Рубрика: Մաթեմ

Պարապմունք 42.

Պարապմունք 42.
Թեմա՝ Ամբողջ թվերի գումարման օրենքները:

Տեսական նյութ

Բնական և կոտորակային թվերի գումարման ձեզ հայտնի տեղափոխական և զուգորդական օրենքները ճիշտ են նաև ամբողջ թվերի համար։

Տեղափոխական օրենք

Երկու ամբողջ թվերի գումարը գումարելիների տեղերը փոխա-

նակելիս մնում է նույնը։

Թվերի փոխարեն գործածելով տառերը՝ այս օրենքը կարելի է գրի 

առնել հետևյալ կերպ.

                                         a + b = b + a։
օրինակ՝ -2+(+8)=+8+(-2)

Զուգորդական օրենք

Եթե երկու ամբողջ թվերի գումարին ավելացվում է մի երրորդ 

ամբողջ թիվ, արդյունքը հավասար է այն ամբողջ թվին, որը 

ստացվում է առաջին թվին երկրորդ և երրորդ թվերի գումարն 

ավելացնելիս.

                                   (a + b) + c = a + (b + c)։
Օրինակ՝ (-10+6)+4=-10+(6+4)
Առաջադրանքներ

3. Ամբողջ թվերի զույգի համար ստուգե՛ք գումարման տեղափո-

խական օրենքի ճշտությունը.

ա) –9, –1
Օրինակ՝ -9+(-1)=-10;    (-1)+(-9)=-10
գ) +8, –10,
ե) –13, +14,
է) +8, 0,

բ) –3, +7,
դ) –21, +12,
զ) 0, –7,
ը) +1, –4։

7) Տասնվեցհարկանի շենքի երկու հարևան մուտքերի վերելակները 

կանգնած էին 12-րդ հարկում։ Մի վերելակը նախ բարձրացավ 2 

հարկ, ապա իջավ 5 հարկ։ Մյուս վերելակը նախ իջավ 5 հարկ, 

ապա բարձրացավ 2 հարկ։ Ո՞ր հարկերում կանգնած կլինեն 

վերելակները։