Առաջադրանքներ՝
Բառարանով բացատրեք նարնջագույն բառերի իմաստները և սովորեք:
հնոց-1. Վառարան՝ զանազան մետաղներ բարձր ջերմությամբ շիկացնելու միջոցով մշակելու համար, բով, քուրա:
2. (փոխաբերական) Շատ շոգ տեղ:
3. (հնացած) Խարույկ:
4. (փոխաբերական) Բուռն զգացմունք, կրակ, հրդեհ: Սիրո հնոց:
5. (աստղագիտություն) Երկնակամարի հարավային կիսագնդի համաստեղություններից մեկը:
հուրին-գեղեցիկ, չքնաղագեղ
խըրոխտ- 1. Հպարտությամբ լի՝ համակված, հպարտ, սեգ: Խրոխտ երիտասարդ:
2. Հպարտին հատուկ, հպարտություն արտահայտող: Խրոխտ կեցվածք՝ ձայն:
3. Վտանգներն արհամարհող, համարձակ, հանդուգն, խիզախ: Խրոխտ մարտիկ:
4. Սպառնական, ազդու: Խրոխտ խոսքեր:
5. (փոխաբերական) Փառահեղ, հոյակապ: Խրոխտ հուշարձան՝ ամրոց:
6. (փոխաբերական) Հզոր, հաղթական, անպարտ: Խրոխտ բանակ:
Գրեք, թե կանչով նշված մտքերն ինչպես եք հասկանում:
Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր-գեղեցիկ շուրթեր
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,-կապուտաչյա
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,-երբ աղջիկը սիրահարվի շահին, Թաթուլը կպարտվի։
Վարդագույնով ընդգծեք այն հատվածները, որտեղ նկարագրվում է Թաթուլ իշխանի կինը:
Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։
Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։
Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,
Որ չես կարենում էսքան ժամանակ։