Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում, քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Տղան ծնվել էր վաղաժամ, տկար, որի պատճառով էլ երկար ժամանակ չէին համարձակվում նրան մկրտել։ Այդուհանդերձ նա գոյատևեց, մկրտվեց (1 հունվարի) և ստացավ Իսահակ անունը՝ ի հիշատակ իր հոր։ Սուրբ Ծննդյան տոնի օրը ծնվելու փաստը Նյուտոնը համարում էր ճակատագրի հատուկ նշան։ Չնայած նորածնի տկարությանը, նա ապրեց 84 տարի։1655 թվականին 12-ամյա Նյուտոնին տալիս են սովորելու Գրենտեմի մոտակա դպրոցում, որտեղ նա ապրում է դեղագործ Կլարկի տանը։ Շուտով տղան ցուցաբերում է բացառիկ ունակություններ, սակայն 1659 թվականին մայրը՝ Աննան ետ է բերում նրան, և փորձում 16-ամյա որդուն պարտադրել տնային տնտեսության կառավարման աշխատանքների մի մասը։ Փորձը հաջողություն չի ունենում, քանի որ Իսահակը մնացած բոլոր զբաղմունքներից նախընտրում է գրքերի ընթերցանությունը, բանաստեղծություններ ստեղծագործելը և հատկապես տարբեր մեխանիզմների կառուցումը։1661 թվականի հունիսին 18-ամյա Նյուտոնը ժամանում է Քեմբրիջ։ Կանոնադրության համաձայն՝ նրանից ընդունում են լատիներեն լեզվի իմացության քննություն, որից հետո հայտնում են, որ նա ընդունվել է Քեմբրիջի համալսարանի։ Այս ուսումնական հաստատության հետ են կապվում Նյուտոնի կյանքի ավելի քան 30 տարիները։
| Փիլիսոփայության մեջ չի կարող լինել իշխող, բացի ճշմարտությունից… Մենք պարտավոր ենք կանգնեցնել Կեպլերի, Գալիլեյի, Դեկարտի ոսկուց արձանները և յուրաքանչյուրի վրա գրել. «Պլատոնը ընկեր է, Արիստոտելն ընկեր է, բայց գլխավոր ընկերը ճշմարտությունն է»։— Իսահակ Նյուտոն |
1664 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին լոնդոնյան տների վրա սկսեցին հայտնվել կարմիր խաչեր՝ ժանտախտի մեծ համաճարակի տարբերակման առաջին նշանները։ Ամռանը մահաբեր համաճարակը զգալիորեն ընդլայնվում է։ 1665 թվականիօգոստոսի 8-ին պարապմունքները Թրինիթի քոլեջում ընդհատվում են և անձնակազմը լուծարվում է մինչև համաճարակի ավարտը։ Նյուտոնը ուղևորվում է տուն՝ Վուլսթորփ՝ վերցնելով հիմնական գրքերը, տետրերն ու գործիքները։Հանրահայտ լեգենդն կա այն մասին, թե ձգողականության օրենքը Նյուտոնը բացահայտել է` հետևելով ծառի ճյուղից խնձորի անկմանը։
Ընթրիքից հետո եղանակը տաքացավ, մենք դուրս եկանք այգի և խնձորենու ստվերի տակ խմեցինք թեյ։ Նա (Նյուտոնը) ասաց ինձ, որ ձգողականության մասին միտքը իր գլխում ծագեց, երբ նա հենց նույն ձևով նստած է եղել ծառի տակ։ Նա բարձր տրամադրություն ուներ, երբ անսպասելի ճյուղից ընկավ խնձոր։ «Ի՞նչու են խնձորները միշտ ընկնում գետնին ուղղահայաց»,- մտածեց նա։ |