Рубрика: Մայրենի

Մայրենի

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.

լաւ — լավ

կոյր — կույր

Բառարան

աչօք — աչքով

մտօք — մտքով

Հարցեր և առաջադրանքներ

1․Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:

2․ Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:

3․ Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):

4․ Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

5․ Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):

***

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

լաւ — լավ

զթագաւոր — ըզթագավոր

(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր — քան թագավորը

Հարցեր և առաջադրանքներ

Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:

Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:

Եթե կարող ես, շրջի՛ր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`

Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը: Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան — ին հաջորդող բառի վրա:

***

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն

զխրատ — ըզխրատ

զբանս — ըզբանըս

հանճարոյ — հանճարո

Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը

 զխրատ — խրատը

բան — խոսք

զբանս — խոսքերը

Հարց և առաջադրանք

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:

Նախադասությունը գրավոր փոխադրիր:

***

Մի՛տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:

Կարդա այսպես.

զսրբութիւն – ըզսրբություն

զմարգարիտս — ըզմարգարիտս

Բառարան

մի՛ տայք — մի՛ տաք

շանց — շներին

մի՛ արկանեք — մի՛ գցեք

զմարգարիտս ձեր — ձեր մարգարիտները

առաջի խոզաց — խոզերի առաջ

Առաջադրանքներ

Աշխարհաբար գրի՛ր ասույթը:

Համեմատի՛ր Ա և Բ շարքի բառակապակցություններն ու հետևությո՛ւն արա.

Ա. մանուկ աղքատ և իմաստուն                              Բ. աղքատ և իմաստուն մանուկ

թագավոր ծեր և անմիտ                               ծեր և անմիտ թագավոր

զբանս հանճարոյ                                        հանճարի խոսքերը

զմարգարիտ ձեր                                         ձեր մարգարիտները

առաջի խոզաց                                            խոզերի առաջ

***

Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

Կարդա այսպես.

իւրաքանչիւր — յուրաքանչյուր

ի պտղոյ — ի պտղո

 իւրմէ — յուրմե

Բառարան

ի պտղոյ իւրմէ — իր պտղից

ճանաչի — ճանաչվում է

Առաջադրանքներ

Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

***

Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի:

Բառարան

ամենայն — ամեն, ամեն մի

ոչ առնիցէ — չտա, չի տա, չպիտի տա, չի տալու (այստեղ` չի տալիս)

հատանի — հատվում է, կտրվում է

ի հուր — հուրը, հրի մեջ

արկանի — գցվում է, նետվում է

Հարցեր և առաջադրանքներ

Նախադասությունը գրավոր ազատ, ընդարձակ փոխադրիր:

Այս նախադասությունը ծանոթ ո՞ր ասույթի հետ է մտքով կապվում:

Հետևյալ նախադասությունը փորձիր գրաբար փոխադրել.

Ամեն (մի) ծառ, որ բարի պտուղ է տալիս, չի կտրվում: (տալիս է – գրաբ` տայ)

***

Ոչ է պիտոյ բժիշկ կարողաց` այլ հիւանդաց:

Կարդա այսպես.

պիտոյ — պիտո

Բառարան

ոչ է պիտոյ — պետք չէ

կարողաց — ուժ ունեցողներին, առողջներին

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բառավերջում (հիշիր նաև հանճարոյ, ի պտղոյ բառաձևերը):

Աշխարհաբար ինչպե՞ս կլինի հիւանդաց բառաձևը:

Աշխարհաբար գրիր նախադասությունը:

Այս ասույթը գործածիր իբրև շարադրության վերնագիր:

***

Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս:

Կարդա այսպես.

Աստուած — Աստված

լոյս — լույս

Բառարան

եղիցի — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելու համար)

եղեւ — եղավ

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բաղաձայնից առաջ (նաև կոյր բառը հիշիր):

Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

***

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:

Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):

Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ — որ բան խորհրդանշող:

Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն: Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:

Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու:

Рубрика: Մաթեմ

Պարապունք 25

  1. Կրճատիր կոտորակները,նշիր կանոնավոր կոտորակները:

21/63-1/3, 10/1000-1/100, 25/60-5/12, 120/5-24/1, 30/60-1/2, 7/49-1/7, 121/44-11/4:

2.Գերանը սղոցով կտրելն արժե 50 դրամ: Ինչքա՞ն է պետք վճարել գերանը 6 մասի բաժանելու համար:
250դ․

3. Ո՞րն է համեմատությունների հիմնական հատկությունը։
Եթե մենք բազմապատենք եզրերը իրար իսկ միջերը իրեր կդառնա նույնթիվը։

4. Քառակուսու կողմը 55 սմ է։ Ուղղանկյան մակերեսը քառակուսու մակերեսի 3/5-ն է։ Որքա՞ն է ուղղանկյան լայնությունը, եթե նրա երկարությունը հավասար է քառակուսու կողմին։
9

5.Խնձորները չորանալիս կորցնում են իրենց զանգվածի 23/25-ը։ Որքա՞ն խնձորաչիր կստացվի 1200 կգ թարմ խնձորից։
1104

6.Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54 %-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի 18 %-ից։ Կփոխվի՞ արդյոք պատասխանը, եթե գրքում լինի 300 էջ։
Ոչ

7. Քառակուսու պարագիծը 400 է: Քանի՞ տոկոսով կմեծանա քառակուսու պարագիծը, եթե նրա կողմը մեծացնենք 10 %-ով։
40

Рубрика: Մաթեմ

Պարապմունք 24.

  1. 6000 դրամ գումարի 1/4 -ը ծախսեցին: Որքա՞ն դրամ  դրամ ծախսեցին, այն գումարի ո՞ր տոկոսն է կազմում:
    6000:4×1=1500
  2. Դասարանում կա 32 աշակերտ: Նրանց 3/4 -ը սահում էր դահուկներով: Քանի՞ աշակերտ էր սահում դահուկներով, նրանք  ո՞ր տոկոսն են կազմում ամբողջ դասարանի:
    32:4×1=24
  3. Հեծանվորդները երկու օրում անցան 48կմ: Առաջին օրը նրանք անցան ամբողջ ճանապարհի 2/3-ը: Քանի՞ կմ անցան երկրորդ օրը:
    48:2×3=78
  4. Տղան 8 տարեկան է: Նրա տարիքը հոր տարիքի 2/9 մասն է: Իսկ հոր տարիքը պապիկի տարիքի 3/5 մասն է: Քանի՞ տարեկան է պապիկը:
    8×9:2=36
    36×5:3=60
  5.  ա) 900 դրամը փոքրացրու իր 1/10 մասով:
    900:10×1=90
    900-90=810
      բ) 800 դրամը մեծացրու իր 12/25 մասով: 

    800:25×12=344
    800+344=1144
  6. Խառը թիվը դարձրու անկանոն կոտորակ.

ա) 1. 1/2=3/2

բ) 1. 1/3-4/3

գ) 31. 14/15-479/15

դ) 1. 2/3-6/3

ե) 13. 3 /4-55/4

զ) 2 1. 4/7-147/7

  1. Հաշվիր գումարը.

 ա) 2 1.  ⅕  + 2/5=21. 3/5

բ) 3. 9/17  +  2/17,=3.11/17
գ) 3.  2/25 + 3. 23/25=6.25/25

դ) ⅝ + 31. ⅛=31.6/8

  1. Խնդիր ֆլեշմոբից, լրացուցիչ:
    Ձեռքի գնդակի մրցաշարում չորս մարզիկներ խփել են տարբեր քանակի գոլեր:  Չորս մարզիկներից ամենաքիչ գոլ խփել է Մեսրոպը: Մյուս երեք մարզիկները միասին խփել են 20 գոլ: Ամենաշատը քանի՞ գոլ կարող էր խփել Մեսրոպը:
    4