Рубрика: Մայրենի

Հովհ․ Թումանյան «Թմկաբերդի առումը»

Առաջադրանքներ

1 Նարնջագույն բառերի իմաստները բառարանի օգնությամբ բացատրեք:

 խավարչտին-Մռայլ, տխուր:

ահռելի-Ծանր, դժվարին, անտանելի:

Նազելի-Ծանր, դժվարին, անտանելի:

Դավ- Գաղտնի մտածված կամ նախապատրաստված չարամիտ արարք՝ գործ:

2 Բառակազմորեն վերլուծեք կապույտով նշված բառերը:

3 Գրեք, թե ինչպես եք հասկանում կանաչով նշված արտահայտությունները:

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ-լույսը բացվեց

Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր-մահացած

4 Դուրս գրեք հատվածի ամենալարված պահը:

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին։

Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ…
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են
Դարպասները երկաթի…

5 Ի՞նչ է տեղի ունեցել այս հատվածում, համառոտ պատմեք։

Թաթուլը չէր կարողանում քնել, վատ երազ էր տեսնում։Արթնանալով հասկանում է, որ թշնամին հասել է իրենց դուռը և փորձում է արթնացնել զինվորներին։

6. Ըստ ձեզ Նադիր շահը Թաթուլի կնոջը թագուհի կդարձնի՞: Պատասխանը պատճառաբանեք:

ոչ, որովհետև դավաճան մարդը չի փոխվում։