Դասարանական
1.Իրադարձությունները ներկայացրու ՝ ……. դար, ……..կես
| Ք.ա.782 | Էրեբունի — Երեան բերդաքաղաքի հիմնադրումը։ |
| Ք.ա.776 | Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքի հիմնադրամը Արգիշտի Ա-ի կոդմից։ |
| Ք.ա.714 | Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու։ Մուսասիրի ավերումը։ |
| Ք.ա.827 — 825 | Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի (Վանի) հիմնադրումը Սարդարի Ա-ի կոդմից։ |
2.Ընտանիքի երկու անդամների ծննդյան տարեթիվ ներկայացրու , նշիր որ դարի, որ կեսին են ծնվել:
3.Ինչ են ուսումնասիրում, բացահայտում
- հնագետները
- ազգագրագետները
- դրամագետները
4.Ընտրել Վանի թագավորությունից երկու արքա, համեմատել.
- կառավարման թթ.
- ներքին քաղաքականություն
- արտաքին քաղաքականություն
- Հիմնավորել այդ արքաներից մեկի ավել զորեղ լինելը
5.Բացատրել օրենք, օրենսգիրք հասկացությունները Գրել 5 հիմնավորում օրենքի կարևորման մասինՆկարագրել Համմուրաբիին որպես արքա , մեղադրել, արդարացնել իր ստեղծած օրենքների համար:
«Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։
Այսուհետև․
- Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
- Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
- Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
- Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։
- Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։
- Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։
- Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։
- Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։
- Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։
Եզրափակման մեջ ասված է․
- «Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։
6. Ստեղծիր քո պետությունը
- .աշխարհագրական դիրքը
- անվանումը
- լեզուն
- կրոնը
- առաջնորդ
- օրենքներ/10օրենք/
7.Պարզապես պատասխանիր
Առաջին ուսումնական շրջանի
- ամենադուր եկած թեման/հիմնավորիր/
- ամենաանհետաքրքիր թեման/հիմնավորիր/
- ինչ կուզեիր փոփոխել, ինչպես դու կանցկացնեիր դասապրոցեսը
Շնորհակալություն
Փորձիր գնահատել քո աշխատանքը: