Հայրենիքում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Առաջադրանքներ․
1․Բանաստեղծությունից դուրդ գրեք 8 ածական, 12 գոյական։
Ածական- ձյունապատ, կապույտ, թափանցիկ,, անհուն, աստղային, ձյունոտ, մանկական, հոգու։
Գոյական-լեռներ, լճեր, Երկինքներ, երազներ, աչեր, ես, դու, մրմունջը, հեռուն, կորուստը, մեկը, գիշերն
2․ Ինչի՞ մասին է բանաստեղծությունը, ո՞ր տրամադրությունն է գերակշռում։ Պատասխանդ հիմնավորիր։
Կարոտի մասին է։
3․Բանաստեղծությունը սովորիր անգիր, ձայնագրիր, տեղադրիր բլոգումդ։
👌