Ճամփորդությունը եռօրյա է, երկու գիշերակացով
Մասնակիցներ՝ 5.1 դասարանի սովորողներ
Պատասխանատու դասավանդողներ՝ Սոնա Փափազյան, Շուշան Ալեքսանյան, Սեդա Թևանյան
Ժամկետ՝ մայիսի 21-23
Մեկնում՝ մայիսի 21, ժամը 09:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝ մայիսի 23, ժամը՝ 20:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Գիշերակացը՝ Hostel Armenia Gyumri, Light guest house-ում
День: 24 мая 2021
Ճանաչենք մեզ շրջապատող թփերն ու ծառերը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ
Օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունից՝ ծանոթանալ և ճանաչել մեզ շրջապատող ծառերն ու թփերը։
Ժամկետ՝ երկու շաբաթ
Վայրը՝ Արևմտյան և Հարավային դպրոցներ
Մասնակիցներ՝ ճամբարականներ
Նպատակը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած գործիքը, իմանալ ծառի, թփի անունը
Ընթացքը՝ հեռախոսի հավելվածների ուսումնասիրության ընթացքում գտնել ամենահարմար, ճշմարիտ տեղեկություն տվողը ծրագիրը, ներբեռնել հեռախոսի մեջ, որը թույլ կտա նկարի օգնությամբ ճանաչել ծառի կամ թփի տեսակը։
Արդյունքը՝ անունները ճշտելուց հետո ցուցանակներ պատրաստել` համագործակցելով տեխնոլոգիայի դասավանհետ։
ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ
Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով ե ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման`լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր:
Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ ե լցվել ջրով’ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախորը լճերն են, օրինակ`Բայկալը, Տանգանիկան և այլն:
Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքումից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճերը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :
Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերր փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածքների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:
Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի’ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճերից հայտնի են Սևանա և Վանա լճերը:
Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում’ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը:
Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիանոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից’ ձևավորելով առանձին ջրային ավազաններ, օրինակ’ Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիության պատճառով ծով են անվանվում:
Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստորերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:
Որպես կանոն’ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:
Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կողմից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբուծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ոռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:
Կլիմա, դրա հիմնական տիպերը
Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակային պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայրում եղանակային պայմանները գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունը կոչվում է կլիմա:
Կլիմայի իմացությունը մարդկանց համար շատ կարևոր նշանակություն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:
Երկրագնդի վրա կլիմայական պայմաններր շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:
Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։
Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխարհագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երեանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:
Օվկիանոսների ազդեցությունր մեծ է երկրագնդի այն շրջանների համար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:
Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:
Կլիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրապետությունը։
Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:
Սերմնացան
Մասնակիցներ՝ Արևմտյան և Հարավային դպրոցի սովորողներ, ներառված է նաև ընտրությամբ գործունեության խումբը
Ժամկետը՝ փետրվար֊ապրիլ
Վայրը՝ ձեր տունը և դպրոցը
Նպատակը՝ սովորել, ինչպես պետք է ճիշտ ցանել, ծլելուց հետո ինչպես և ինչու տեղափոխել փոքրիկ բաժակների մեջ, որքան է յուրաքանչյուր բույսի համար սածիլի շրջանը, որից հետո այն պետք է տեղափոխել հողի մեջ….
Այս տարի որոշեցինք ուտելի կանաչիներ ցանել առանձին թաղարների մեջ, աճեցնելուց հետո վաճառել և գումարը փոխանցել հիմնադրամին։
Սա նաև վերաբերվում է ծաղիկներին.
Ընթացքը՝ ծանոթանում ենք սերմին, նրա կառուցվածքին, ծլման ջերմաստիճանի և այլն։
Արդյունքը՝ ստանալ առողջ սածիլներ։
Ավելի մանրամասն տեսաֆիլմում.
Կապ հաստատելու համար օգտվեք իմ հասցեից.
Առցանց դաս բնագիտությունից Microsoft teems ծրագրով. փորձնական
Մեր առցանց դասին է միացել. Գուգարքի հիմնական դպրոցը
Բույսերի խնամք
Վայրը՝ Արևմտյան և Հարավային դպրոցներ
Մասնակիցներ՝ Արևմտյան և Հարավային դպրոցների սովորողներ
Ժամկետը՝ շուրջտարյա
Նպատակը՝ Սովորել բույսերը խնամել տարվա տարբեր եղանակներին։
Ընթացքը՝ Ուսումնասիրում ենք դպրոցի ծաղիկները, առանձնացնում ենք այն ծաղիկները, որոնք պետք է տեղափոխել այլ թաղարի մեջ՝ այս աշխատանքները կատարում ենք հիմնականում գարնանն ու աշնանը, ամռանը ավելի շատ հետևում ենք, որպեսզի բույսերը չչորանան, իսկ ձմռանը՝ գերխոնավությունից չփտեն: Ուսումնասիրելով բույսերի բազմացման ձևերը՝ գարնանը բազմացնում ենք սենյակային բույսերը։ Չենք մոռանում նաև բնական ճանապարհով պարարտացնել բույսը։
Արդյունքը՝ կունենանք խնամված ծաղիկներով խնամված միջավայր, կսովորենք ճիշտ խնամել բույսերը, որից հետո սովորողները իրենց հմտությունները կկիրառեն նաև տանը։
ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:
Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:
Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանքներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտներում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանիներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդանի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:
Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Պետք է իրականացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:
Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութերից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, որոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կենդանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկը կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերը համարվում են կենսոլորտի բաղադրիչներ:
Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրականանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ: