Рубрика: Մաթեմ

Պարապմունք 84.

Թեմա՝ Տասնորդական կոտորակներ

1.Ի՞նչ թվանշան է գրված 364, 50791 կոտորակի`

ա) հարյուրավորների կարգում, 3

բ) տասնորդականների կարգում, 5

գ) տասհազարերորդականների կարգում, 9

դ) տասնավորների կարգում։ 6

2.Թվանշաններով գրե՛ք կոտորակը.

ա) զրո ամբողջ մեկ հարյուրերորդական, 0,01

բ) յոթ ամբողջ քսանհինգ հազարերորդական, 7,0025

գ) երեսուներկու ամբողջ տասնութ տասհազարերորդական, 32,00018

դ) զրո ամբողջ երկու հարյուր երեսունյոթ հազարերորդական, 0,237

ե) հարյուր ութսունյոթ ամբողջ երեք հարյուր իննսուն

հազարերորդական։ 187,039

3. Սովորական և խառը կոտորակները գրեք տասնորդական կոտորակի տեսքով՝

3. 1/10=3,1
2.9/10=0,29
3/10=0,3
5/10=0,5
5.12/100
=0,0512
7.21/100
=0,0721

6.91/100=0,0691
4/10
=0,4

85/10=8,5

11. 1/10=11,1

4.Գրեք անկանոն կոտորակի տեսքով.
3,2=3, 2/10
14,5=14, 5/10
11,6=11, 6/10
10,111=10, 111/1000
24,25=24, 25/100
1,289=1, 289/1000
127,3
=127, 3/10

Рубрика: Բնագիտություն

Ծաղկավոր բույսերի օրգանները

Օրգանը մարմնի մաս է, որն ունի որոշակի կառուցվածք, ձև և տեղ օրգանիզմում: Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով ) բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:
Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ (սեռական ) բազմացման օրգաններն են:
Արմատ: Արմատներով բույսն ամրանում է հողին: Արմատի բազմաթիվ ճյուղավորումները ձևավորում են արմատային համակարգը: Այն կազմված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից: Գլխավոր արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից, իսկ հավելյալ արմատները՝ ցողունի ստորին մասից, երբեմն նաև տերևներից: Գլխավոր և հավելյալ արմատներից առաջանում են կողքային արմատներ:

Արմատային համակարգը լինում է առանցքային՝ լավ զարգացած գլխավոր արմատով:
Արմատային համակարգը ոչ միայն բույսն ամրացնում է հողին կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր:
Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները
Ծաղկի կառուցվածքըԳրականության հղումը

Հարցեր՝
1. Ուսումնական նյութ պատրաստիր ծաղկի կառուցվածքի մասին:
2.Որո՞նք են բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում: Վեգետատիվ օրգաններն են արմատը և ցողունը, նրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:

Գեներատիվ օրգաններն են ծաղիկը, պտուղը և սերմը։ Նրանք բազմացման օրգաններն են։
3.Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատային համակարգը ոչ միայն բույսն ամրացնում է հողին կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր:

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում: Բառերը թեքվում կամ փոփոխության են ենթարկվում սեռական հոլովից:

1.Հոլովի՛ր գիրք, ամպ, սեղան բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) —գիրք-ամպ-սեղան

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) —գրքի-ամպի-սեղանի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) —գրքին-ամպին-սեղանին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) —գրքից-ամպից-սեղանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) —գրքով-ամպով-սեղնով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) —գրքում-ամպում-սեղանում

2․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա Ուժ, տարր, ծով, նաև, կույտ, բերդ, շենք:

Ուժեր, տարրեր, ծովեր, նաև, կույտեր, բերդեր, շենքեր

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

գառներ, դռներ, մատներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

ծովածոցեր, սուզանավեր դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:

քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ
Է. Մարդ, կին:

մարդիկ, կանայք

3․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով: Հարթավայրերում (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբաները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշերը (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով-ստրկամիտ
լի և առատ-լիառատ
կյանքի հյութ-կենսահյութ
ցավից լլկված-ցավալլուկ
մոլոր մտքով-մոլորամիտ
սուր ընթացող-սրընթաց
խելքը կորցրած-խելակորույս
նոր հայտնված-նորահայտ
մենակ ապրող-մենակյաց
խիստ բարքով-խստաբարո
երկար ապրող-երկարակյաց
նոր եկած-նորեկ
աչքին հաճելի-ակնահաճո

Рубрика: Մաթեմ

Պարապմունք 83.

