Ղ. Աղայան
Տորք Անգեղ
Շատ դարեր առաջ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա եւ շատ ահարկու.
Աչքերը կարծես մի մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լուսով,
Սեւ-սեւ ունքերը մութ ամպի նման
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան
Քիթը կորնթարթ, իբրեւ մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունքները թուր.
Կուրծքը կասես մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով մի դև և ոչ թե հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:
Բառարան
Կորնթարթ- թեք
Կռներ-թևեր
Զարհուրել-վախենալ
Առաջադրանքներ՝
Բանաստեղծությունից դուրս գրել 20 գոյական, 10 ածական, մեկ թվական:
Գոյական- Տորք, աչքերը, ունքերը, քիթը, ատամներն, եղունքները, Կուրծքը, մեջքը, կռները, դև, դեմքը․
Ածական- Հին, հասարակ, աժդահա, ահարկու, Ճաճանչավորված, սև-սև, մութ, մուգ, բարթ, կորնթարթ, ուրագ, թուր, տգեղ, դաժան, ահռելի, ուժեղ,
Դուրս գրել մեկ բարդ բառ, առանձնացնել արմատները:
սարաժայռ=սար+ա+ժայռ
Դեղինով նշված բառերի արմատներով նոր բառեր կազմել
Հին-հնամուտ,
անվամբ-անվանում
մարդու-մարդկանց
արևի-արևմուտք
աչքերի-աչքաբաց
խոսքով-խոսնակ
դեմքը-դիմանկար