Այն թվերը, որոնք օգտագործում են առարկաներ հաշվելիս անվանում ենք բնական թվեր: 0-ն բնական թիվ չէ:Բնական թվերի շարքում առաջին թիվը 1-ն է: Բնական թվերը գրվում են 10 թվանշանների միջոցով [0-9]: Օր.՝ 9, 180, 250, 17, 15: Զույգ և կենտ թվեր Այն թվերը. որոնք բաժանվում են 2-ի առանց մնացորդի անվանում ենք զույգ թվեր:Այն թվերը, որոնք 2-ի բաժանելիս ունենում են մեկ մնացորդ անվանում ենք կենտ թվեր: Բաժանելիության հայտանիշներ
Բնական թիվը բաժանվում է 2-ի, այն դեպքում, երբ նրա վերջին թվանշանը բաժանվում է 2-ի:
Բնական թիվը բաժանվում է 3-ի, այն դեպքում, երբ նրա բոլոր թվանշանների գումարը բաժանվում է 3-ի:
Բնական թիվը բաժանվում է 4-ի, այն դեպքում, երբ նրա վերջին երկու թվանշաններով կազմված թիվը բաժանվում է 4-ի կամ վերջանում է 00-ով։
Բնական թիվը բաժանվում է 5-ի, այն դեպքում, երբ նրա վերջին թվանշանը կամ 0 է կամ 5:
Բնական թիվը բաժանվում է 6-ի, այն դեպքում, երբ նա բաժանվում է և՛ 2-ի, և՛ 3-ի, այսինքն, երբ նրա բոլոր թվանշանների գումարը բաժանվում է 3-ի, իսկ նրա վերջին թվանշանը բաժանվում է 2-ի:
Բնական թիվը բաժանվում է 8-ի, այն դեպքում, երբ նրա վերջին երեք թվանշաններով կազմված թիվը բաժանվում է 8-ի կամ վերջանում է 000-ով։
Բնական թիվը բաժանվում է 9-ի, այն դեպքում, երբ նրա բոլոր թվանշանների գումարը բաժանվում է 9-ի:
Պարզ և բաղադրյալ թվեր Պարզ անվանում են այն բնական թվերը, որոնք 1-ից և իրենից բացի այլ բաժանարար չունեն: Պարզ թվեր են` 2; 3; 5. Բաղադրյալ անվանում են այն թվերը, որոնք ունեն երկուսից ավելի բաժանարար:
Կարևոր: Ցանկացած բաղադրյալ թիվ կարելի է ներկայացնել պարզ թվերի արտադրյալի տեսքով:
Առաջադրանքներ:
1) Քանի՞ երկնիշ թիվ կարելի է գրել նշված թվանշաններով ․ (երկնիշ են կոչվում այն թվերը, որի գրառման մեջ օգտագործում ենք երկու թվանշան)։ ա)0,1,2 բ)5,7,9 Ա)-10, 11, 20, 21, 22,
բ)-55, 57, 59, 75, 77, 79, 95, 97, 99
2) 3,5,6,7 թվանշաններից կազմե՛ք ամենամեծ և ամենափոքր քառանիշ թվերը․ 3567 7653
2)56*4 թվի աստղանիշի փոխարեն գրի՛ր ամենամեծ թվանշանը այնպես,որ ստացված թիվը բաժանվի ՝
ա․ 3-ի-1898, բ․ 4-ի-5684, գ․8-ի-5664, դ 9-ի-5634
5) Համակարգչային խաղը հետևյալ կանոնն ունի. երբ ջնջում ենք էկրանին եղած շրջանակներից մեկը, նրա փոխարեն համակարգիչն ավելացնում է հինգ հատ: Եթե սկզբում համակարգչի էկրանին մեկ շրջանակ լինի, հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի դրանք դառնան 2021 հատ: ոչ