Դրական տասնորդական կոտորակներ

Այն դրական կոտորակը, որի հայտարարը  տասի որևէ աստիճան է (այսինքն հայտարարում այս թվերն են՝10, 100, 1000, 10000, …) հաճախ գրում են ավելի պարզ տեսքով, հայտարարը պարզապես չեն գրում, իսկ ամբողջ և կոտորակային մասերը իրարից անջատում են ստորակետով, տես օրինակը՝
27/10=2. 7/10=2,7
256/100=2.56/100=2, 56

Սովորական կոտորակները, որոնք գրված են այս ձևով, կանվանենք տասնորդական կոտորակներ:
Այսինքն՝ 27/10 և 2, 7-ը նույն թվերն են, մի դեպքում գրված խառը թվի տեսքով, իսկ մյուս դեպքում՝ տասնորդական կոտորակի տեսքով:

Տասնոդրական կոտորակում ստորակետից հետո առաջին կարգն անվանում են տասնորդական կարգ:
Օրինակ՝ 2, 7-ը բաղկացած է 2 ամբողջից և 7 տասնորդականից, կարդում են՝ երկու ամբողջ յոթ տասնորդական: Ստորակետից հետո երկրորդ կարգը անվանում են հարյուրերոդակնների կարգ և այսպես շարունակ, տես նկարը՝

Աշխատանք դասագրքից՝

735.

ա․

3 1/10=3,1

2 9/10=2,9

15 4/10=15,4

3/10=0,3

5/10=0,5

բ․

5 12/100=5,12

7 20/100=7,2

6 91/100=6,91

13/100=0,13

85/100=0,85

գ.

135/1000=08,135

17 399/1000=17,399

8 999/1000=8,999

777/1000=0,777

123/1000=0,123

դ.

8899/10000=0,8899

5678/10000=0,5678

1234/10000=0,1234

6969/1000=0,DSE

6969

736.

ա․

3,2=3 2/10

7,3=7 3/10

3,5=3 5/10

0,1= 1/10

0,9=9/10

բ․

7,12=7 12/100

9,23=3 23/100

10,34=10 34/100

0,45=45/100

0,56=56/100

գ․

12,333=12 333/1000

16,596=16 596/1000

0,887=887/1000

0,379=379/1000

0,111=111/1000

դ․

2,1111=2 1111/10000

5,1995=5 1995/10000

4,1996=4 1996/10000

0,1997=1997/10000

0,1998=1998/10000

Рубрика: Մաթեմ

Պարապմունք 82

1.Ենթադրենք` տրված է մի թիվ: Նշանակե՛ք այն որևէ լատիներեն տառով և տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք.

ա) այդ թվի կրկնապատիկը,
2F

բ) այդ թվի կեսը,
F/2

գ) այդ թվի երկու երրորդը,
2/3 x F

դ) այդ թվից հինգով մեծ թիվը,
F+5

ե) այդ թվից 10-ով փոքր թիվը:
F — 10

2. Տղան նետում էր մետաղադրամը, ապա գրում էր արդյունքը՝ «զինանիշ» կամ «թիվ»։ 100 նետումից 56-ի արդյունքը եղել էր «զինանիշը»։ Ինչի՞ է հավասար՝

ա) «զինանիշ» արդյունքով նետումների քանակի հարաբերությունը բոլոր նետումների քանակին
56/100

բ) «թիվ» արդյունքի նետումների քանակի հարաբերությունը բոլոր նետումների քանակին
44/100

3. Նետել են խաղոսկրը։ Գտե՛ք 4-ից մեծ թիվ բացվելու հավանականությունը:
2/6=1/3

4. Նավակի սեփական արագությունը 12. ½ կմ/ժ է, իսկ գետի հոսանքի արագությունը՝2. 1/2 կմ/ժ։ Երկու նավակայանների հեռավորությունը 15կմ է։ Ինչքա՞ն ժամանակ կծախսի նավակը մի նավակայանից մյուսը հասնելու և վերադառնալու համար։
2 1/2 ժամ

5. Խանութում 5 արկղ նարինջ կար։ Օրվա առաջին կեսին վաճառելու համար յուրաքանչյուր արկղից հանեցին 4 կգ նարինջ, օրվա երկրորդ կեսին՝ ևս 3 կգ։ Դրանից հետո բոլոր արկղերում մնաց այնքան նարինջ, ինչքան հանել էին։ Օրվա սկզբում ընդամենը ինչքա՞ն նարինջ կար յուրաքանչյուր արկղում։
14կգ

6. Գտե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք աստղանիշի տեղում գրելու դեպքում երկու անհավասարություններն էլ ճիշտ կլինեն.

ա) 0 < 1, 2 < 3, գ) 8 < 9 < 10, ե) – 6 < -5, -4, -3, -2 < – 1,

բ) – 4 < -3, -2, -1 < 0, դ) – 3 < -2, -1, 0, 1, 2 < 3, զ) –1< 0 < 1։

7. Գտե՛ք գումարը.

ա) –5 + 7=2, գ) 80 + (–100)=-20,  ե) –23 + (–14)=-37,

բ) –15 + 8=-7, դ) 32 + (–41)=-9,  թ) –29 + 27=-2։

Рубрика: Մաթեմ

Պարապմունք 81

Առաջադրանքներ կրկնողության բաժնից:

1. Կատարե՛ք գործողությունները՝ թվերը գրի առնելով թվանշաններով, թվաբանական գործողությունները՝ համապատասխան նշաններով.

ա) քառասուներեք ամբողջ յոթ տասներորդին գումարած տասնյոթ ամբողջ ութ տասնհինգերորդ,
43 7/10+17 8/15=61 7/30

բ) քսան ամբողջ ինը տասնչորսերորդից հանած տասներկու ամբողջ երեք յոթերորդ,
20 9/14-12 3/7=8 3/14

գ) վեց ամբողջ հինգ վեցերորդը բազմապատկած երկու ամբողջ երեք քառորդով,
6 5/6×2 3/4=18 19/24

դ) երեսուն ամբողջ վեց քսանհինգերորդը բաժանած քսան ամբողջ երկու հինգերորդի։
30 6/25:20 2/5=1 41/85

2. Գտե՛ք հարաբերությունը.

ա) 300-ի և 20-ի=15
բ)1/4 -ի և 1/8-ի=2

3. Հավասարաչափ հոսող ջուրը 5 ժամում լցնում է ավազանի՝ 400 մ^3 ծավալով մասը։ Քանի՞ ժամում կլցվի ամբողջ ավազանը, եթե նրա ծավալը 640 մ^3 է։

4. Վարել են դաշտի մակերեսի ⅞ մասը, որ 140 հա է։ Գտե՛ք ամբողջ դաշտի մակերեսը։
160հա

5. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ 10 %-ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի համեմատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։

ավելի էժան

Рубрика: Պատմություն

Տարօրինակ քանդակ

Աթենքի Tourismբոսաշրջություն (տուրիզմ)

Վասիլիսիս Սոֆիաս պողոտայում կա հսկայական վազորդի տեսքով կուտակված ապակե թերթիկ քանդակ, որը զբոսաշրջիկին հիշեցնում է, որ նրանք գտնվում են Հունաստանում ՝ մարաթոնի օրրանում:

Այնտեղից կարելի է քայլել դեպի մոտակա Մոնաստիրակի մետրոյի կայարանը, որը տանում է դեպի Հռոմեական ֆորում և օրիգինալ ագորա ՝ շուրջբոլորը ռեստորաններով և խանութներով:

Theշմարտությունն այն է, որ այս լեգենդար քանդակը կոչվում է «Վազողը » (Միջանցքը), որը տեղադրվել էր այնտեղ 1988 թվականին, ամբողջովին պատրաստված էր մուգ կանաչ ապակուց: Այս անսովոր քանդակի հեղինակը հույն քանդակագործ Վարոցոս Կոստասն է:

Կոստաս Վարոցոսը նախընտրում է աշխատել միայն ապակու և մետաղի հետ, ուստի նրա յուրաքանչյուր քանդակը դառնում է անսովոր, քանի որ մյուս քանդակագործներն աշխատում են քարի մեջ: Սովորաբար ապակե արձանը ոչ այլ ինչ է, քան սովորական ծաղկաման:

Բայց երբ շենքը հսկայական տան չափ ունի, այն բոլորովին այլ տեսք ունի, քան դարակի արձանը: Քանդակից դուրս եկող կտորները, ուժեղ քամու ուժգնությամբ, ամենայն հավանականությամբ կստեղծեն խռխռացող ձայն:

Рубрика: Մայրենի

Հաջողության փերու Շատրվանը

Լեռան բարձունքին էր հաջողության փերու Շատրվանը , կախարդական պարտեզում՝ շրջափակված բարձր պարիսպով ու պաշտպանված ուժեղ կախարդանքով։Եւ միայն տարին մեկ անգամ՝ ամենաերկար օրը հնարավորություն էր տրվում որեւէ անհաջողակի պայքարել ու հասնել շատրվանին։ Շատրվանում լողացողին տրվում էր հաջողության մի ամբողջ կյանքի պաշար։Նշանակված օրը հարյուրավոր մարդիկ թագավորության տարբեր ծայրերից հավաքվում էին պարտեզի պարիսպի մոտ։ Դեռ լույսը չբացված տղամարդիկ ու կանայք, հարուստներն ու աղքատները, երիտասարդներն ու ծերերը, կախարդական արվեստներին տիրապետողներն ու սովորական մահկանացուները հավաքում էին պարտեզի մոտ, յուրաքանչյուրը հույս ունենալով, որ հենց նա է իրավունք վաստնակելու մտնել պարտեզ։Ու մինչ սպասում էի լույսը բացվելուն երեք կախարդ, յուրաքանչյուրը վշտի իր բեռով, ծանոթացան, ու պատմեցին իրենց տառապանքի պատմությունը։Առաջին կինը, Էյշա անունով, անբուժելի հիվանդություն ուներ։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերացնի հիվանդությունը ու կերաշխավորի իրեն երկար տարիների երջանիկ կյանք։Երկրորդին՝ Ալթիդային, թալանել էր չար կախարդը, նրանից վերցնելով տունը, ոսկին ու կախարդական փայտիկը։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերադարձնի իրեն իր հարստությունները։Երրորդին, Ամատային սիրած տղան էր լքել, ու նա հույս ուներ, որ շատրվանը կբուժի իր սրտի վերքերը։Խղճացին կանայք իրար ու որոշեցին, որ եթե հնարավորություն լինի, կմիավորվեն ու կփորձեն երեքով հասնել շատրվանին։Արեւի առաջին շողի հետ պարսպի վրա ճեղքեր հայտնվեցին։ Ամբոխը մղվեց դեպի պարիսպը, յուրաքանչյուրը ճչալով Շատրվանից օրհնություն ստանալու իր պատճառը։Ճեղքից դուրս եկած սողացող բույսերը փաթաթվեցին առաջին կախարդ Էյշային ու ձգեցին նրան ներս։ Նա բռնեց երկրորդ կախարդ Ալթիդայի դաստակից, Ալթիդան էլ բռնեց Ամատային, վերջինիս զգեստի ծայրն էլ կպավ ընկճված տեսքով սպետին, ով նստած էր ոսկրոտ ձիու վրա, ու բույսերը քաշեցին այս բոլորին ճեղքից ներս։Կատաղի ճիչերը լցրեցին առավոտյան օդը, հետո լռություն տիրեց, ու պարիսպի ճեղքը փակվեց։

Էյշան եւ Ալթիդան բարկացան Ամատայի վրա, որ պատահաբար իր հետ էր բերել ասպետին։― Միայն մեկը կարող է լողանալ Շատրվանի մեջ։ Առանց այս մեկին հաշվի առնելու էլ բավականին բարդ կլինի որոշել, թե մեզանից որ մեկը կլինի դա։Հիմա, պարոն Դժբախտը, այսպես էր հայտնի ասպետը պարտեզից դուրս, հասկացավ, որ կանայք կախարդներ են, ու կախարդություն չիմանալով հույս չուներ հաղթել երեք կանանց ու հասնել Շատրվանին։ Այպիսով նա հայտնեց, որ մտադիր է դուրս գալ պարտեզից։Այդ ժամանակ Ամատան էլ բարկացավ․― Թուլամորթ, ― մեղադրեց նրան, ― հանի՛ր սուրդ,եւ օգնի՛ր մեզ հասնել նպատակին։Այսպիսով երեք կախարդները ու դժբախտ ասպետը առաջ շարժվեցին կախարդված պարտեզում, որտեղ առատորեն աճում էին հազվադեպ խոտաբույսեր, մրգեր, ծաղիկներ։ Նրանք չհանդիպեցին որեւէ խոչընդոտ, մինչեւ Շատրվանի բլին հասնելը։Բլրի ստորոտին, հրեշավոր Որդ էր նստած՝ տռզած ու կույր։ Երբ նրանք մոտեցան, Որդը շրջեց իր կեղտոտ երեսը նրանց կողմ ու արտասանեց։«Տվեք ինձ ձեր ցավի ապացույցը»Պարոն Դժբախտը փայլեցրեց իր սուրը ու ուզեց սպանել Որդին, բայց դրա շեղբը ճաքեց։ Հետո Ալթիդան քարեր էր նետում Որդի վրա, իսկ Էյշան ու Ամատան փորձեցին բոլոր բառերը, որ կարող էր մեղմել, կամ մուտք դառնալ իրենց համար, բայց թե նենց կախարդական փայտիկները, թե Ալթիդայի քարերը եւ թե ասպետի ճաք տված սուրը անզոր էին․ Որդը թույլ չէր տալու առաջ շարժվել։Արդեն կեսօրին մոտ էր ու Էյշան անհուսությունից սկսեց լալ։ Որդը խմեց նրա այտերով հոսող արցունքները։ Ոլորվելով մտավ իր բունը՝ հողի մեջ, ու ճանապարհը կրկին բացվեց նրանց առաջ։Ուրախանալով Որդի անհետացումից, երեք կախարդներն ու ասպետը սկսեցին բարձրանալ բլուրը, վստահ լինելով, որ մինչ մութն ընկնելը կհասնեն Շատրվանին։Լանջի վրա՝ կես ճանապարհին, նրանց առաջ բացվեցին գետնին փորագրված բառերը։«Տվե՛ք ձեր աշխատանքի պտուղը»Պարոն Դժբախտը հանեց իր միակ դրամը ու դրեց խոտին, բայց այն գլորվեց մի կողմ ու կորավ։ Երեք կախարդն ու ասպետը շարունակեցին բարձրանալ, բայց ուր էլ նրանք գնային, ժամանակը անցնում էր, բայց առաջընթաց չէր լինում ու փորագրածն էլ միշտ դուրս էր գալիս դիմացները։Արեւը արդեն մոտենում էր հորիզոնին, ու Ալթիդան սկսեց ավելի արագ քայլել ու շատ ավելի շատ ջանք դնել բարձրանալու համար, քան մյուսները։― Խիզախություն, ընկերներ, ու տեղի չտալ, ― սրբելով ճակատի քրտինքը ասաց Ալթիդան։Քրտինքը կաթաց գետնին, գրությունը անհետացավ ու նրանք կարողացան առաջ շարժվել։Երկրորդ խոչընդոտի հաղթահարումով ոգեւորված, նրանք շտապեցին վերեւ բարձրանալ։ Այնքան բարձրացան, մինչեւ երեւաց բյուրեղի նման փայլփլող Շատրվանը։Բայց մինչ Շատրվանին հասնելը, նրանք հասան ջրի շիթի, որը փակում էր նրանց ճանապարհը։ Ջուրը մաքուր էր, ու հատակին՝ հարթեցրած քարի էր, վրան գրված․«Տվեք ձեր անցյալի հարստությունը»Պարոն Դժբախտը փորձեց անցնել հոսանքի միջով պաշտպանվելով իր վահանով, բայց այն չօգնեց։ Երեք կախարդները հանեցին նրան ջրի միջից, ու փորձեցին իրենք անցնել, բայց չստացվեց, իսկ այդ ժամանակ արեւն արդեն մայր էր մտնում։Նրանք սկսեցին մտածել, թե ինչ կարող է նշանակել քարի վրա գրվածը ու Ամատան առաջինն էր, ով հասկացավ։ Վերցնելով իր կախարդական փայտիկը նա հանեց սիրած տղայի հետ կապված բոլոր հիշողությունները ու տվեց ջրին։ Ջրի շիթը հեռացավ, քարերը անհետացան, ու երեք կախարդներն ու ասպետը կարողացան բարձրանալ բլրի գագաթ։Շատրվանը առկայծեց նրանց առաջ, նրանք տեսան ավելի հազվադեպ ծաղիկներ ու բույսեր։ Երկինքը կարմրել էր, ու ժամանակն էր որոշել, թե իրենցից ով պետք է լողանա Շատրվանում։Մինչ նրանք կկայացնեին որոշումը, Էյշան ուժասպառ ընկավ գետնին։ Նա մահամերձ էր։Նրա ընկերները փորձեցին նրան տեղափոխել Շատրվանի մեջ, բայց նա հոգեվարքի մեջ էր, ու արգելեց նրանց դիպչել իրեն։Ալթիդան հավաքեց բուժիչ խոտաբույսեր, պատրաստեց դրանք ու տվեց Էյշային։ Հանկարծ Էյշան կարողացավ կանգնել, նույնիսկ ավելին՝ նրա անբուժելի հիվանդության բոլոր նշանները վերացան։― Ես բուժվեցի, ― հուվեց նա, ― ես Շատրվանի կարիքը չունեմ, ― թող Ալթիդան լողանա։Բայց Ալթիդան զբաղված էր այլ խոտաբույսեր հավաքելով։― Եթե ես կարողացա այդ հիվանդությունը բուժել, ապա ես կկարողանամ գումար վաստակել մարդկանց բուժելով։ Թող Ամատան լողանա։Պարոն Դժբախտը ձեռքի շարժումով առաջ թողեց Ամատային՝ դեպի Շատրվան։ Բայց նա թափ տվեց գլուխը։ Ջրի հոսքը մաքրել էր նրա ողջ ձգտումն ու ցավը, ու նա հասկացել էր, որ դաժան էր տղան ու իքնը պիտի երջանիկ լինի, որ նրա հետ չէ։― Բարի մարդ, դուք պիտի լողանաք, ձեր ասպետական վարմունքի համար, ― դիմեց նա պարոն Դժբախտին։Այսպիսով, մայր մտնող արեւի շողերի ներքո ասպետը լողացավ Շատրվանի մեջ։Արեւը վերջին շողերը անհետացան, ու ասպետը դուրս եկավ Շատրվանից, ծնկի իջավ Ամատայի առջեւ, ով իր կյանքում տեսած ամենաբարի ու ամենագեղեցիկ կինն էր։ Երջանկյությամբ լի նա խնդրեց Ամատայի ձեռքը, ու Ամատան էլ հասկացավ, որ գտավ արժանավոր տղամարդ։Երեք կախարդն ու ասպետը իջան բլրից միասին, ձեռք ձեռքի տված, եւ բոլոր չորսն էլ ապրեցին երկար ու երջանիկ, ու նրանցից ոչ մեկ երբեւէ չիմացավ, ու չենթադրեց անգամ, որ Շատրվանի ջուրը կախարդական չէր։

