Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ: Այն առավել զարգացած է կաթնասունների և թռչունների մոտ, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ: Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները:
Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև իրենք են ձայն արձակում: Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվում է ձայնային ապարատի: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը;
Մարդու ականջը բացառիկ զգայություն ունեցող բարդ լսողական օրգան է: Որոշ մարդիկ կարող են լսել նույնիսկ ծառից ցած ընկնող տերևի ձայնը:
Ձայնի ընկալում: Լսողության հիգիենա
Հարցեր
1 Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը: Մարդու ականջը ունի
2 Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:
Հավանաբար շատերը կհամաձայնեն, որ աղմուկը բացասաբար է ազդում մեր կյանքի վրա: Աղմուկը իրենից ներկայացնում է անցանկալի ձայների համադրություն, որը չի կրում իր մեջ ոչ մի օգտակար տեղեկատվություն: Ներկայում ապացուցված է, որ աղմուկն ընդհանուր կենսաբանական գրգռիչ է, որն ազդում է ոչ միայն լսողության, այլ նաև ողջ օրգանիզմի վրա:
3 Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:
մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդող ձայներ, որոնք խանգարում են նրա աշխատանքն ու հանգիստը։ Ձայնը, որպես ֆիզիկական երևույթ, առաձգական միջավայրում ընթացող ալիքային շարժում է, որն առաջանում է տատանողական շարժումներից և ընկալվում մարդու ու կենդանիների լսողության օրգաններով։