Առաջադրանք 2
2.Տալ հետևյալ բառերի բացատրությունը.
արխաիկ—շատ հին
պոլիս—ինքնիշխան քաղաք-պետություն
դեմոս—ժողովուր
պարտային ստրուկ—պարտքը չվճարած ստրուկներ
էվպատրիդներ—կառաավարիչները
օլիգարխիա—խմբային իշխանություն
դեմոկրատիա—ժողովրդավարություն
տիրան—ժողովրդի առաջնորդ
տիրանիա—ժողովրդի առաջնորդի կառավարաման ձևը
գաղութ—նոր բնակավայր
3.Դիտել տեսաֆիլմը «Տրոյայական պատերազմը»/Ամփոփել 15նախադասությամբ/:
Հոմերոսը իր «Իլիական» վեպում գրել է Տրոյայի պատերազմի մասին։ Տրոյայի թագավոր Պրաիամոսի որդի Պարիսը և Սպարտայի թագավոր Մենելաոսի կին Ելենան սիրահարվում են և փախչում Տրոյա։ Մենելաոսը օգնություն է խնդրում իր եղբայր Ագամեմնոնից, ով Մեկենայի թագավորն էր, բայց ուզում էր իշխել ամբողջ Հունաստանը։ Ագամեմնոնի զորքը, որը բաղկացած էր 100 նավից և 5000 զինվորից10 տարի պաշարում է Տրոյան, բայց չի կարողանում գրավել այն։ Այստեղ նկարագրվում են զենքերը և զինվորների զրահը, որը պատրաստված է եղել անագի, պղձի և բրոնզի համաձուլվածքից։ Ագամեմնոնը որոշում է խորամանկությամբ գրավել Տրոյան, և Ոդիսևսը հորինում «Տրոյական ձին»։ Դրա մեջ թաքնվում են լավագույն զինվորները, իսկ Ագամեմնոնը մնացած զորքի հետ հեռանում է։ Տրոյացիները կարծում են, որ Ագմամենոնը ընդունել է իր պարտությունը, իսկ այդ ձին թողել է՝ որպես ընծա աստվածների, որպեսզի անփորձանք վերադառնան տուն։ Քանի որ տրոյացիների համար ձին եղել է սուրբ կենդանի, նրանք այդ ձին տանում են քաղաք՝ որպես հաղթական ընծա իրենց աստվածներին։ Գիշերը ձիու միջից զորքը դուրս է գալիս և բացում է քաղաքի դարպասները։ Ագամեմնոնի զորքը վերադառնում է, կոտորում է բոլոր տրոյացիների և ավիրում Տրոյան։
Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն / էջ 67-71/