Рубрика: Մաթեմ

Պարապմունք 28

1)Նույն քարտեզի վրա տեղադրվել են 13 կմ և 26 կմ հեռավորություններ: Քարտեզի վրա քանի՞ անգամ է մի հատվածի երկարությունը մեծ մյուս հատվածի երկարությունից:
2-անգամ մեծ

2)Մի քարտեզի մասշտաբը 1:10000 է, մյուսինը՝ 1:150000 Ո՞ր քարտեզի մասշտաբն է ավելի խոշոր:
1:10000

3)Հեռավորությունը երկու գյուղերի միջև 180 կմ է: Քարտեզի վրա այդ գյուղերի միջև հեռավորությունը 18 սմ է: Քարտեզի 1 սմ-ին ի՞նչ հեռավորություն է համապատասխանում տեղանքում:
1:1000000

4)Քարտեզի վրա հատվածն ունի 8սմ երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածն տեղանքում

ա) 8 կմ է,=1:100000
բ) 120 կմ է,=1:1500000
գ) 1840 կմ է,=1:23000000
դ) 1600 կմ է,=1:20000000
ե) 2 կմ է,=1:25000
դ) 124 կմ է:=1:1550000

5)Ապրանքի գինը նախ իջեցվել է 15%-ով, ապա՝ ևս 20 %-ով։ Որքա՞ն է դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 10000 դրամ։
6500դրամ

6).Երեք թվերի գումարը հավասար է 20127­ի: Գումարելիներից մեկը ամենամեծ քառանիշ թիվն է, մյուսը՝ ամենափոքր վեցա­նիշ թվի և ամենամեծ հնգանիշ թվի տարբերությունը: Գտե՛ք երրորդ գումարելին:
10127

Рубрика: Մաթեմ

Պարապմունք 27

1)Նույն քարտեզի վրա տեղադրվել են 13 կմ և 26 կմ հեռավորություններ: Քարտեզի վրա քանի՞ անգամ է մի հատվածի երկարությունը մեծ մյուս հատվածի երկարությունից:

2 անագամ

2)Մի քարտեզի մասշտաբը 1:10000 է, մյուսինը՝ 1:150000

 Ո՞ր քարտեզի մասշտաբն է ավելի խոշոր:

1։10000

3)Հեռավորությունը երկու գյուղերի միջև 180 կմ է: Քարտեզի վրա այդ գյուղերի միջև հեռավորությունը 18 սմ է: Քարտեզի 1 սմ-ին ի՞նչ հեռավորություն է համապատասխանում տեղանքում:

180=180000մ

180000։18=10000

4)Քարտեզի վրա հատվածն ունի 8սմ երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածն տեղանքում

ա) 8 կմ է,
բ) 120 կմ է,
գ) 1840 կմ է,
դ) 1600 կմ է,

ե) 2 կմ է,
դ) 124 կմ է:

5)Ապրանքի գինը նախ իջեցվել է 15%-ով, ապա՝ ևս 20 %-ով։ Որքա՞ն է դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 10000 դրամ։

6).Երեք թվերի գումարը հավասար է 20127­ի: Գումարելիներից մեկը ամենամեծ քառանիշ թիվն է, մյուսը՝ ամենափոքր վեցա­նիշ թվի և ամենամեծ հնգանիշ թվի տարբերությունը: Գտե՛ք երրորդ գումարելին:

7.Հաշվի՛ր.3/5+4/8      
12/25-1/75  
3.1/7+2.⅝
4/7×12/25
27/49:9/7

Рубрика: Մաթեմ

Պարապմունք 26

Հիշենք, որ հատվածների երկարությունները չափելու համար օգտագործվում ենք չափման միավորները՝ 1մմ,1սմ,1մ,1դմ,1կմ, ընդ որում երկու հեռավորություն հարմար է համեմատել, եթե դրանք տրվում են նույն չափման միավորներով: Հաճախ հեռավորությունները բնության մեջ անհրաժեշտ է լինում տեղափոխել գծագրերի և քարտեզների վրա: Բոլոր հեռավորությունները, որոնք տեղափոխվում են միևնույն քարտեզի վրա պետք է համեմատելի լինեն, այսինքն՝ պահպանեն բնության մեջ եղած հարաբերությունները:

 Օրինակ՝ եթե բնության մեջ մի հեռավորություն 7 անգամ մեծ է մյուսից, ապա քարտեզի վրա ևս այն պետք է 7 անգամ մեծ լինի մյուսից:

Որպեսզի բնության մեջ եղած հեռավորությունները տեղափոխվեն քարտեզի վրա օգտագործում են մասշտաբը, որն իրենից ներկայացնում է քարտեզի վրա գտնվող հատվածի երկարության հարաբերությունը համապատասխան հատվածի երկարությանը բնության մեջ:  

Մասշտաբը ցույց է տալիս, թե քանի անգամ է հեռավորությունը քարտեզի վրա ավելի կարճ` տեղանքում եղած հեռավորությունից:

Ուշադրություն:

Հաճախ մասշտաբը տրվում է կոտորակի (հարաբերության) տեսքով:
Օրինակ՝ օգտագործելով քարտեզի 1:12500000 մասշտաբը, գտնենք իրական հեռավորությունը տեղանքի վրա գտնվող A և B կետերի միջև, որոնց հեռավորությունը քարտեզի վրա 7 սմ է:

Լուծում

Քարտեզի 1 սմ-ին համապատասխանում է տեղանքի 12500000 սմ-ը կամ 125 կմ-ը:

Եթե 1 սմ-ը 125 կմ է, ապա 7 սմ-ը կլինի 125⋅7=875 կմ:

Պատասխան՝ 875կմ:

Հարցեր, առաջադրանքներ:

1.Ի՞նչ է մասշտաբը:

Մասշտաբը ցույց է տալիս, թե քանի անգամ է հեռավորությունը քարտեզի վրա ավելի կարճ` տեղանքում եղած հեռավորությունից:


2.Քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 10000000 է, Երևանի և Թբիլիսիի հեռավորությունը 2սմ է։ Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի իրական հեռավորությունը։
200 կմ

3. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`

ա) 3սմ-ի, բ) 10սմ-ի, գ) 1/2սմ-ի, դ)1.3/4 սմ-ի:

4.Քարտեզի վրա Դիլիջան և Արթիկ քաղաքների հեռավորությունը 5սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:1000000 է:

5.Քարտեզի վրա Գորիս և Վանաձոր քաղաքների հեռավորությունը   7սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:5000000 է:

6..Քարտեզի մասշտաբը 1:300000 է: Տեղանքում երկու քաղաքների միջև հեռավորությունը 12կմ է: Որոշիր այդ քաղաքների հեռավորությունը քարտեզի վրա: