Рубрика: Մայրենի

Մայրենի

1․ Գրիր քո անվան և ազգանվան ծագումն ու նշանակությունը (կարող ես օգտվել անձնանունների բառարանից կամ imya.com կայքից՝ անվան նշանակությունը թարգմանելով հայերեն կամ հարցրու ծնողներիդ)։

Ռոբերտ անվան բոլոր իմաստները. Ակտիվ, Ուշադիր, Ստեղծագործական, Բարեկամական, Բնորոշ, Առատաձեռն, Ժամանակակից, Lucky, Իրավասու, Լուրջ, Ուրախ, Անկայուն

Մխիթարյան ազգանունը ծագել է Մխիթարիչ բառից, որը համաձայ Աճառյանի բառարանի ունի 2

նշանակություն։

1․ Մխիթարիչ, որդի Գրիգորի, մի այրի նվիրեց Կեչառու վանքին․ 1213 թ․ արձանագրություն 263 աբ։

2․Մխիթարիչ Գանձակեցի, իր եղբոր Աբրահամի հիշատակի Անիում, Ծաղկոցաձորի մոտ մի աշտարակի վրա թողել է մի արձանագրություն, 1215 թ․ Շիրակ 41։

2․Ընտանիքիդ անդամներից իմացիր, թե որտեղից են գալիս քո արմատները, տատիկ-պապիկները։ Եթե կան հետաքրքիր պատմություններ, գրի առ կամ ձայնագրիր։

Իմ արմատները գալիս են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանից։ (հորս կողմից)

Վայոց Ձորի Վայքի տարածաշրջանից։ (մորս կողմից)

3․Եթե ընտանիքում ունեք բարբառախոս անդամներ, խնդրիր նրանց պատմել որևէ հայտնի հեքիաթ կամ առակ այդ բարբառով։ Գրի առ կամ ձայնագրիր։

Մեր տանը ապրում ենք ես ու մայրս, մեր տանը բարբառախոս մարդ չկա։