Հեքիաթ երեք եղբոր մասին

Մի անգամ երեք եղբայրներ ճանապարհորդում էին։ Քայլում էին մթնշաղին երկար ու ծուռումուռ ճանապարհով։ Ու հասան նրանք գետի, որը խորն էր այնքան, որ քայլքով չես անցնի, ու արագահոս այնքան, որ չես լողա։Բայց եղբայրները կախարդության արվեստի գիտակ էին։ Թափահարեցին կախարդական փայտիկները, ու կամուրջ հայտնվեց գետի վրա։Երբ գետի կեսը անցել էին, թիկնոցի մեջ փաթաթվածը կտրեց նրանց ճանապարհը։ Ու Մահը խոսեց եղբայրների հետ։ Ճամփորդները միշտ խեղդվում էին գետում, Մահը վրդովված էր, որ չէր ստացել նոր զոհեր, բայց խորամանկեց․ ցույց տվեց, թե հիանում է նրանց հնարամտությամբ, ու ասաց, որ ի նշան իր հիացմունքի՝ եղբայրներից յուրաքանչյուրը պիտի ընդունի մի ընծա իրենից։Ավագ եղբայրը ռազմատենչ էր։ Նա խնդրեց աշխարհի ամենահզոր կախարդական փայտիկը․ փայտիկ, որի տերը կհաղթի ցանկացած մենամարտում, փայտիկ, որը արժանի է մարդուն, ով հաղթել է Մահվանը։Ու Մահը պոկեց թանթրվենու ճյուղը, որ աճում էր գետի ափին, սարքեց կախարդական փայտիկ, ու տվեց ավագ եղբորը։Միջնեկ եղբայրը գոռոզ էր։ Որպեսզի էլ ավելի ստորացնի Մահվանը, նա խնդրեց մեռածներին վերակենդանացնելու ուժ։ Ու Մահը վերցրեց գետի մոտ ընկած քարը, տվեց միջնեկ եղբորն ու ասաց, որ այն կարող է մեռածներին հետ բերել։Հետո, Մահը հարցրեց երրորդ՝ փոքր եղբորը, ինչ նա կուզեր։ Փոքրը ամենաիմաստունն էր եղբայրների մեջ, նա չէր վստահում Մահվանը։ Այդ պատճառով, նա խնդրեց մի այնպիսի ընծա, որը հագնելով, նա կկարողանա տեղաշարժվել այնպես, որ Մահը չկարողանա հետեւել իրեն։ Մահը այլ ելք չուներ, ստիպված պոկեց սեփական անտեսանելի թիկնոցի մի մասը, ու տվեց փոքրին։Դրանից հետո, Մահը մի կողմ կանգնեց, ու թույլ տվեց եղբայրներին շարունակել իրենց ճանապարհը, նրանք գնացին, խոսելով իրենց հետ պատահած արկածի մասին, ու հիանալով Մահվան ընծաներով։Հետո եղբայրները բաժանվեցին, ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։Առաջին եղբայրը մոտ մի շաբաթ ճամփորդելուց հետո հասավ մի գյուղի, որտեղ ապրում էր երիտասարդ կախարդը, ում հետ նա վիճել էր։ Բնականաբար, թանթրվենու կախարդական փայտիկով նա չէր կարող պարտվել մենամարտում, որը հետեւեց նրանց հանդիպմանը։ Մեռած կախարդին թողնելով գետնին, նա գնաց հյուրանոց, ու սկսեց գլուխ գովել անհաղթ փայտիկի համար, որը ինքը ճանկել է Մահից։Նույն գիշերը, հենց ավագ եղբայրը խմիչքից անզգայացած քնեց, մի այլ կախարդ կտրեց նրա կոկորդը ու գողացավ փայտիկը։ Այսպես Մահը տարավ առաջին եղբորը։Միջնեկ եղբայրը վերադարձավ տուն, որտեղ մենակ էր ապրում։ Հանեց քարը, որը մեռածներին վերականդանացնում է, ու երեք անգամ պտտեց ձեռքում․ նրա առջեւ հայտնվեց աղջիկը, ում հետ ուզում էր ամուսնանալ, բայց ով մահացել էր անժամանակ։ Աղջիկը տխուր էր ու սառը, մի տեսակ, մեկուսի։ Չնայած նա վերադարձել էր կյանք, բայց նա չէր պատկանում այդ աշխարհին ու տանջվում էր։ Վերջիվերջո, երկրորդ եղբայրը անհուսությունից խելագարված՝ ինքնասպան եղավ, որպեսզի կարողանա աղջկա հետ լինել։Այսպես Մահը տարավ երկրորդ եղբորը։Չնայած Մահը երրորդ եղբորը փնտրում էր տարիներով, այդպես էլ չկարողացավ գտնել նրան։ Ու միայն երբ նա բավականին ծերացել էր, փոքր եղբայրը հանեց անտեսանելի թիկնոցը ու փոխանցեց այն իր որդուն։ Հետո ողջունեց Մահվանը ասես հին ընկերոջ, ու գնաց նրա հետ ուրախությամբ։Ու նրանք, ինչպես հավասարը հավասարի, լքեցին աշխարհնայս։

Рубрика: Մայրենի

Վահան Տերյան, Եղիշե Չարենց

Վահան Տերյան

Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

Սիրտըս թույլ էր ու տկար,—

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար…

Եղիշե Չարենց

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։