Կարապը ճկուն պարանոցը խոնարհեց ջրի հայելու վրա։ Նա անթարթ հայացքով զննեց ինքն իրեն, նայեց, նայեց ու հասկացավ իր մարմնով անցնող ցուրտ սարսուռի պատճառը։ Այժմ նա գիտեր և համոզված էր․ ժամը հասել է ՝ պետք է հրաժեշտ տալ կյանքին։ Կարապի փետուրները զարմանալիորեն ձյունաճերմակ էին, դրանք նույնքան գեղեցիկ էին, որքան ջահելության երազ օրերին։ Նա կարողացել էր կյանքի բոլոր փորձություններից ու ձախորդություններից պատվով դուրս գալ, պահպանել փետուրների անավարտությունն ու վայելչագեղությունը և այժմ պատրաստ է հանգիստ և արժանապատիպ վերջակետ դնել կյանքին։ Թեքելով գեղանի պարանոցը, նա սահեց դեպի լացող ուռին, որի ստվարախիտ հովանու տակ սիրում էր երբեմն հանգիստ առնել՝ պատսպարվելով ամռան տապից։ Երեկոն իջավ , և մայրամուտի լճի հանդարտ ջրերը ներկեց կարմրով, իրիկվա խորը լռության մեջ թևածեց կարապի երգը։ Առաջ նա երբեք չէր երգել այդքան հոքեցունց, այդպիսի սրտառուչ անկեղծությամբ և այդպիսի կսկիծով։ Նա ոգեշնչված երգում էր բնության, երկնքի, ջրի ու հողի հանդեպ տածած իր անշեջ սիրո մասին։
— Կարապն է երգում, -շշնջացին հրաժեշտի երգով հմայված ձկներն ու թռչյունները, հանդ ու անտառի մնացած բնակիչները- մեռնող կարապն է երգում։ Քնքուշ ,թաղծանուշ երգը դեռ երկար ժամանակ լսվում էր շրջակայքում և մարեց միայն արևի վերջին շողերի հետ։