Եղիշե Չարենցը ծնվել է 1897թ. Կարս
քաղաքում։ Նրա առաջին գիրքը եղել է երբ Եղիշե Չարենցը 17 տարեկան էր։ 1908-1912 թվականներին Եղիշե Չարենց սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վէճարել չկարողանալու պատճառով։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան: 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Եղիշե Չարենց ապրել է ընդամենը 40 տարի և թողել հարուստ գրական
ժառանգություն։ Եղիշե Չարենցի մեծ ժառանգության մեջ կա մի բանաստեղծություն,
որը գիտե յուրաքանչյուր հայ մարդ։ Դա «Ես իմ անուշ Հայաստանի…» տաղն է։ Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանն այս
բանաստեղծությունը համեմատում էր էպոսի հետ և համարում
մեր ազգի կենսագրությունը։ Իսկ Վիլյամ Սարոյանն այն համարում
էր մինչև այժմ «…մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը
նվիրված ամենեն գեղեցիկ երգը» և համեմատում էր աղոթքի հետ։
«Ես իմ անուշ Հայաստանի…»
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։