Վարազն ու աղվեսը
Վարազը եռանդով սրում էր իր ատամները։ Գալիս է աղվեսը ու հարցնում, թե ինչու է սրում իր ատամները, եթե հիմա պատերազմ չէ։ Վարազն պատասխանում է․
—Լռի՜ր, դու ի՞նչ ես հասկանում գարշելի աղվես։ Զենքն այն ժամանակ, երբ պարապ ես։
Մի կաթիլ մեղրը պատերազմի պատճառ
Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում։ Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի միջատ նստեց նրա վրա։Կատուն վազեց ու միջատին բռնեց։ Նրանից հետո շունը վազեց և կատվին խեղդեց։ Խանութպանը շանը սպանեց։ Շունն կողքի գյուղից էր։ Շան տերը իմացավ, որ իր շունը մեռել է, նա գնաց և սպանեց խանութպանին։ Սկսվեց պատերազմ երկու գյուղերի միջև՝ մի կաթիլ մեղրի պատճառով։