Գիշերն եկավ, զով – հովն ընկավ,
Աստղունքն լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով – ծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին:
Ես վեր ելա ոգի առած`
Զարկի սրտիս լարերին.
Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց –
Եվ լարերը խզվեցին …
-Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում …
Առաջադրանքներ․
- Բառարանում գտեք կարմիրով նշված բառերի իմաստները և սովորեք։
մով — մետաքսյա նուրբ կտոր․
հավքեր — թռչուններ
թնդալ — ուժգին խուլ ձայն հանել․
խզվել — հնչեղությունից զրկվել
ծալքեր — անկողինը ծալքում դարսել
- Կանաչով նշված հատվածները բացատրեք ձեր բառերով։
Գիշերն եկավ, զով – հովն ընկավ,
Աստղունքն լուսնին ձայն տվին.
Երբ գիշեր է լինում, երկնքում հայտնվում են աստղերն ու լուսինը։
-Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Սիրտս լի է սիրով։
- Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը սիրո մասին է ։ Իսահակյանը իր տողերում նշում է, որ սերը միշտ իր սրտում և հոգում է ։