, իսկ մանրէները մեծացնում են կենսաբանական ակտիվությունը։ Գոմաղբը CO2-ի աղբյուր է, որն ուժեղացնում է օրգանական նյութերի սինթեզը բույսերում։
Խաղողի վազերի խնամք
Տեխնոլոգիայի դասաժամին ընկեր Շուշանի հետ Մայր դպրոցի մարզադաշտի խաղողի վազերը մաքրել ենք աղբից և չորացած տերևներից: